Հարգելի՛ օգտատեր, օգտվելով մեր կայքից (այսուհետ՝ Կայք)՝ Դուք տալիս եք Ձեր համաձայնությունը սույն գաղտնիության և հետվերադարձի քաղաքականության դրույթներին: Հիմնադրամը բարձր է գնահատում Ձեր աջակցությունը և ձեռնարկում բոլոր միջոցները Ձեր տեղեկատվության գաղտնիությունը պաշտպանելու համար: Այս հայտարարությունը անդրադառնում է ինչպես այցելուների կողմից Կայքին տրամադրված տեղեկատվությանը, այնպես էլ նրան, թե ինչպես է Հիմնադրամը վարվում այդ տեղեկատվության հետ:
Կայքի միջոցով կատարված հանգանակությունները ենթակա չեն հետվերադարձի: Կայքի միջոցով հավաքագրվող անձնական տվյալները կիրառվում են միայն Հիմնադրամի նպատակների իրականացման համար և մշակվում են օրենսդրության դրույթների պահպանմամբ: Կայքից օգտվելիս Ձեր նույնականացման համար Ձեզնից որոշակի ինֆորմացիա պահանջվելու դեպքում կարող եք վստահ լինել, որ այն կօգտագործվի բացառապես սույն գաղտնիության քաղաքականությամբ սահմանված կարգով:
ԿԱՅՔԻ ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻՈՒԹՅՈՒՆ
Հիմնադրամը Կայքի այցելուներից չի պահանջում գրանցվել, տրամադրել անձնական տեղեկատվություն կամ ստեղծել անձնական էջ՝ Կայքը դիտելու կամ Կայքի ֆունկցիոնալ դաշտերից օգտվելու համար. այն հանրամատչելի է: Դուք պարտավոր չեք տրամադրել Ձեր վերաբերյալ որևէ անձնական տեղեկատվություն: Նման ձևով Կայքից օգտվելու ժամանակ մենք չենք հսկում կամ հավաքագրում Ձեր անձը նույնականացնող որևէ տեղեկություն:
ԻՆՉՊԵ՞Ս Է ԿԱՅՔԸ ՀԱՎԱՔՈՒՄ ՁԵՐ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՍԻՎ ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄ
Կայքը Ձեզնից հավաքում է որոշ տվյալներ և Ձեր կողմից մեր Կայքից օգտվելուն հետևում տեղեկատվության ստացման և դրան հետևելու համար նախատեսված հատուկ ավտոմատացված տեխնոլոգիաների միջոցով, ինչպիսիք են քուքիները կամ լոգ քայլերը: Վերոնշյալ տեխնոլոգիական միջոցները հնարավորություն են տալիս հետևել, թե որքան մարդ է օգտվում Կայքից, այդուհանդերձ Ձեր ինքնությունը նման գործողությունների հետևանքով չի բացահայտվում: Դրանց միջոցով հնարավոր է գրանցել Ձեր համակարգչի/մոբայլ սարքի տեղակայվածությունը՝ Ինտերնետում համակարգի կառավարման և առաջացած խնդիրների լուծման նպատակով, և գրանցել ընդհանուր տեղեկություններ: Քուքին (Cookie) փոքր տվյալ է, որը պահպանվում է Ձեր համակարգչի կոշտ սկավառակի վրա, երբ Դուք այցելում եք Կայք: Հիմնադրամը չի օգտագործում քուքիները անձնական տեղեկատվություն հավաքելու համար, այլ բացառապես Կայքի միջոցով նվիրաբերությունների կատարման շարժին հետևելու համար: Շատ բրաուզերներ ունեն քուքիներն անջատելու կամ արգելափակելու ֆունկցիա, սակայն, այցելելով Կայք՝ առանց դրանք անջատելու, Դուք հնարավորություն կտաք բարելավելու Կայքի հարմարավետությունը: Կայքը հավաքում և պահպանում է որոշակի տեղեկատվություն լոգ ֆայլերում: Այս տեղեկատվությունը ներառում է ինտերնետ կանխագրի հասցեն (IP), բրաուզերի տեսակը, ինտերնետ ծառայությունների մատակարարին (ISP), պլատֆորմի տեսակը, օր/ժամ ձեռքբերված համընդհանուր տեղեկատվությունը համախառն օգտագործելու համար: Ցանկացած իրավիճակում հիշյալ տեղեկատվությունը հավաքագրվում է Կայքն առավել հասանելի և արդյունավետ դարձնելու նպատակով և ոչ մի դեպքում չի օգտագործվում այլ կերպ:
ՏՎՅԱԼՆԵՐԻ ԱԿՏԻՎ ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄ (ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ)
Այն դեպքում, երբ Դուք նվիրաբերություն եք կատարում Կայքի ադմինիստրատորը և համապատասխան բանկի աշխատակիցը տեսնում է Ձեր կողմից նշված անուն ազգանունը, էլ. փոստի հասցեն և նվիրաբերության օրը, ամիսը, տարին ու գումարի չափը: Կայքի միջոցով կատարվող նվիրաբերությունները սպասարկում է Ամերիաբանկը: Վճարումը կատարելիս օգտագործվում են անվտանգության միջոցառումներ, և տրամադրված տեղեկատվությունը մեզ մնում է անհայտ. դրա գաղտնիությունը կանոնակարգվում է տվյալ հարթակի գաղտնիության պայմաններով և քաղաքականությամբ:
ԻՆՉՊԵ՞Ս ԵՆՔ ՄԵՆՔ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ ՁԵՐ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Մեր կողմից հավաքագրված տվյալները մենք օգտագործում ենք բացառապես հետևյալ նպատակներով.
