Երեխաների պաշտպանության միջազգային օրը, նշվում է ամեն տարի հունիսի 1-ին: Այս օրը հաստատվել է 1949 թվականին Փարիզում Կանանց միջազգային դեմոկրատական ֆեդերացիայի կողմից։ Տոնն առաջին անգամ նշվել է 1950 թվականին։
Հավաստի տվյալներ չկան, թե ինչու է հենց հունիսի մեկը նշվում որպես երեխաների պաշտպանության միջազգային օր։ Ըստ վարկածներից մեկի՝Չինաստանի գլխավոր հյուպատոսը Սան ֆրանցիսկոյում հավաքել է մի խումբ որբ երեխաների և նրանաց համար կազմակերպել փառատոն՝ «Դուան – ու ցզե» («Դինոզավրեր և նավակներ») անվանումով: Այս փառատոնը տեղի է ունեցել հենց հունիսի 1-ին: Հետաքրքիր զուգադիպությամբ այս օրը նաև համընկնում է Ժնևում տեղի ունեցած մանկական համաժողովի հետ:Նույն օրը Ժնևում տեղի է ունեցել կոնֆերանս՝ նվիրված մատաղ սերնդի հիմնախնդիրներին։ Այս երկու իրադարձությունների շնորհիվ ծնվել է գաղափար ստեղծել փառատոն՝ նվիրված երեխաներին։
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ողջ աշխարհի երեխաների առողջության և բարեկեցության մասին հոգ տանելը շատ կարևոր էր։ Պատերազմի ժամանակ նրանցից շատերը կորցրել էին իրենց հարազատներին, մնացել որբ։ 1949 թվականին Փարիզում ընթացող կանանց կոնֆերանսի ներկայացուցիչները կոչ են անում բոլոր մարդկանց պայքարել հանուն խաղաղության։ Այս ընթացքում էլ ստեղծվել է երեխաների պաշտպանության միջազգային օրը։
1956 թվականին Միավորված Ազգերի Կազմակերպության կողմից հնչեցվեց երեխաների իրավունքների մասին հռչակագիրը, որը իրենից ներկայացնում էր առաջարկություններ, որ ի պաշտպանություն երեխաների ընդունվել է բազմաթիվ պետությունների կողմից։ Իսկ արդեն 1989 թվականին այդ կազմակերպությունը հաստատել է Կոնվենցիա երեխաների իրավունքների մասին՝ որոշիչ պարտականություններ բոլոր պետություններին իր անչափահաս քաղաքացիների հանդեպ։ Փաստաթղթում ամրագրված են մեծահասակների պարտականությունները և երեխաների իրավունքները։
Երեխաների պաշտպանության միջազգային օրն ունի իր դրոշը, որի կանաչ գույնը խորհրդանշում է աճ, ներդաշնակություն, թարմություն, պտղաբերություն և հարստություն: Կարմիր, կապույտ, դեղին, սև և սպիտակ պատկերները խորհրդանշում են բազմազանություն և հանդուրժողականություն: Ճիշտ կենտրոնում գտնվող երկրագնդի պատկերը խորհրդանշում է երկրային տունը և այնտեղ եղած բոլոր բարիքները, որ Աստված շնորհել է մարդկանց` իրար հետ կիսելու և միմյանց հարգելու համար:
Հայաստանը Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան վավերացրել է 1990 թվականին, 1996 թվականին ընդունվել է «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքը։