Հոկտեմբերի 4-ին Հովհաննես Թումանյանի անվան Պետական Տիկնիկային Թատրոնում տեղի ունեցավ իր ձևաչափով միակը «ԿՈՂՔ ԿՈՂՔԻ» Հանրապետական երաժշտական ներառական արտ փառատոնը, որը կայացավ ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Աուտիզմ ազգային հիմնադրամի և «Ծնողազուրկ հայ երեխաների օգնության միություն – Հայաստան» (ՍՕԱՐ) բարեգործական հիմնադրամի հովանու ներքո։
Փառատոնի եզրափակիչ գալա համերգը իրենց ներկայությամբ պատվեցին՝ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, ՀՀ ԿԳՄՍ հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Անահիտ Մուրադյանը, ՀՀ ԿԳՄՍ զարգացման ծրագրերի և մոնիթորինգի վարչության գլխավոր մասնագետ Մարինե Աղաջանյանը, ՀՀ ԿԳՄՍ հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն Արաքսիա Սվաջյանը, ՛՛Armenia Wine՛՛ ընկերության փոխտնօրեն Հրայր Բաբայանը, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լուսինե Գևորգյանը, Պետական Տիկնիկային Թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը։
Փառատոնին մասնակցել են ՝ «ԻՄ ՈՒՂԻՆ» ուսումնա-վերականգնողական և մասնագիտական ուսուցման կենտրոնը, «Սորս տնակ» զարգացման կենտրոնը, «ԼՈՒՍԷ» զարգացման և ուսուցման կենտրոնը, «Արև-Երեխաներ» առողջության և զարգացման կենտրոնը, «Էմիլի Արեգակ» Գյումրու վերականգնողական կենտրոնը, Սպիտակի տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնը, «Մայրի» բուժական մանկավարժության և սոցիալական թերապիայի կենտրոնը, Խարբերդի մասնագիտացված մանկատունը, «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնը:
Փառատոնին մասնակցել են հայտնի երաժիշտներ և երգիչներ՝ Ռուբեն Հախվերդյանը, Վահագն Հայրապետյանը, Միքայել Ոսկանյան և ՛՛MVF band՛՛-ը, Կոնստանտին Աբգարյանցը, «Լավ էլի» ռոք խումբը, «Նեմրա» հայկական ռոք խումբը, ՛՛Hope For Coffee band՛՛-ը, Լիդուշիկը, ՛՛Colors of Music band՛՛-ը, Աննա և Անահիտ Մխիթարյանները, Հայկ Պետրոսյանը:
«Կողք կողքի» երաժշտական ներառական-արտ փառատոնը հնարավորություն տվեց երեխաներին և դեռահասներին հանրությանը ներկայանալու իրենց տաղանդով:
Հատուկ շնորհակալություն ենք ուզում հայտնել նաև «ԿՈՂՔ ԿՈՂՔԻ» փառատոնի ղեկավար Նաիրա Սարգսյանին, մեծ սիրո ու նվիրման համար։