- մեր կայքի նյութերի առավել արդյունավետ տրամադրման ապահովման՝ հաշվի առնելով Ձեր բրաուզերի և համակարգչի յուրահատկությունները,
- մեր կայքի օգտագործման վերաբերյալ վիճակագրական տվյալների հավաքման,
- նորությունների բաժանորդագրության,
- նվիրաբերողների աշխարհագրական տեղաբաշխման վիճակագրական տվյալների հավաքման,
- նվիրաբերությունների մասին հաշվետվողականությունն ապահովելու և Կայքի իրազեկման պատուհաններում զետեղելու համար:
ՈՒ՞Մ ԵՆՔ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ ՁԵՐ ՏՎՅԱԼՆԵՐԸ
Ի լրումն ասվածի՝ մենք կարող ենք բացահայտել մեր հավաքած և/կամ Ձեր տրամադրած անձնական տվյալները աշխատակազմի անդամներին: Մենք կարող ենք նաև տրամադրել Ձեր տվյալները Օրենքով սահմանված կառույցներին Մենք կարող ենք առանց սահմանափակումների հրապարակել նաև մեր այցելուների և նվիրաբերողների մասին համահավաք տեղեկատվություն, ինչպես նաև տեղեկատվություն, որը չի բացահայտում որևէ անհատի կամ սուբյեկտի ինքնությունը: Մենք չենք հրապարակի Ձեր որևէ անձնական տեղեկատվություն այլ կերպ, քան վերը նշված կարգով:
ՏՎՅԱԼՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ
Մենք տեխնիկական և կազմակերպչական միջոցներ ենք ձեռք առնում՝ պաշտպանելու մեր ստացած անձնական տեղեկությունը կորստից, սխալ օգտագործումից և չարտոնված փոփոխություններից, և պաշտպանելու դրա գաղտնիությունը: Մենք պարբերաբար ստուգում ենք մեր անվտանգության ընթացակարգերը և գործածում համապատասխան անվտանգության նոր տեխնոլոգիաներ և եղանակներ: Մենք նաև օգտագործում ենք տվյալների փոխանցման կոդավորման ժամանակակից միջոցներ: Ցավոք, ինտերնետի կամ բջջային հեռահաղորդակցության հարթակների միջոցով ինֆորմացիայի փոխանցումը ամբողջովին անվտանգ չէ: Քանի որ մենք չենք կարող երաշխավորել այդ կոդավորման տեխնոլոգիաների լիարժեք անվտանգությունը, խնդրում ենք զգույշ լինել, երբ առցանց անձնական տեղեկություն եք տարածում:
ՀՂՈՒՄՆԵՐ
Կայքը կարող է հղումներ պարունակել, որոնք Ձեզ թույլ կտան հեշտությամբ այլ Կայքեր այցելել: Այդուհանդերձ, այդ հղումների միջոցով Կայքից հեռանալուց հետո խնդրում ենք նկատի ունենալ, որ մենք որևէ վերահսկողություն չենք իրականացնում մյուս կայքերի նկատմամբ: Հետևաբար` Հիմնադրամը չի կարող պատասխանատու լինել այն տեղեկությունների պաշտպանության և գաղտնիության համար, որոնք Դուք հաղորդում եք մյուս կայքերին, որոնք չեն ղեկավարվում սույն գաղտնիության քաղաքականությամբ: