Category: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ (Event)

ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ (Event)ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ (News)

Հունիսի 1՝ Երեխաների պաշտպանության միջազգային օր


Տոնի նախապատմությունը
Երեխաների պաշտպանության միջազգային օրը աշխարհում հայտնի ամենահին տոներից է։ Նրա պաշտոնական և միջազգային կարգավիճակը հաստատվել է դեռևս 1925 թվականին Ժնևի համաժողովում, որը վերաբերում էր երեխաների բարեկեցության հարցերին:
Սակայն Երեխաների պաշտպանության օրը վերջնականապես հաստատվեց միայն Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ 1949թ.-ին, երբ հատկապես արդիական էին երեխաների խնդիրները։ Պատերազմից հետո պետք էր մտածել այն սերնդի մասին, որը պետք է կերտեր աշխարհի ապագան։ Այդ կապակցությամբ 1949 թվականին Փարիզի կանանց կոնգրեսում հնչեց երդում, որում խոսվում էր համաշխարհային խաղաղության համար պայքարելու մտադրության և երեխաների երջանկության համար՝ որպես այս պայքարի հիմք: Առաջին անգամ Երեխաների պաշտպանության միջազգային օրը նշվել է 1950 թվականի հունիսի 1-ին և տարածվել աշխարհի 51 երկրի վրա։ Ստանալով ՄԱԿ-ի աջակցությունը` այդ ժամանակվանից հունիսի 1-ին տոնը սկսեց նշվել ամեն տարի:
Երեխաների պաշտպանության օրն ունի իր դրոշը, որը ճանաչվել է աշխարհի ավելի քան 30 երկրում: Այն իրենից ներկայացնում է կանաչ ֆոն, որի վրա սխեմատիկորեն պատկերված են գլոբուսը և 5 բազմերանգ մարդկային ֆիգուրներ։ Կանաչը ներդաշնակության, թարմության և պտղաբերության գույնն է: Կանաչ ֆոնը ստիպում է մտածել, որ մեզ շրջապատող ամեն ինչ ստեղծվել է նորմալ և ապահով զարգանալու համար։ Մեզնից պահանջվում է միայն մեզ և ուրիշներին հնարավորություն տալ օգտվելու այդ առավելություններից:
Երկրագունդը խորհրդանշում է մեր ընդհանուր տունը, իսկ նրա կապույտ գույնը խոսում է խաղաղության և միասնության մասին, որին մենք կարող ենք հասնել, եթե միմյանց վերաբերվենք ըմբռնումով և սիրով:
Մարդկային գունագեղ կերպարները խորհրդանշում են ռասայական հանդուրժողականությունն ու բազմազանությունը: Երեխաների ոտքերից գոյացած աստղը խորհրդանշում է այն լույսը, որը մենք կսկսենք ճառագել, երբ համախմբվենք և մոռանանք կռիվների մասին՝ հանուն երեխաների երջանկության։ Հինգ գունավոր կետերը խորհրդանիշն են այն բանի, որ մենք բոլորս ծագում ենք մի տեսակից՝ մարդուց:
Դրոշի վերևում գտնվող կապույտ կերպարը Աստծո խորհրդանիշն է, որը բոլորին հավասարապես սիրում է: Ուստի մենք՝ որպես նրա պատկեր ու նմանակ, պետք է սիրենք ու հարգենք բոլոր մարդկանց՝ անկախ նրանց ռասայից, մաշկի գույնից, կրոնից, նյութական ապահովությունից և այլ գործոններից։
Երեխաների պաշտպանության օրը նպատակ ունի պաշտպանել մեր մոլորակի այն փոքրիկ բնակիչների շահերը, որոնք ենթարկվում են ամենատարբեր վտանգների և տառապում են մեծերի սխալների պատճառով:
Այսօրվա տոնը կարևոր է բոլոր մեծահասակների համար, որոնք մեր մոլորակի երեխաների համար ապահովում են բարեկեցիկ և երջանիկ մանկություն։ Այն հիշեցնում է բոլորիս մեր մեծ պատասխանատվության մասին այն երեխաների հանդեպ, որոնք լույս աշխարհ են եկել, և որոնք ապագայում կգան աշխարհ:
Երեխաները, ինչպես ոչ ոք, անպաշտպան են ժամանակակից աշխարհի իրողությունների դեմ: Մեր ընդհանուր պարտքն է ապահովել նրանց անվտանգությունը, ստեղծել արժանի պայմաններ նրանց համակողմանի զարգացման համար, ապահովել անկախ կյանքի հաջող մեկնարկ, սեփական կարիքի և անվտանգության զգացում, որպեսզի նրանց հետ միասին կարողանանք վստահորեն նայել ապագային։
Երեխաները մեր հույսն են։ Նրանք մեր սրտերը լցնում են սիրով, ջերմությամբ և ուրախությամբ։ Մեր երկրի ապագան կախված է յուրաքանչյուր երեխայի տաղանդների և կարողությունների նկատմամբ վերաբերմունքից: Իսկ մեր առաջնային խնդիրն է ապահովել յուրաքանչյուր երեխայի ամենակարևոր իրավունքը՝ երջանիկ մանկության իրավունքը։
Այս օրը երախտագիտության հատուկ խոսքեր բազմազավակ, խնամատար ընտանիքներին, մեր հայրենիքի պաշտպանների ընտանիքներին, ինչպես նաև բոլոր նրանց, որոնք իրենց կոչում են ընտրել երեխաների խնամքը և իրականացնում են երեխաների պաշտպանությունը` մասնագիտական մակարդակով։ Շնորհակալ ենք ձեր ժամանակը, ուժը, էներգիան, տաղանդը և սերը մեր եխաներին տրամադրելու, նրանց երջանիկ մանկություն ապահովելու համար։ Թող յուրաքանչյուր երեխա ապրի սիրո և ներդաշնակության մեջ, զգա ապահովություն, զգա հոգատարություն և ջերմություն: Թող բոլոր երեխաները լինեն առողջ և երջանիկ:

