ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

Աուտիզմ և զարգացման այլ խանգարումներ ունեցող անձանց` երեխաների, դեռահասների, չափահասների և նրանց ընտանիքների կյանքի որակի բարելավում:

home13-il-1
home01
Լիլիթ Աթաջանյան, բգթ Աուտիզմի ազգային հիմնադրամի տնօրեն
Սա ԻՄ ընտրած ՈՒՂԻՆ է, սա ՄԵՐ միասին անցած ճանապարհն է,

ՄԵՐ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐՈՎ ԼԻ ԿՅԱՆՔԻ ՈՒՂԻՆ Է

Ես շատ շնորհակալ եմ ճակատագրին, աուտիզմով մարդկանց և նրանց ընտանիքներին օգնելու հնարավորության համար:

Ես հավատում եմ, որ ծնողների հետ միասին մենք կարող ենք իրականություն դարձնել աուտիզմով և այլ զարգացման  խանգարումներ ունեցող երեխաների և իրենց ընտանիքների  երազանքները:

Հատուկ կարիքով երեխաները չեն դադարում հիացնել ինձ: Նրանք ինձ առաջ գնալու, չհանձնվելու, պայքարելու, խոչընդոտները հաղթահարելու ուժ են տալիս:

Բարելավել հատուկ կարիքներով մարդկանց կյանքի որակը, երջանկացնել, ստեղծել պայմաններ ուսման և զարգացման համար, տրամադրել մասնագիտական ժամանակակից ​​աջակցություն, ապահովել խնամքը և զբաղվացությունը՝ սա է մեր թիմի նպատակը։

Մեր երկրի բոլոր մարդիկ արժանի են ՍԻՐՈ և ՀԱՎԱՍԱՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ:

Ես հպարտ եմ, որ  հանդիսանում եմ «Աուտիզմի ազգային հիմնադրամ»-ի տնօրենը, քանի որ այն ՀՀ կառավարության և աուտիզմ ախտորոշում ունեցող երեխաների ծնողների համագործակցության հաջողված օրինակելի մոդել է։

«Աուտիզմի ազգային հիմնադրամ»-ը հանդիսանում է «Իմ Ուղին» Սոցիալ-հաբիլիտացիոն, կրթական և մասնագիտական ուսուցման ցերեկային կենտրոնի հիմնադիրը:

Հիմնադրամը ապահովում է ոչ միայն կենտրոնի մասնագետների նվիրված թիմի կողմից անհրաժեշտ անխափան աշխատանքը, այլ նաև նպաստում է Հայաստանում աուտիզմի խմդիրների իրազեկմանանը և պաշտպանում շահառուների շահերը:

20120

Հիմնադրման
տարեթիվ

100
+

տարվա
փորձ

700
+

Պատրաստված
մասնագետներ

2000
+

գոհունակ
շահառուներ

ՄԵՐ ՆՊԱՏԱԿԸ

Մենք լիահույս ենք, որ աուտիզմ ախտորոշում ունեցող ամեն անձ ունի որակյալ և երջանիկ կյանքի և հասարակության լիարժեք և գնահատված անդամ դառնալու իրավունքը:

Նպաստել
զարգացմանը

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Ստեղծել բարձր որակի ժամանցային հնարավորություններ

Ներգրավել իմաստավորված գործունեության մեջ

Օգնում ենք այսօր: Օգնում ենք վաղը։

home13-il-4
home02
Պարտականություններ

Աուտիզմ Ազգային Հիմնադրամի «Իմ ուղին» Սոցիալ-Հաբիլիտացիոն, կրթական և մասնագիտական ուսուցման ցերեկային կենտրոնը պարտավորվում է ստեղծել պատշաճ պայմաններ աուտիզմ և այլ զարգացման խանգարումներ ունեցող մարդկանց կյանքի բարելավման համար, տրամադրելով բարձրագույն չափանիշներին համապատասխանող խմբակային և անհատական շտկողական և զարգացման թերապիաներ, կրթական, հմտությունների բացահայտման, մասնագիտական ուսուցման և սոցիալիզացիային, ներառմանը և որակյալ ժամանցին ուղղված ծառայություններ՝ յուրաքանչյուր տարիքային խմբի համար՝ մասնագիտական, սիրո, ապահով, հոգատար, աննախապաշար և ճկուն մթնոլորտում:

ԻՆՉՊԵՍ ԿԱՐՈՂ ԵՔ ԱՋԱԿՑԵԼ

Կամավորական օգնություն

Աշխատանք կենտրոնում կազմակերպվող միջոցառումներին և սոցիալիզացիայի ծրագրերին։

Ֆինանսական օգնություն

Իրազեկման միջոցառումների կազմակերպման, ծանուցող բրոշյուրների տպագրման և տարածման գործում, սեմինարների և վարպետության դասերի կազմակերպման, աշխատավարձերի ապահովման հարցում։

Նյութական օգնություն

Կահավորանք, սպորտային սարքավորումներ, երաժշտական գործիքներ, դասագրքեր և գրականություն, ինչպես նաև նկարչական, ձեռագործության, կարուձևի խեցեգործության նյութեր։

Սոցիալիզացման օգնություն

Տեսարժան/հասարակական վայրեր ինչպես նաև թանգարաններ, թատրոն, կինո, համերգներ և այլ մշակութային օջախներ այցելելու կազմակերպման և օժանդակման հարցում։

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վերջին իրադարձություններ

🎄✨ Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ

Շնորհավոր Նոր տարի բոլոր սիրելի ընտանիքներին և անհատներին, ովքեր ապրում են աուտիզմի հետ: Նոր տարին նոր հնարավորություններ է բերում, և մենք մաղթում ենք, որ այս տարի յուրաքանչյուր մարդ, անկախ իր...

Նոր տարին և աուտիզմը: Ինչպես տոնել

Նոր տարին ամենաերջանիկ և կարևոր տոներից մեկն է, սակայն այն կարող է դժվարությունների պատճառ դառնալ աուտիզմ ունեցող մարդկանց համար: Աուտիզմը խանգարում է տեղեկատվության ընկալման և մշակման...

Հաշմանդամության միջազգային օր

Հաշմանդամության միջազգային օրը (International Day of Persons with Disabilities) նշվում է ամեն տարի դեկտեմբերի 3-ին: Այս օրը նպատակ ունի բարձրացնելու հասարակության տեղեկացվածությունը հաշմանդամություն...