«Աուտիզմ Ազգային Հիմնադրամի» և «Երեխաների Զարգացման Միջազգային Կենտրոնի» ծրագրերի շրջանակներում իրականացվում են սոցիալ-հոգեբանական աշխատանքներ, որի նպատակն է երեխաների սոցիալականացումն ու ինտեգրումը հասարակության մեջ:
Ծրագրի գերնպատակն է ՝ նպաստել երեխաների ինքնուրույնության զարգազմանն ու հասարակության մեջ ինքնադրսևորմանը։ Եվ ամենակարևորը, որ այս ծրագրի իրականացմանը միշտ աջակցում են մեր բարի և հոգատար ընկեր-կազմակերպությունները՝ անելով ամեն ինչ , որպեսզի մեր սաները ունենան լիարժեք, ուրախ և երջանիկ մանկություն: Շնորհակալ ենք «Երևան Պարկի» տնօրինությանը։