ՄԵԴԻԱ (Media)ՄԵՐ ՄԱՍԻՆ (ABOUT US)ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ (Event)ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ (News)

Աուտիզմի սպեկտրի իրազեկման և ներառման ամենամյա հեռուստամարաթոն: 2BeHappy

«Իմ ուղին» ուսումնավերականգնողական կենտրոնի հոգաբարձուների խորհրդի անդամ Սոնա Պետրոսյանը ”2BeHappy”-ի կողմից կազմակերպված աուտիզմի սպեկտրի իրազեկման և ներառման ամենամյա հեռուստամարաթոնի շրջանակում խոսել է «Աուտիզմ ազգային հիմնադրամի» «Իմ ուղին» ուսումնավերականգնողական կենտրոնի գործունեության մասին։”2BeHappy”-ն հնարավորություն և օգնություն է տալիս զարգացման տարբեր առանձնահատկություններ ու ունակություններ ունեցող մարդկանց ինտեգրվելու հասարակությանն ու ապրել բալանսավորված:

Uncategorized @hyՄԵԴԻԱ (Media)ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ (Event)ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ (News)ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՈւՏԻԶՄԻ ՄԱՍԻՆ (AUTISM NEWS)

«Ես ձեզ նման չեմ, ես ձեզնից մեկն եմ»

Ապրիլի 6-ին «Իմ ուղին» սոցիալ-վերականգնողական զբաղվածության ցերեկային կենտրոնում մթնոլորտը տոնական էր: Աուտիզմի իրազեկման միջազգային օրվա առթիվ կենտրոնի սաները համերգային ծրագիր են պատրաստել, նաև իրենց ձեռագործ աշխատանքները ներկայացրել ցուցահանդես-վաճառքի: Աշխատանքները կենտրոնի սաները պատրաստել են ծնողների, մանկավարժների օգնությամբ: Այս կենտրոնում աուտիզմ ունեցող մոտ 200 անձ կրթական, վերականգնողական, մասնագիտական դասընթացների է մասնակցում:

