1992-ի հունվարի 28-ին «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մասին» բանաձև ընդունվեց, որն էլ դարձավ Ազգային բանակի ստեղծման սկիզբը:
Հայոց բանակն այսօր 30 տարեկան է։
Հայկական բանակը մեր անկախության ամենամեծ ձեռքբերումներից մեկն է։
Հայոց բանակն ազգային հպարտություն է։
Յուրաքանչյուր օր շնորհակալ ենք մեր զինվորին ու սպային, քանզի մեր թիկունքում զգում ենք ձեր ուժը ։
Մաղթում ենք բոլոր զինվորներին բարի ու ապահով ծառայություն, խաղաղություն հայոց սահմաններին։
Ապրե՛ք, որ դուք կաք, մեր քաջազուն զինվորներ․․․
Փա՜ռք հայկական բանակին, փա՜ռք հայ զինվորին, հավերժ հիշատակ բոլոր անմահ նահատակներին․․․
