«Կարգավորման Գոտիներ» ուսուցման մեթոդը նախատեսված է մասնագետների լայն շրջանակի համար (ուսուցիչներ, հատուկ մանկավարժներ, հոգեբաններ, վերականգոնղական ոլորտի այլ մասնագետներ)։
Եթե ուզում եք համալրել Ձեր աշխատանքային գործիքակազմը նոր մեթոդով, որը դրականորեն կազդի Ձեր աշխատանքի և որ ամենակարևորն է, Ձեր այցելուների կյանքի որակի վրա, ապա այս դասընթացը Ձեզ համար է։
«Կարգավորման գոտիները» ուսուցման մեթոդը, մշակվել է էրգոթերապիստ՝ Լիա Կույպերսի կողմից՝ սովորեցնելու երեխաներին/անհատներին, տարբեր սոցիալ-էմոցիոնալ հմտություններ՝ սկսած վաղ հուզական հմտություններից և անցնելով ինքնակարգավորման և սոցիալական իրավիճակներում համապատասխան արձագանք մշակելու հմտությունները:
«Կարգավորման գոտիները» ստեղծում են մի համակարգ, որի շնորհիվ անձը կարող է դասակարգել, թե ի՞նչ է զգում մարմինն ու բացահայտել իր զգացմունքները չորս գունավոր գոտիների միջոցով, որոնց հետ նա հեշտությամբ կարող է նույնականանալ:
Այս ուսուցողական ծրագրի կիրառման արդյունքում երեխաները սկսում են առավել լավ ճանաչել սեփական հույզերը, կարողանում են վերահսկել վարքագծերը և սովորել ինքնակարգավորման մեխանիզմներ։
Երբ մենք սկսում ենք հասկանալ թե ինչ ենք զգում «ներսից», ապա կարողանում ենք ճիշտ ռազմավարություններ մշակել՝ մեր զգացմունքները իրավիճակին համապատասխան դրսևորելու համար։
Բոլոր զգացմունքներն էլ ընդունելի են, սակայն ոչ բոլոր զգացմունքներն են օգնում մեզ լինել ներգրավված ուսուցման գործընթացներին, ցուցաբերել ընդունելի սոցիալ֊հաղորդակցման հմտություններ և վարքագծեր։
Սեմինարի ժամանակ մասնակիցները կսովորեն՝
1. «Կարգավորման Գոտիներ» ծրագրի հիմնական սկզբունքները,
2. Կսովորեն կիրառման տեխնիկաները տարբեր կրթական հաստատություններում կամ անհատների հետ աշխատանքում,
3. Կպատրաստեն համապատասխան աշխատանքային նյութեր և պոստերներ, կլամինացնեն դրանք և կկարողանան օգտագործել իրենց աշխատանքային պրակտիկայում։
Գրանցման և մանրամասների համար զանգահարել ՝
096-232-959 հեռախոսահամարին։