Նարեկ Մկրտչյան (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար) – Այսօրվա այս ցուցահանդեսը խոսում է այն մասին, որ եթե կա հոգատար աշխատանք, եթե կա նվիրվածություն, ապա նրանք կարողանում են իրենց մեջ բացահայտել տաղանդներ և, բնականաբար, արժեք ավելացնել մեր հասարակության մեջ և դառնալ մեր հասարակության լիիրավ անդամ:

2004 թվականից աուտիզմով ունեցող երեխաների ծնողները միավորվել ու հիմնադրել են «Աուտիզմի հաղթահարում» կազմակերպությունը, որն ակտիվ ներգրավված է զբաղվածության ցերեկային կենտրոնի աշխատանքներին: Ծնողների, մասնագետների հիմնական նպատակն է՝ առաջատար երկրներում կիրառվող թերապիան ներմուծել նաև մեր երկիր, աջակցել աուտիզմ և զարգացման այլ խանգարումներ ունեցող անձանց և նրանց ընտանիքներին՝ խթանելով նրանց մասնագիտական կրթության զարգացումը և սոցիալական ադապտացիան:

Հասմիկ Մարգարյան («Աուտիզմ» ազգային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ) – Առաջին տարին չէ, որ կազմակերպում ենք, նաև զուգահեռ ցուցահանդես-վաճառք էր կտավների, կավի գործերի և բատիկ գործերի, և բոլորը, որ կատարվում են «Իմ ուղի» կենտրոնում:

Հասարակությանն ինտեգրվելու լավագույն ճանապարհը կրթությունն է՝ վստահեցնում է ԿԳՄՍ փոխնախարարը: Մեր երկրում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող ավելի քան 8000 երեխա սովորում են հանրակրթական դպրոցներում: Նախադպրոցական ոլորտի համընդհանուր ներառական կրթության համակարգը ներդրվել է անցյալ տարի մայրաքաղաքում, Սյունիքի, Լոռու, Տավուշի մարզերում, այս տարի հերթը Հայաստանի մյուս մարզերինն է:

Արաքսիա Սվաջյան (ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ) – Ուզում են ընդգծել, որ այս տարվանից արդեն աշխատանքներ են իրականացվում, որպեսզի համընդհանուր ներառական կրթության համակարգը ներդրվի նաև նախնական ու միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում: Այսինքն՝ մենք մեկ կրթական մակարդակ բարձրանում ենք վեր:

«Իմ ուղին» սոցիալ-վերականգնողական զբաղվածության ցերեկային կենտրոնի սաների ձեռքի աշխատանքների վաճառքից գոյացած հասույթը տրամադրվելու է կենտրոնի սան Գևորգ Ասատրյանին: 18-ամյա Գևորգը և իր 7 տարեկան քույրը, որը նույնպես ունի աուտիզմ, բնակվում են Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքում՝ իրենց մայրիկի հետ: Ընտանիքի հայրը՝ Կարեն Ասատրյանը, զոհվել է 2020 թ. 44-օրյա պատերազմում:

նյութը` 1lurer . am- ի

ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ (Event)ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ (News)

Միջոցառում նվիրված Աուտիզմի միջազգային օրվան


Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու Աուտիզմի Միջազգային օրվան` ապրիլի 2-ին, նվիրված միջոցառմանը, որը տեղի կունենա 2023թ. ապրիլի 06-ին ժամը 13:00-ին «Իմ Ուղին» ցերեկային կենտրոնում: Կենտրոնի սաները հանդես կգան համերգային ծրագրով և իրենց ձեռքի աշխատանքների ցուցահանդեսով: Համերգի հյուրն է Անդրանիկ սարկավագը:
Շարունակելով կետրոնի բարի ավանդույթը` այս տարվա ցուցահանդես-վաճառքի հասույթը կտրամադրվի «Իմ Ուղին» կենտրոնի սան Գևորգ Ասատրյանին: 18 տարեկան Գևորգը և իր 7 տարեկան քույրիկը, որը նույնպես ունի աուտիզմ ախտորոշում, բնակվում են Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղում` իրենց մայրիկի հետ: Ընտանիքի հայրը Կարեն Ասատրյանը զոհվել է 2020թ. 44-օրյա պատերազմում: Ցուցահանդես-վաճառքից ստացված ամբողջ գումարը կտրամադրվի Գևորգի ճանապարհածախսին, ինչը թույլ կտա նրան կանոնավոր շարունակել իր դասերը մեր կենտրոնում:
Սիրով կսպասենք Ձեզ…

