«Աուտիզմ ազգային հիմնադրամի» թիմը բաղկացած է  ջերմ ու հոգատար անհատներից, ովքեր նվիրված են աուտիզմ ախտորոշում և այլ զարգացման խանգարումներ ունեցող երեխաների, դեռահասների և մեծահասակների կրթական, վերականգնողական, մասնագիտական դասընթացներ և զբաղվածություն ապահովելուն և վերջիններիս կյանքը բարելավելուն: Մեր յուրաքանչյուր մասնագետ առաջ է բերում յուրահատուկ հմտություններ և հեռանկարներ՝ թույլ տալով առաջարկել ծառայությունների և ծրագրերի լայն շրջանակ: Մենք առաջնահերթություն ենք տալիս համագործակցությանը և ձգտում ենք ստեղծել աջակցող, սնուցող միջավայր ինչպես մեր թիմի, այնպես էլ մեր շահառուների և նրանց ծնողների համար:


Մենք գիտակցում ենք, որ աուտիզմով յուրաքանչյուր անձ եզակի է և արժանի է հատուկ խնամքի: Որպես թիմ՝ մենք հավատարիմ ենք աուտիզմի մասին մեր ըմբռնումն առաջ մղելուն և բուժման ու աջակցության նոր ուղիներ որոնելուն: Մենք աշխատում ենք աուտիզմ ունեցող անհատներին օգնելու` իրենց ողջ ներուժն օգտագործելու համար:

Մեր թիմը պարբերաբար մասնակցում է տարբեր վերապատրաստումների և մասնագիտական նորանոր դասընթացների, մասնավորապես`

  • «Երաժշտաթերապիայի և արտթերապիայի դերն ու ազդեցությունը հաշմանդամություն ունեցող մարդկանց կյանքում»
  • «Ինչպես եմ ընկալում ինքս ինձ »,«Ինչպես եմ ընկալում շրջակա աշխարհը»
  • «Աուտիստիկ սպեկտորի խանգարումով երեխայի և մեծահասակի արտ-հաղորդակցումը ժամանակակից արվեստի և մշակույթի ոլորտում»
  • Կիրառական Վարքային Վերլուծության (ԿՎՎ) հիմնադրույթներն ու կիրառական սկզբունքները
  • «ABA Կիրառական Վարքային Վերլուծության (ԿՎՎ) հիմնադրույթներն ու կիրառական սկզբունքները»
  • «Երաժշտաթերապիայի և արտթերապիայի դերն ու ազդեցությունը հաշմանդամություն ունեցող մարդկանց կյանքում»
  • «Աուտիզմ ունեցող երեխաների կրթական կարիքների գնահատման ընթացակարգերը»
  • «Աուտիզմ ունեցող երեխաների հետ կիրառվող արդյունավետ տեխնիկաները»
  • «Օժանդակ տեխնոլոգիաների կիրառումը կրթության մեջ» թեմաներով դասընթացին
  • «Էրգոթերապիայի ստեղծարարական մոտեցումները կրթական և վերականգնողական ոլորտներում»
  • «Ինչպես եմ ընկալում ինքս ինձ»
  • « Ինչպես եմ ընկալում շրջակա աշխարհը»
  • «Աուտիստիկ սպեկտորի խանգարումով երեխայի և մեծահասակի արտ-հաղորդակցումը ժամանակակից արվեստի և մշակույթի ոլորտում»
  • «Զգայական ինտեգրացիա»

Մեր թիմը

Ծովինար Սիմոնյան

Դեռահասների և երիտասարդների խմբի ծրագրի ղեկավար, էրգոթերապիստ
«Աուտիզմ» ազգային հիմնադրամի թիմին միացել է 2017 թվականից։ Ավարտել է Խ․Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի «էրգոթերապիա» բաժինը՝ ստանալով հոգեբանության մագիստրոսի աստիճան –հոգեբանություն՝ էրգոթերապիա։

Լուսինե Սայադյան

Մասնագիտական ուսուցման ավագ համակարգող
«Աուտիզմ» ազգային հիմնադրամի թիմին միացել է 2023 թվականից:
Ավարտել է Գիտությունների Ազգային Ակադեմիայի «Սոցիալական հոգեբանություն» բաժինը՝ ստանալով մագիստրոսի աստիճան:

Լորետա Ջամալյան

Երաժշտաթերապիստ «Աուտիզմ» ազգային հիմնադրամի թիմին միացել է 2020 թվականից:
Ավարտել է  Երևանի Խ. Աբովյանի անվան 
մանկավարժական Համալսարանի 
«Գեղարվեստական դաստիարակության»
 ֆակուլտետի
 «Երաժշտական» բաժինը, ինչպես նաև
Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական մանկավարժական ուսումնարանի «Lարային» բաժինը:

Մարինա մելիքսեթյան

Երաժշտաթերապիստ
«Աուտիզմ» ազգային հիմնադրամի թիմին միացել է 2006 թվականից:
Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի երաժշտագիտական բաժինը:

Էմիլի Միքայելյան

Կրտսեր վարքային թերապիստ
«Աուտիզմ» ազգային հիմնադրամի թիմին միացել է 2022 թվականից։

Հայկուհի Կարապետյան

Արտթերապիստ /կավաթերապիստ
«Աուտիզմ» ազգային հիմնադրամի թիմին միացել է 2024 թվականից։
Ավարտել է պետական ճարտարագիտական համալսարանի «Ընդհանուր դիզայն» բաժինը։ Ավարտել է Փ.Թերլեմեզյանի անվան պետական քոլեջը, առաջին մասնագիտությամբ նկարիչ խեցեգործ է։

