Կարելի է թվարկել բազմաթիվ տարբերակներ, թե ինչպես է էրգոթերապիան օգտակար լինում աուտիզմ ունեցող երեխաներին։

Էրգոթերապիստի աշխատանքն է խթանել, պահպանել և զարգացնել այնպիսի հմտություններ, որոնք անհրաժեշտ են երեխաներին դպրոցական միջավայրում և դրանից դուրս ֆունկցիոնալ լինելու համար։ Ակտիվ մասնակցությունը կյանքում նպաստում է.
Կրթվելու,
Ինքնագնահատականի,
Ինքնավստահության,
Ինքնուրույն լինելու,
Սոցիալական շփման գործընթացներին։
Էրգոթերապիստներն օգտագործում են համապարփակ մոտեցում թերապիան պլանավորելիս։ Նրանք հաշվի են առնում երեխայի ֆիզիկական, սոցիալական, էմոցիոնալ, զգայական և ճանաչողական կարողությունները և երեխայի կարիքները։ Աուտիզմի սպեկտրի խանգարում (ASD) ունեցող երեխաները հաճախ ունենում են հաղորդակցման և այլ մարդկանց հետ շփման մեջ մտնելու խնդիր։ Նրանց հետաքրքրությունները, զբաղմունքները և խաղալու հմտությունները կարող են սահմանափակ լինել։
Էրգոթերապիան կարող է օգնել աուտիզմ ունեցող անձանց զարգացնել այս հմտությունները տանը և դպրոցում։ Նպատակն է խթանել, բարելավել կամ ներկայացնել հմտություններ, որոնք թույլ են տալիս անհատին առօրյա կյանքում լինել որքան հնարավոր է անկախ։ Կրկնօրինակելու հմտությունները, մանր մոտորիկայի հմտությունները, խաղալու, ինքնախնամքի հմտությունները և սոցիալականացումը էրգոթերապիստի աշխատանքի թիրախային կետերն են։ Էրգոթերապիայի մեթոդների շնորհիվ աուտիզմ ունեցող անձը կարող է օգնություն ստանալ և՛ տանը, և՛ դպրոցական միջավայրում։ Այդ մեթոդները ներառում են այնպիսի հմտությունների ուսուցումը, ինչպիսիք են ինքնուրույն հագնվելը, ուտելը, պետքարանից օգտվելը, ինքնախնամքը, սոցիալական հմտությունները, մեծ և մանր մոտորիկայի շարժումները, հավասարակշռության և բալանսի պահպանումը և այլն։

Էրգոթերապիան սովորաբար բժշկական և կրթական մասնագետների, ինչպես նաև երեխայի ծնողների և ընտանիքի բոլոր անդամների միասնական աշխատանքի կարևոր մասն է։ Էրգոթերապիան և աուտիզմի սպեկտրի խանգարումների գնահատումը Թերապիստը դիտարկում է երեխային, որպեսզի տեսնի` արդյոք նա կարողանում է կատարել տարիքին համապատասխան առաջադրանքներ։ Այս եղանակով, էրգոթերապիստները կարող են ավելի լավ գնահատել, թե ինչ տիպի խնամք է անհրաժեշտ երեխային։
Թերապիստը կարող է վերհանել հետևյալ խնդիրներից ցանկացածը.
Ուշադրության դեֆիցիտ,
Մի գործողությունից մյուսին անցնելու դժվարություններ,Խաղալու հմտություններ,Ա
նձնական տարածքի անհրաժեշտություն,Հպման ռեակցիաների խանգարում,
Մոտորիկայի հմտությունները, ինչպիսիք են կեցվածքը, հավասարակշռությունը կամ մանր իրերի տեղաշարժումը,
Ագրեսիա կամ վարքային այլ դրսևորումներ,
Երեխայի և խնամակալների միջև շփումը։
Միջամտություն Երբ էրգոթերապիստը հավաքում է ամբողջական ինֆորմացիա երեխայի մասին, անցում է կատարվում միջամտության ծրագրին։ Գոյություն չունի վերականգնողական որևէ կոնկրետ ծրագիր։ Ծրագիրը շատ անհատական է։ Բայց վաղ, լավ մտածված, անհատական ծրագիրը ամենալավ արդյունքն է ցույց տալիս։ Քանի որ աուտիզմ ունեցող մարդկանց մոտ հաճախ բացակայում են անկախ ապրելու համար անհրաժեշտ որոշ հասարակ սոցիալ և անձնական հմտություններ, ապա էրգոթերապիստները ստեղծել են տեխնիկաներ բոլոր այս կարիքների վրա աշխատելու համար։ Նրանք օգնում են հատուկ կարիքներ ունեցող մարդկանց ներգրավվել իմաստալից և նպատակային առօրյա առաջադրանքներում։

Շատ էրգոթերապիստների համար իրենց աշխատանքում ամենակարևոր և առաջնային քայլը մարդկանց օգնելն է՝ կատարել առօրյա կյանքի գործառույթները (ADL)։ Թերապիան կարող է համատեղել տարբեր ստրատեգիաներ, որոնք կարող են օգնել երեխային ավելի լավ արձագանքել շրջապատող միջավայրի ազդակներին։ Էրգոթերապիայի ստրատեգիաները ներառում են. Ապահովել այնպիսի միջամտություն, որը կօգնի երեխային պատշաճ կերպով պատասխանել զգայարաններից եկող ինֆորմացիային։ Միջամտությունը կարող է ներառել ճոճվելը, խոզանակով մերսումը, գնդակով խաղալը և այլ զբաղմունքներ, որոնք նպատակ ունեն օգնելու երեխային ավելի լավ կառավարել իր մարմինը տարածության մեջ։

Հեշտացնել խաղային գործողությունները, որոնք սովորեցնում և օգնում են երեխային շփվել և հաղորդակցվել։ Այն էրգոթերապիստները, ովքեր մասնագիտացված են աուտիզմի ոլորտում, ստեղծում են հատուկ մշակված խաղային թերապիաներ, որոնք զարգացնում են ինչպես ինտելեկտուալ և հուզական հմտությունները, այնպես էլ ֆիզիկականը։ Նախագծել այնպիսի ստրատեգիաներ, որոնք կօգնեն անհատին անցում կատարել մեկ միջավայրից մյուսին, մեկ մարդուց մյուսին և կյանքի մեկ փուլից անցնել մյուս փուլ։ Աուտիզմ ունեցող երեխաների համար սա կարող է ներառել ստրատեգիաներ, որոնք օգնում են հաղթահարել անցումը տնից դպրոց, իսկ աուտիզմով մեծահասակների համար սա կարող է ներառել արհեստագործական հմտություններ, խոհարարական հմտություններ և այլն։Ստեղծել ադապտիվ տեխնիկաներ և ստրատեգիաներ, որոնք կօգնեն հաղթահարել անկարողությունը (օրինակ սովորեցնել օգտվել համակարգչից, եթե ձեռքով գրելը խնդիր է երեխայի համար)։