VideosՄԵԴԻԱ (Media)ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ (Event)ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ (News)ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՈւՏԻԶՄԻ ՄԱՍԻՆ (AUTISM NEWS)

Ձեռքի աշխատանքների վաճառասրահ “Megamall Armenia”- ում

“Megamall Armenia”- ում բացվել է ‹‹Աուտիզմ ազգային հիմնադրամի›› սաների ձեռքի աշխատանքների վաճառասրահ։ Վաճառասրահի բացմանը ներկա էր Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը։ Եվս մեկ մեծ հաղթանակ ‹‹Իմ ուղին›› կենտրոնի համար. մեկ մեծ քայլ դեպի ներառական հասարակության։ Ձեռագործ իրերը կարող եք ձեռք բերել ‹‹Մեգամոլի›› մեր վաճառասրահից։ Սիրով սպասում ենք բոլորիդ․․․

ՄԵԴԻԱ (Media)ՄԵՐ ՄԱՍԻՆ (ABOUT US)ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ (Event)ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ (News)

«Իմ ուղին» ուսումնավերականգնողական կենտրոնի սաների ձեռքի աշխատանքների վաճառասրահի բացում

Դեկտեմբերի 3 -ին Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրը Megamall Armenia – ում տեղի ունեցավ
‹‹Աուտիզմ ազգային հիմնադրամի››-ի սաների ձեռքի աշխատանքների վաճառասրահի բացման արարողությունը։Վաճառասրահի բացմանը ներկա էր Մարդու իրավունքների պաշտպանՔրիստինե Գրիգորյանը։ Մեզ համար ևս մեկ մե՜ծ հաղթանակ էր։ Մեկ մեծ քայլ դեպի ներառական հասրակության։ Ձեռագործ իրերը կարող եք ձեռք բերել «Մեգամոլի» մեր վաճառասրահից։ Սիրով սպասում ենք բոլորիդ։

freenews. am -ի անդրադարձը «Իմ ուղին» ուսումնավերականգնողական կենտրոնի սաների ձեռքի աշխատանքների վաճառասեղանի բացմանը

ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ (Event)ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ (News)

Դեկտեմբերի 3-ը հաշմանդամների միջազգային օրն է

Սիրով հրավիրում ենք Ձեզ դեկտեմբերի 03-ին ժամը 11:00-ին, 2022թ. հաշմանդամների միջազգային օրվա առթիվ՝ ներկա գտնվելու, Աուտիզմ ազգային հիմնադրամի սաների կողմից պատրաստված ձեռքի աշխատանքների վաճառասրահի բացմանը:

