
Աուտիզմ ազգային հիմնադրամի «Աուտիզմ» ախտորոշում և այլ զարգացման խանգարումներ ունեցող երեխաների, դեռահասների և մեծահասակների կրթական, վերականգնողական, մասնագիտական դասընթացներ և զբաղվածություն ապահովող հաստատություն է:
Ներկայումս կենտրոնը ապահովում է 200 շահառուի համար վերականգնողական, կրթական, սոցիալականացման և մասնագիտական վերապատրաստման ծառայություններ:
Կենտրոնն իրականացնում է 2 տարիքային խմբերի համար հատուկ ծրագիր` 1.5-ից 14 տարեկան երեխաների համար աշխատանքները իրականացվում են ԿՎՎ/ABA (Կիրառական Վարքային Վերլուծություն) ծրագրի շրջանակներում, որի հիմքում ընկած է վարքի դիտարկումը, գնահատումը և դրա մոդիֆիկացիան սոցիալական միջավայրին: Արդյունքում յուրաքանչյուր երեխայի համար կազմվում է անհատական ուսուցման ծրագիր:
- Մատուցվում են հետևյալ թերապիաները՝
- ԿՎՎ-ծառայություններ (Վարքային թերապիա)
- Վերբալ վարքի միջամտություն
- Խոսքային թերապիա
- Արտ-թերապիա
- Օկուպացիոն թերապիա
- Ադապտիվ ֆիզիկական դաստիարակություն (ԱՖԴ)
- Երաժշտական թերապիա
- Վերապատրաստումներ ծնողների և մասնագետների համար
Իրականացվում է նաև երեխաների գիտելիքների և հմտությունների գնահատում VB-MAPP և ABLLS-R գնահատման գործիքներով:
«Դեռահասների և երիտասարդների զբաղվածության և մասնագիտական ուսուցման ծրագիրը» իր տեսակով միակն է տարածաշրջանում, որը ծառայություն է տրամադրում աուտիզմ ունեցող անձանց` առանց տարիքային սահմանափակման։ Ծրագրի շրջանակներում սաները ծանոթանում են զբաղվածության տարբեր տեսակների հետ, ձեռք են բերում ինքնուրույն կյանքի հմտություններ, ներգրավվում կրթական, մշակութային, ճանաչողական, ժամանցային և այլ հասարակական ծրագրերում ։