Կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը կարևոր է բոլոր երեխաների համար: Սակայն աուտիզմի սպեկտրի խանգարում (ASD) ունեցող երեխաների համար կարևոր է ֆիզիկական վարժությունների խթանումը` որպես նրանց առօրյայի մաս: Այս երեխաները հաճախ նախընտրում են միայնակ գործողություններ, որոնք ներառում են քիչ ֆիզիկական վարժություններ, ինչը մեծացնում է նրանց` ավելորդ քաշ ունենալու վտանգը:
Աուտիզմով երեխաները կարող են գիրանալ, քանի որ ունեն.
- Հասակակիցների համեմատ ակտիվ խաղի ավելի քիչ հնարավորություն,
- Ավելի մեծ հետաքրքրություն նստակյաց լինելու նկատմամբ,
- Խիստ նախապատվությունը խորտիկ սննդի, մրգերի և բանջարեղենի նկատմամբ
- Ինչպես կարող եք օգնել ձեր երեխային մոտիվացնել
Նույնիսկ այս խոչընդոտների հաղթահարման դեպքում դուք դեռ կարող եք օգնել ձեր աուտիզմով երեխային լինել ավելի ակտիվ: Փորձեք այս քայլերը.
- Բացահայտեք, թե իչն է ձեր երեխայի համար հաճելի, օրինակ՝ ցատկել բատուտի վրա, լողալ կամ հեծանիվ վարել: Աշխատեք այս գործողությունների համար բավական ժամանակ տրամադրել:
- Որոշեք, թե որքան ժամանակ է ձեր երեխան մասնակցում այս գործողություններին և փոքր նպատակներ դրեք այդ ժամանակը մեծացնելու համար: Սկսեք յուրաքանչյուր գործունեության վրա ծախսված ընդամենը մի քանի րոպեից կամ շաբաթվա ընթացքում ավելացրեք ևս մեկ հնարավորություն` ձեր երեխայի իր նախընտրած ակտիվ գործունեության համար:
- Սահմանափակել էկրանի ժամանակը: Թեև պլանշետները, համակարգիչները և հեռուստացույցը կարող են քիչ օգտակար լինել ուսուցման հնարավորությունների համար դրանք կարող են որպես պարգև դիտարկել: Էկրանի չափազանց մեծ ժամանակը կարող է խլել ակտիվ խաղում անցկացրած ժամանակը:
- Ձեր երեխան, եթե դեռ չի մարզվում, և նրան թվում է, թե հետաքրքրված չէ այդ ուղղությամբ, ապա դուք կարող եք հնարավորություն ընձեռել նրան` փորձելու որոշ նոր գործողություններ. նույնիսկ ծնողի հետ զբոսնելը փողոցում, այգում կամ առևտրի կենտրոնում կարող է հիանալի նախադեպ լինել:
- Ֆիզիկական ակտիվությունն աուտիզմ ունեցող երեխաների առողջ ապրելակերպի կարևոր մասն է: Եթե ձեր երեխայի քաշի կամ առողջական վիճակի հետ կապված մտահոգություններ կան, անպայման դիմեք ձեր մանկաբույժին: Բժիշկներն ու նեղ մասնագետները կարող են բժշկական ուղեցույց տրամադրել՝ կապված ակտիվանալու և առողջ քաշի պահպանման հետ:
Մենք գիտակցում ենք, որ յուրաքանչյուր երեխա եզակի է, և որ այս հոդվածի բովանդակությունը կարող է չաշխատել բոլորի համար: Այս բովանդակությունը ընդհանուր տեղեկատվություն է և հատուկ բժշկական խորհուրդ չէ: Հուսով ենք, որ այս խորհուրդները կծառայեն որպես աուտիզմ ունեցող երեխային օգնելու լավագույն մոտեցումը գտնելու հնարավորություն: Միշտ խորհրդակցեք մասնագետների հետ, եթե ունեք որևէ հարց կամ մտահոգություն երեխայի առողջության վերաբերյալ:
marcus.org