Դեկտեմբերի 3-ը հաշմանդամների միջազգային օրն է: Աշխարհի բնակչության մեկ քառորդն ուղղակիորեն առնչվում է հաշմանդամների հետ: Հենց այսօր է, որ հաշմանդամներն առավել քան երբևէ, հիշեցնում ու բարձրաձայնում են իրենց խնդիրների մասին:
Հաշմանդամների թիվն աշխարհում կազմում է բնակչության մեկ տասներորդը: Հաշմանդամներն առողջական խնդիրներ ունեցող անձիքն են, որոնք հասարակության մյուս անդամների նման, ունեն հիմնարար կարիքներ, որոնց մասին հիշատակվել է ներքին ու միջազգային կազմակերպությունների փաստաթղթերում: Հաշմանդամների խնդիրը խոչընդոտում է նրանց՝ մյուսների հետ հավասար հիմունքներով հասարակական կյանքին լիարժեք ու արդյունավետ մասնակցությանը։ Հաշմանդամների երկու երրորդն ապրում է զարգացող երկրներում: Այսօր ցավոք նրանք ենթարկվում են բազմաթիվ խտրականությունների ու հասարակական զրկանքների: Ընդունված է ասել, որ սահմանափակ կարողություններով անհատը կամ հաշմանդամը հասարակության այն անդամն է, ում ֆիզիկական կամ մտավոր արատը դառնում է նրա անհատական , հասարակական ու ֆինանսական անկախությունից զրկելու պատճառ: Իրենց պայմաններից ելնելով, հաշմանդամները հաճախ դառնում են մեկուսի, աղքատ ու անգործ: Հաշմանդամ են համարվում խուլ ու համրերը, կույրերը, նաև ֆիզիկական խնդիրներ ունեցող կամ մտավոր թերզարգացած անհատները: Հասարակության այս խավը սովարաբար բախվում է ֆիզիկական, սոցիալ-տնտեսական ու վարքագծային պատնեշների , որոնք բացառում են հասարակության կյանքում նրանց լիարժեք, արդյունավետ և իրավահավասար մասնակցությունը : ՄԱԿ-ի տվյալներով՝ նրանք աշխարհի ամենաաղքատ բնակչության անհամեմատ մեծ մասն են կազմում, ինչպես նաև նրանք չունեն հավասար հնարավորություններ հիմնական ռեսուրսների նկատմամբ, ինչպիսիք են՝ կրթությունը, զբաղվածությունը, առողջապահության, սոցիալական և իրավական աջակցության համակարգը: Այդ պատճառով Հաշմանդամների միջազգային օրը՝ դեկտեմբերի 3-ին, միջոցառումների անցկացումն ուղղված է հաշմանդամների խնդիրներին, նրանց արժանապատվության, իրավունքների պաշտպանության և բարեկեցության ապահովման վրա հասարակության ուշադրությունը հրավիրելու, ինչպես նաև կենտրոնացնելու այն առավելությունների վրա, որոնք հասարակությունը ստանում է քաղաքական, սոցիալական, տնտեսական և մշակույթային կյանքում հաշմանդամների մասնակցության շնորհիվ: Այս օրը հռչակվել է հասարակության կյանքում հաշմանդամների լիարժեք և հավասար մասնակցության, մարդու իրավունքների պաշտպանության նպատակով: Այս նպատակներն առաջադրվել են Հաշմանդամների վերաբերյալ Գործողությունների միջազգային ծրագրում, որն ընդունվել է 1982 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից:

ՄԵԴԻԱ (Media)ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ (Event)ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ (News)

«Կողք կողքի» փառատոնի բացումը


Հաշմանդամությունը խոչընդոտ չի կարող լինել երազանքների իրականացման համար․ հենց այս գաղափարի ներքո արդեն երրորդ տարին Հայաստանում անցկացվում է «Կողք կողքի» միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնը, որի նպատակն է ցուցադրել զարգացման տարբեր առանձնահատկություններ ունեցող երեխաների տաղանդն ու լսելի դարձնել նրանց ձայները։


Սեպտեմբերի 6-ին, Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում կայացել է փառատոնի պաշտոնական բացումը։ Թատրոնի ճեմասրահում բացվեց հատուկ ցուցահանդես, որը ներկայացնում էր Երևանի ու մարզերի տարբեր վերականգնողական կենտրոնների սաների աշխատանքները։ Արարողությունը շարունակվեց համերգային ծրագրով, որի շրջանակում երեխաների կողքին ելույթ ունեցան նաեւ ճանաչված երաժիշտները՝ «Նեմրա» ռոք խմբի վոկալիստ ու կիթառահար Վանը, հայտնի ջազմեն Վահագն Հայրապետյանը,

“Hope for Coffe” խումբը և այլք։ Երեկոն վարում էր Եգոր Գլումովը։
Փառատոնը տևելու է մինչև սեպտեմբերի 10-ը՝ ներառյալ։ Այդ օրը Գաֆեսճեան քանդակների պարտեզում կկայանա գալահամերգ, որի ընթացքում վերականգնողական տարբեր կենտրոնների սաները ելույթ կունենան հայկական շոու-բիզնեսից հայտնի երգիչների ու երաժիշտների հետ։ Փառատոնային օրերի ընթացքում նախատեսված են նաև սեմինարներ ու վարպետաց դասեր՝ Հորդանանից, Գերմանիայից ու Ռուսաստանից ժամանած մասնագետների ղեկավարությամբ։


