ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ
Աուտիզմ և զարգացման այլ խանգարումներ ունեցող անձանց` երեխաների, դեռահասների, չափահասների և նրանց ընտանիքների կյանքի որակի բարելավում:


Ես շատ շնորհակալ եմ ճակատագրին, աուտիզմով մարդկանց և նրանց ընտանիքներին օգնելու հնարավորության համար:
Ես հավատում եմ, որ ծնողների հետ միասին մենք կարող ենք իրականություն դարձնել աուտիզմով և այլ զարգացման խանգարումներ ունեցող երեխաների և իրենց ընտանիքների երազանքները:
Հատուկ կարիքով երեխաները չեն դադարում հիացնել ինձ: Նրանք ինձ առաջ գնալու, չհանձնվելու, պայքարելու, խոչընդոտները հաղթահարելու ուժ են տալիս:
Բարելավել հատուկ կարիքներով մարդկանց կյանքի որակը, երջանկացնել, ստեղծել պայմաններ ուսման և զարգացման համար, տրամադրել մասնագիտական ժամանակակից աջակցություն, ապահովել խնամքը և զբաղվացությունը՝ սա է մեր թիմի նպատակը։
Մեր երկրի բոլոր մարդիկ արժանի են ՍԻՐՈ և ՀԱՎԱՍԱՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ:
Ես հպարտ եմ, որ հանդիսանում եմ «Աուտիզմի ազգային հիմնադրամ»-ի տնօրենը, քանի որ այն ՀՀ կառավարության և աուտիզմ ախտորոշում ունեցող երեխաների ծնողների համագործակցության հաջողված օրինակելի մոդել է։
«Աուտիզմի ազգային հիմնադրամ»-ը հանդիսանում է «Իմ Ուղին» Սոցիալ-հաբիլիտացիոն, կրթական և մասնագիտական ուսուցման ցերեկային կենտրոնի հիմնադիրը:
Հիմնադրամը ապահովում է ոչ միայն կենտրոնի մասնագետների նվիրված թիմի կողմից անհրաժեշտ անխափան աշխատանքը, այլ նաև նպաստում է Հայաստանում աուտիզմի խմդիրների իրազեկմանանը և պաշտպանում շահառուների շահերը:
Աշխատանք կենտրոնում կազմակերպվող միջոցառումներին և սոցիալիզացիայի ծրագրերին։
Իրազեկման միջոցառումների կազմակերպման, ծանուցող բրոշյուրների տպագրման և տարածման գործում, սեմինարների և վարպետության դասերի կազմակերպման, աշխատավարձերի ապահովման հարցում։
Կահավորանք, սպորտային սարքավորումներ, երաժշտական գործիքներ, դասագրքեր և գրականություն, ինչպես նաև նկարչական, ձեռագործության, կարուձևի խեցեգործության նյութեր։
Տեսարժան/հասարակական վայրեր ինչպես նաև թանգարաններ, թատրոն, կինո, համերգներ և այլ մշակութային օջախներ այցելելու կազմակերպման և օժանդակման հարցում։