Հունիսի 1-ը երեխաների միջազգային օրն է (International Children’s Day): Շատերին այն հայտնի է նաև որպես Երեխաների իրավունքների պաշտպանության օր։
Այն նշելու մասին որոշումը կայացվել է 1925-ին, Ժնևում՝ երեխաների բարօրությանը նվիրված համաշխարհային համաժողովի ժամանակ։
Երեխաների պաշտպանության օրվա հիմնական նպատակն է հասարակության ուշադրությունը կենտրոնացնել երեխաների իրական խնդիրների վրա։ Այս գաղափարն ուղղակիորեն առկա է տոնի անվան մեջ։
Երեխաների բոլոր իրավունքներն ու ազատություններն արտացոլված են Երեխայի իրավունքների հռչակագրում, որն ընդունվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 1959թ. Այն հռչակում է երեխաների հավասար իրավունքները դաստիարակության, կրթության, սոցիալական ապահովության, ֆիզիկական և հոգևոր զարգացման բնագավառում՝ անկախ մաշկի գույնից, ազգությունից, սոցիալական ծագումից, սեփականության կարգավիճակից և այլն: Հռչակագիրը կոչ է անում ծնողներին, հասարակական կազմակերպություններին և կառավարություններին. ճանաչել երեխաների իրավունքները և նպաստել դրանց իրականացմանը:
Երեխաների միջազգային օրն ունի իր դրոշը։ Աճ, ներդաշնակություն և թամրություն խորհրդանշող կանաչ ֆոնին՝ Երկրի նշանի շուրջ, փոքրիկ կերպարներ են՝ կարմիր, դեղին, կապույտ, սպիտակ և սև։ Դրանք խորհրդանշում են բազմազանությունը և համբերատարությունը։ Իսկ կենտրոնում պատկերված Երկրի նշանը մեր ընդհանուր տան խորհրդանիշն է։