«Կողք կողքի» միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնը իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ ԿԳՄՍՆ նախարարի տեղակալ Արա Խզմալյանի խոսքով՝ այս փառատոնը տարբերվում է իր մոտեցմամբ․
«Շատ հաճախ մենք իրականացնում ենք համերգներ, միջոցառումներ, հրավիրում մի շարք խմբերի, և երեխաները, պարզապես, պասիվ կերպով մասնակիցն են դառնում այդ ամենի, իսկ այստեղ հանրապետության լավագույն ստեղծագործողները, երգիչները հավասար պայմաններում հանդես են գալիս հաշմանդամություն ու զարգացման տարբեր առանձնահատկություններ ունեցող երեխաների կողքին։ Սա, ըստ էության, ամենաներառական նախագծերից մեկն է, ու ես ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել կազմակերպիչներին, որովհետև ընթացքը ճիշտ է, նպատակները ճշմարիտ են, և սա միայն մեկ ակցիա չէ, մի երեկոյի կամ համերգի խնդիր չէ, այլ տևական աշխատանքի արդյունք»,-իր խոսքում նշեց Արա Խզմալյանը։

Աղբյուրը՝ style. news. am

ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ (Event)ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ (News)

«Ծաղկահավաք»՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում

«Աուտիզմ ազգային հիմնադրամի» «Իմ Ուղին» ուսումնավերականգնողական մասնագիտական ուսուցման ցերեկային կենտրոնի սաները այս տարի ևս մասնակցեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում իրականացվող «Ծաղկահավաք» միջոցառմանը։

Նախաձեռնությունը մեկտեղում է պոկված ծաղիկներին «երկրորդ կյանք» հաղորդելու խորհուրդը և բնապահպանական՝ վերամշակման միջոցով կրկին օգտագործելու առաքելությունը:

Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում խոնարհված ծաղիկներն ամեն տարի հավաքվում են, դրանց ծաղկաթերթերն անջատվում են ցողունից՝ ծաղկաթերթերն օգտագործվում են ձեռակերտ վերամշակված թուղթ և մոմ պատրաստելու համար:

ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ (Event)ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ (News)

Աուտիզմի իրազեկման միջազգային օրվան նվիրված համերգ և ցուցահանդես վաճառքը։

Ապրիլի 12-ին «Իմ Ուղին» ուսումնավերականգնողական կենտրոնում տեղի ունեցավ աուտիզմի իրազեկման միջազգային օրվան նվիրված համերգ և ցուցահանդես վաճառքը։
Աուտիզմ ազգային հիմնադրամը և «Իմ Ուղին» ուսումնավերականգնողական կենտրոնի ողջ անձնակազմը, սաներն ու իրենց ծնողները խորին շնորհակալություն էին հայտնում “The Band Armenia” և “Nemra” խմբերի բոլոր մասնակիցներին անմոռանալի օրվա համար։
«Իմ Ուղին» ուսումնավերականգնողական կենտրոնի սաները համատեղ և անհատական՝ գործիքային և վոկալային կատարումներ ունեցան երաժիշտների հետ։ Երաժիշտներն իրենց գեղեցիկ կատարումներով երեխաների օրը տոն դարձրին։
Համերգին մասնակցել են՝ Կարինե Արուստամյանը և “The band Armenia”-ն, Վահե Մարտիրոսյանը, Վիգեն Բալասանյանը, Համլետ Շաղոյանը, Էդգար Սահակյանը, Հովսեփ Եգանյանը։
Ձայնային ռեժիսորներ՝ Հովհաննես Ոսկանյանը, Մեսրոպ Ղուկասյանը։
“Nemra” հայկական ռոք խումբը։
«Իմ Ուղին» ուսումնավերականգնողական
կենտրոնի մասնակից սաները՝ Արթուր Միրաքյան, Գագիկ Գալուստով, Դավիթ Ղազարյան, Էրիկ Պետրոսյան, Համլետ Ստեպանյան, Ռաֆայել Մարտիրոսյան, Վարդան Այվազյան, Վանիկ Գրիգորյան, Տիգրան Իսպիրյան, Նարե Տեր-Գրիգորյան։