Կոգնիտիվ-վարքաբանական թերապիան հոգեթերապիայի մի տեսակ է, որն ունի իր ենթատեսակներն ու մեթոդները: Թերապիայի այս տեսակը կարող է ձեզ օգնել բազմաթիվ տարբեր իրավիճակներում: Հոգեկան առողջության ոլորտում մասնագետները սովորաբար «թերապիա» անվանում են ոչ դեղորայքային բուժման մեթոդներին, որոնց հիմքը այցելուի հետ զրուցելն է («խոսքի թերապիա»): Կոգնիտիվ-վարքաբանական թերապիան կարող է օգնել այն իրավիճակներում, երբ անձն իր կամ որևէ իրավիճակի մասին բացասական մտքեր ունի: Հետազոտությունները վկայում են, որ կոգնիտիվ-վարքաբանական թերապիան կարող է օգնել հուզական, հոգեբանական և հոգեկան այնպիսի խնդիրներով երեխաներին, դեռահասներին և չափահասներին, ինչպիսիք են տագնապը և դեպրեսիան:
Կոգնիտիվ-վարքաբանական թերապիան կարող է օգտակար լինել նաև հետևյալ խնդիրներով մարդկանց՝ տագնապի հետ կապված խնդիրներ,օրինակ՝ գեներալիզացվածտագնապայինխանգարում, խուճապ, ֆոբիաներ և սոցիալական ֆոբիակպչուն-սևեռուն խանգարում հետտրավմատիկ սթրեսային խանգարումսնման խանգարումներփոխհարաբերությունների խնդիրներզայրույթ և սթրես: Կոգնիտիվ-վարքաբանական թերապիան կարող է օգնել, որպեսզի անհատը կարողանա հասկանալ ճանաչել սեփական մտքերը և վարքագծերը: Այն հնարավորություն է տալիս սովորելու հմտություններ, որոնք կարող են օգնել ընթացիկ խնդիրների լուծմանը և կարող են օգտագործվել նաև ապագա խնդիրների հետ առնչվելիս: Կոգնիտիվ-վարքաբանական թերապիան նախատեսում է հոգեթերապևտի հետ սերտ մասնագիտական փոխհարաբերությունների ստեղծում: Հոգեթերապևտը կարող է օգնել, որպեսզի բացահայտվի անձի օգտակար և ոչ օգտակար (վնասաբեր) մտքերի միջև տարբերությունները և անձը սովորի, թե ինչպես «հանգցնել» ոչ օգտակար մտքերը: Կախված խնդրից և բուժման ծրագրից, կոգնիտիվ-վարքաբանական թերապիայի ծրագիրը կարող է տևել 5-20 շաբաթ: Այն կարող է անցկացվել մասնավոր կամ խմբային սեսիաներով, իսկ վերջին տարիներին՝ նաև առցանց (e-therapy): Այս թերապիան սովորաբար անցկացվում է կլինիկական հոգեբանների, հոգեկան առողջության ոլորտի հատուկ դասընթացներ անցած որոշ բժիշկների և նույն ոլորտի այլ մասնագետների կողմից: Այս թերապիան սովորաբար ներառում է նաև որոշակի «տնային աշխատանքներ»: Կոգնիտիվ-վարքաբանական թերապիան դժվար իրականանալի և գրեթե անարդյունավետ է ծանր հոգեկան հիվանդություններով, օրինակ՝ շիզոֆրենիայով մարդկանց դեպքում: Այս մեթոդի կիրառումը խոչընդոտների կարող է հանդիպել նաև այն մարդկանց մոտ, ովքեր ունեն սովորելու հետ կապված մեծ խնդիրներ: Նաև, այս մեթոդը հավանաբար չի կարող օգտակար լինել, եթե դուք ունեք բազմաթիվ բացասական մտքեր: