«Աուտիզմ ազգային հիմնադրամի» թիմը ջերմ ու հոգատար անհատներ են, ովքեր նվիրված են աուտիզմ ախտորոշում և այլ զարգացման խանգարումներ ունեցող երեխաների, դեռահասների և մեծահասակների կրթական, վերականգնողական, մասնագիտական դասընթացներ և զբաղվածություն ապահովելուն և վերջիններիս կյանքը բարելավելուն: Մեր յուրաքանչյուր մասնագետ առաջ է բերում յուրահատուկ հմտություններ և հեռանկարներ՝ թույլ տալով առաջարկել ծառայությունների և ծրագրերի լայն շրջանակ: Մենք առաջնահերթություն ենք տալիս համագործակցությանը և ձգտում ենք ստեղծել աջակցող, սնուցող միջավայր ինչպես մեր թիմի, այնպես էլ մեր շահառուների և նրանց ծնողների համար:
Մենք գիտակցում ենք, որ աուտիզմով յուրաքանչյուր անձ եզակի է և արժանի է հատուկ խնամքի: Որպես թիմ՝ մենք հավատարիմ ենք աուտիզմի մասին մեր ըմբռնումն առաջ մղելուն և բուժման ու աջակցության նոր ուղիներ որոնելուն: Մենք աշխատում ենք աուտիզմ ունեցող անհատներին օգնելու` իրենց ողջ ներուժն օգտագործելու համար:
Մեր թիմը պարբերաբար մասնակցում է տարբեր վերապատրաստումների և մասնագիտական նորանոր դասընթացների, մասնավորապես`
- «Երաժշտաթերապիայի և արտթերապիայի դերն ու ազդեցությունը հաշմանդամություն ունեցող մարդկանց կյանքում»
 - «Ինչպես եմ ընկալում ինքս ինձ »,«Ինչպես եմ ընկալում շրջակա աշխարհը»
 - «Աուտիստիկ սպեկտորի խանգարումով երեխայի և մեծահասակի արտ-հաղորդակցումը ժամանակակից արվեստի և մշակույթի ոլորտում»
 - Կիրառական Վարքային Վերլուծության (ԿՎՎ) հիմնադրույթներն ու կիրառական սկզբունքները
 - «ABA Կիրառական Վարքային Վերլուծության (ԿՎՎ) հիմնադրույթներն ու կիրառական սկզբունքները»
 - «Երաժշտաթերապիայի և արտթերապիայի դերն ու ազդեցությունը հաշմանդամություն ունեցող մարդկանց կյանքում»
 - «Աուտիզմ ունեցող երեխաների կրթական կարիքների գնահատման ընթացակարգերը»
 - «Աուտիզմ ունեցող երեխաների հետ կիրառվող արդյունավետ տեխնիկաները»
 - «Օժանդակ տեխնոլոգիաների կիրառումը կրթության մեջ» թեմաներով դասընթացին
 - «Էրգոթերապիայի ստեղծարարական մոտեցումները կրթական և վերականգնողական ոլորտներում»
 - «Ինչպես եմ ընկալում ինքս ինձ»
 - « Ինչպես եմ ընկալում շրջակա աշխարհը»
 - «Աուտիստիկ սպեկտորի խանգարումով երեխայի և մեծահասակի արտ-հաղորդակցումը ժամանակակից արվեստի և մշակույթի ոլորտում»
 - «Զգայական ինտեգրացիա»
 
