Աուտիզմի իրազեկման միջազգային օրը` ապրիլի 2-ին, «Իմ ուղին» կենտրոնի ք. Երևան, Նոր Նորքի 3-րդ զանգված, Գյուրջյան 13 հասցեում կայացավ օրվան նվիրված «Ես ձեզ նման չեմ: Ես ձեզնից մեկն եմ» խորագրով միջոցառումը:
Միջոցառմանը հանդես եկան Աուտիզմ Ազգային հիմնադրամի «Իմ ուղին» սոցիալ-հաբիլիտացիոն, կրթական և մասնագիտական ուսուցման ցերեկային կենտրոնի սաները:
Օրը լի էր նաև կենտրոնի սաների ձեռքի աշխատանքներով, որոնց` ցուցահանդես-վաճառքից գոյացած գումարը տրամադրվելու է արցախից բռնի տեղահանված երկու եղբայրների` մարզից «Իմ ուղի» կենտրոն հասնելու ճանապարհածախսը հոգալու համար:
Միջոցառմանը ներկա էին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ԱՍՀ նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Սարգիս Մադաթյանը: