Սիրելի՛ կանայք և աղջիկներ,
ջերմորեն շնորհավորում ենք ձեզ:
Այս օրն աշխարհն էլ ավելի է լցվում բարությամբ, երջանկությամբ և սիրով։
Թանկագին կանայք, շնորհակալություն ձեր սիրո, ջերմության, հոգատարության, իմաստնության, մեր աշխարհն ավելի գեղեցիկ, լուսավոր, ներդաշնակ և բարի դարձնելու ձեր ունակության համար:
Սիրելի՛ մայրեր, անգնահատելի է ձեր դերը հայ ընտանիքի ամրության,ազգապահպանության գործում, անփոխարինելի է ձեր ներուժը՝ կրթության, գիտության, մշակույթի, առողջապահության և այլ ասպարեզներում:
Սիրելի՛ մայրեր, դուք Ձեր երեխաների ամենամեծ պաշտպանն եք, ձեր ընտանիքների՝ ամուր սյունը։
Ձեզ մաղթում ենք մայրական և ընտանեկան անսահման երջանկություն, մասնագիտական ձեռքբերումներ և քաջառողջություն։
Սիրելինե՛ր, թո՛ղ իրականան ձեր բոլոր նվիրական երազանքները․․․
Պահպանեք Ձեզ ու Ձեր հարազատների առողջությունը․․․