
Արտթերապիան միջոց և տեխնոլոգիա է, որը օգնում է վերականգնվել հաշմանդամություն ունեցող անձանց արվեստի և ստեղծագործական գործողությունների միջոցով:Այս տիպի վերականգնումը հիմնված է մարդկանց երևակայական ընկալումների կարողությունների հիման վրա և այն արտահայտվում է նշանների ձևով: Մարդը շատ լավ իրականացնում է արտթերապիա ընտրելով հատուկ արվեստի գործեր՝ նկարներ,երաժշտություն, ծաղիկների կոմպոզիցիաներ, ստեղծագործություններ և այլն:Այսպիսի վերականգնողական մեթոդները հիմնված են արվեստի որոշ ստեղծագործությունների հիման վրա՝ առաջացնելով կոնկրետ փորձի ընկալում և որոշակի հոգեվիճակ:Նպատակահարմար էսթետիկ միջավայրում սուբյեկտին թույլ է տրվում ստեղծել բուժման պայմաններ, որոնք կարող են ազդել անհատական վերականգմանը կամ սթերսների վերացմանը։
Արտթերապիան ելք է տալիս ուժեղ հույզերին ու կոնֆլիկտներին,օգնում արտամղված հույզերի մեկնաբանմանը, նպաստում այցելուի ինքնագնահատականի բարձրացմանն ու սեփական զգացմունքների գիտակցմանը: Անհատականի ինչպես նաև խմբային արտթերապիայի ընթացքում անձի կողմից նկարված նկարների, ինչպես նաև որոշակի նյութի միջոցով ստեղծված պատկերների շնորհիվ կարելի է պարզել նրանց ակտիվության, մտավոր կարողությունների, հիշողության, ուշադրության մակարդակները:
Գոյություն ունի արտթերապիայի երկու ձև պասիվ և ակտիվ։
Պասիվ ձևի դեպքում այցելուն «օգտագործում» է պատրաստի գեղարվեստական ստեղծագործությունները, դիտում է նկարներ, երաժշտություն լսում, գրքեր կարդում։
Ակտիվ ձևի դեպքում հաճախորդն ինքն է ստեղծում արվեստի նմուշներ՝ նկարներ, գծապատկերներ և այլն։
Արտթերապիան լինում է ստրուկտուրավորված և ոչ ստրուկտուրավորված։
Այսինքն մի դեպքում տրվում է կոնկրետ թեմա, իսկ օգտագործվող նյութերը առաջարկվում են հոգեբանի կողմից և սեանսի վերջում քննարկվում է թեման, կատարման ձևերը։ Ոչ ստրուկտուրավորվածի դեպքում այցելուներն ինքնուրույն են ընտրում թեման, օգտագործվող նյութերն ու գործիքները՝ ներկեր, կավ, սոսինձ, կավիճ և այլն։
Արտթերապիայի միջոցներն են փորագրումը փայտի վրա, քանդակումը, ապակենախշումը, ծեփակերտումը, նկարչությունը, գործելը, հյուսելը, կտրելը և այլն։
Արտթերապիայի գլխավոր նպատակը արվեստի միջոցով այցելուի ինքնարայտումն ու ինքնաբացահայտումն է։ Նրա արդյունավետության մասին կարելի է դատել այցելուների դրական հակազդումներից՝ ակտիվություն սեփական ստեղծագործության հանդեպ մեծ հետաքրքրություն, ինքնուրույն աշխատանքներին տրամադրվող ավելի երկար ժամանակ։ Նրանք հաճախ են իրենց մեջ բացահայտում ստեղծագործական կարողություններ և արտթերապիայից հետո շարունակում են ինքնուրույն զբազվելարվեստի տարբեր ձևերով։
Արտթերապիան մեր կենտրոնում ՝