Գոհար Կարապետյան
Դեռահասների և երիտասարդների խմբի ուսումնական մասի ղեկավար, Էրգոթերապիստ

«Աուտիզմ» ազգային հիմնադրամի թիմին միացել է 2016 թվականից։ Ավարտել է Խ․Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի «Հատուկ կրթության մանկավարժություն և հոգեբանություն» ֆակուլտետի շտկող մանկավարժություն և հատուկ հոգեբանություն/էրգոթերապիա բաժինը։

Միլենա Հովսեփյան

Արտթերապիստ
«Աուտիզմ» ազգային հիմնադրամի թիմին միացել է 2022 թվականից:
Սովորում է Խ․Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի արտթերապիա բաժնում :«Աուտիզմ» ազգային հիմնադրամի

Նաիրա Սարգսյան

Երաժշտաթերապիստ
«Աուտիզմ» ազգային հիմնադրամի թիմին միացել է 2016 թվականից։
Ավարտել է Հայ -Ռուսական սլավոնական համալսարանը հոգեբանություն բաժինը, այժմ էլ սովորում է նույն համալսարանի մենեջմենթ բաժինը: Ավարտել է նաև Ռոմանոս Մելիքյանի անվ․պետական երաժշտական ուսումնարանը:

Գևորգ Մինասյան

Թերապիստի օգնական
Աուտիզմ Ազգային Հիմնադրամի թիմին միացել է 2021 թվականից։
Ավարտել է «Հայբուսակ» բազային քոլեջը:

Նելլի Հունանյան

Ֆունկցիոնալության, հաշմանդամության և առողջության միջազգային դասակարգման (ՖՄԴ) գործընթացի ղեկավար
«Աուտիզմ» Ազգային Հիմնադրամի թիմին միացել է 2006 թվականից։

Ավարտել է է Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի տարրական կրթության և դեֆեկտոլոգիայի ֆակուլտետի սուրդոմանկավարժության և լոգոպեդիայի բաժինը, այնուհետև ասպիրանտուրան, պաշտպանել է գիտական թեզ՝ ստանալով մ.գ.թ. կոչում:

Վարդանուշ Ղարիիբյան

Թերապիստի օգնական
ԱԱՀ ի թիմին միացել է 2020 թվականից 1996:
Ավարտել է «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը»` ստանալով ինժեներ–սիստեմոտեխնիկ որակավորում:

Լիանա Գասպարյան
Հոգեբան

«Աուտիզմ» ազգային հիմնադրամի թիմին միացել է 2023 թվականից: Ավարտել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի «Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի» ֆակուլտետի «Հոգեբանություն» բաժինը

Գևորգ Կարսլյան

Կինեզիոթերապիստ
«Աուտիզմ» ազգային հիմնադրամի թիմին միացել է 2019 թվականից։
Ավարտել է Երևանի ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը՝ շնորհվել է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մանկավարժի, կինեզիոլոգի որակավորում։

Հասմիկ Հակոբյան

Հատուկ մանկավարժ, կրտսեր վարքային թերապիստ
«Աուտիզմ» ազգային հիմնադրամի թիմին միացել է 2023 թվականից։
Ավարտել է Հայկական պետական մանկավարժական համալսարանի Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի, հոգեբանության բաժինը:

Մարինե Պողոսյան

Մասնագիտական ուսուցման ավագ համակարգող
«Աուտիզմ» Ազգային Հիմնադրամի թիմին միացել է 2020 թվականից:
Ավարտել է Խ․Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի «Հատուկ կրթության մանկավարժություն և հոգեբանություն» ֆակուլտետի հատուկ հոգեբանություն բաժինը ստանալով հատուկ հոգեբանի որակավորում

Սոնյա Ասոյան

Այգեգործության մասնագետ
«Աուտիզմ» ազգային հիմնադրամիթիմին միացել է 2014 թվականից: Ավարտել է «Երևանի Հ․Ադամյանի անվան ռադիոէլեկտրակապի տեխնիկումը»` ստանալով էլեկտրակապի տեխնիկի որակավորում

Սուսաննա Սարգսյան

Թերապիստի օգնական
«Աուտիզմ» ազգային հիմնադրամի թիմին միացել է 2020 թվականից 1996 ավարտել է «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը» ստանալով ինժեներ–սիստեմոտեխնիկ որակավորումը

Կարինե Սեյրանյան

Մասնագիտական ուսուցման գլխավոր համակարգող
Աուտիզմ Ազգային Հիմնադրամի թիմին միացել է 2016 թվականից։
Ավարտել է Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի, անձի հոգեբանության բաժինը:

Վարդուշ Պետրոսյան

Սոցիալական աշխատող
«Աուտիզմ» ազգային հիմնադրամի թիմին միացել է 2023 թվականից։
Ավարտել է Խ. Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի հոգեբանություն և սոցիալական մանկավարժություն ֆակուլտետի սոցիալական աշխատանք բաժինը:

Սարո Սաֆարյան

Ադապտիվ ֆիզիկական կուլտուրայի մասնագետ
«Աուտիզմ» ազգային հիմնադրամի թիմին միացել է 2023 թվականից։
Սովորում է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ԱՏՍՏԿ ֆակուլտետի կինեզիոլոգիա բաժնում:

Սամվել Սարգսյան


Ադապտիվ ֆիզիկական կուլտուրայի մասնագետ

«Աուտիզմ» ազգային հիմնադրամի թիմին միացել է 2015 թվականից։
Սովորում Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ծանրամարտ բաժնում։

Աննա Վարդանյան

Թերապիստի օգնական
Աուտիզմ Ազգային Հիմնադրամի թիմին միացել է 2023 թվականից։
Ավարտել է Երևանի բժշկական N 2 ուսումնարանը:

Spread the love