Թեև ամառային արձակուրդը երեխաների համար դպրոցական առօրյայից, տարբեր խմբակներից ու ուսումնառությունից կտրվելու հիանալի ժամանակահատված է, այնումենայնիվ այս ընդմիջումը կարող է սթրեսային լինել աուտիզմ ունեցող երեխաների համար, ովքեր հաճախ զարգանում են կառուցվածքային և կանխատեսելի միջավայրերում:
Այս դեպքում ծնողները կարող են աշխատել իրենց երեխաների հետ, որպեսզի նրանք չկորցնեն իրենց ձեռք բերած հմտությունները կամ չմոռանան այն, ինչ սովորել են ուսումնական տարվա ընթացքում:
Պահպանեք արդեն ձեռք բերած ռեժիմն ամառվա ընթացքում շարունակական ուսուցման և ներգրավվածության ձեռքբերված ռազմավարություններով`
• Նախապես պլանավորեք և քննարկեք ձեր ծրագրերը երեխայի հետ: Հնարավորություն տվեք նրան հարցեր տալ ցանկացած գործունեության մասին:
• Պահպանեք ծանոթ առօրյան, նույնիսկ ճանապարհորդելիս: Որքան հնարավոր է, հավատարիմ մնացեք սնվելու և քնելու ժամերին, որոնք պահպանում էիք ուսումնական տարվա ընթացքում:
• Պահպանեք տնային աշխատանքի ռեժիմը: Դուք կարող եք օգտագործել այս ժամանակը՝ ակադեմիական հմտությունների փոխարեն կենտրոնանալու սոցիալական և էմոցիոնալ հմտությունների վրա:
• Կենցաղային գործունեությունը, օրինակ՝ մթերային խանութ գնալը կամ տանը օգնելը, դարձրեք սովորելու հնարավորություն: Օգտագործեք այս իրադարձությունները՝ սովորեցնելու նոր հմտություն կամ կիրառել այն, ինչ նա արդեն ունի:
• Ամրապնդեք դրական վարքագիծը: Պարգևատրեք ձեր երեխային այնպիսի հմտությունների համար, ինչպիսիք են կարդալը և տնային կանոններին հետևելը:
• Օգնեք ձեր երեխային սովորել խաղի միջոցով և խրախուսեք բացօթյա խաղերին մասնակցելը:
Խաղի վրա հիմնված գործունեությունը վճռորոշ է զարգացման յուրաքանչյուր ոլորտում հմտությունները բարելավելու համար:
Թեև ժամանակացույցին հետևելը կարևոր է, այնուամենայնիվ կարևորեք ընդմիջումները:
Եվ մի մոռացեք կենտրոնանալ նաև զվարճանալու վրա. դա կարող է հանգեցնել բացահայտումների և զարգացման, որ ձեր երեխան սովորաբար չի գտնում դասարանում:
Մենք գիտակցում ենք, որ յուրաքանչյուր երեխա եզակի է, և որ այս հոդվածի բովանդակությունը կարող է չաշխատել բոլորի համար: Այս բովանդակությունը ընդհանուր տեղեկատվություն է և հատուկ բժշկական խորհուրդ չէ: Հուսով ենք, որ այս խորհուրդները կծառայեն որպես աուտիզմ ունեցող երեխային օգնելու լավագույն մոտեցումը գտնելու հնարավորություն: Միշտ խորհրդակցեք մասնագետների հետ, եթե ունեք որևէ հարց կամ մտահոգություն երեխայի առողջության վերաբերյալ:
marcus.org