Աուտիստ-նկարիչներին բնորոշ մեկուսացումը շատ հաճախ սահմանակից է հանճարեղությանը:Հանճարեղության իր սահմաններն ու անսահմանությունն ունի «Իմ ուղին» կենտրոնի սան, մեր տաղանդաշատ նկարիչ և քանդակագործ Էդվին Հովսեփյանը:
Էդվին Հովսեփյանը ծնվել է 2003 թ-ի հունիս 30-ին, Աբովյան քաղաքում։
Էդվինը երկու տարեկան էր, երբ մայրը` տիկին Արմինեն, նկատում է, որ նա ինքնամփոփ է դարձել, չի արձագանքում իրեն ուղղված խոսքին, չի արձագանքում շրջապատին և անհանգստանալով երեխայի մասին՝ դիմում է համապատասխան մասնագետների։ Երկու տարեկանում արդեն Էդվինի մոտ հաստատվում է Աուտիզմ ախտորոշումը։
Ինչպես պատմում է Էդվինի մայրը, դեռևս 2.5 տարեկանում նրա մոտ նկատում է մեծ հետաքրքրվածություն դեպի նկարչությունը։ Էդվինը մատիտով հաճախ էր թղթի վրա էսքիզներ անում։Նկարչական և մանր շարժողական հմտությունները զարգացնելու նպատակով մայրն Էդվինին տանում է նկարչական խմբակ։
Էդվինն իր կրթությունը ստանում է թիվ 2 հատուկ օժանդակ դպրոցում, ապա,2013 թ-ից սկսում է հաճախել Աբովյան քաղաքի նկարչական դպրոց, որտեղ էլ դրսևորվում է նրա նկարչական տաղանդը։ 2016 թ-ից սկսում է հաճախել «Իմ ուղին» Սոցիալ-Հաբիլիտացիոն, կրթական և մասնագիտական ուսուցման ցերեկային կենտրոն, որտեղ և հղկվում են նրա նկարչական ունակությունները` նաև հնարավորություն տալով զարգացնել իր մասնագիտական կարողությունները։
Էդվինը նկարում է և կավից քանդակներ ստեղծում։Նկարչությունը դառնում է կենսակերպ, հոբբի, մասնագիտություն և ինքնաարտահայտման ձև, կարծես իր ներաշխարհը արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը։ Էդվինն այնքան շատ ու այնքան տպավորիչ կտավներ է ստեղծում, որ անխուսափելի էր արդեն անհատական ցուցահանդես ունենալու գայթակղությունը և ահա, 2016թ-ի ապրիլի 2-ին Փ․ Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում տեղի է ունենում Էդվին Հովսեփյանի առաջին անհատական ցուցահանդեսը։
Առաջին անհատական ցուցահանդեսը սկիզբն էր գալիք մյուս ցուցահանդեսների, որին միշտ մեծ սիրով և պատրաստակամությամբ է պատրաստվում Էդվինը։ Իհարկե առանց սրտացավ մարդու, նվիրված և անսահման սիրով օժտված տիկին Արմինեի (Էդվինի մայրիկի), անհնար կլիներ պատկերացնել նրա ուղին գեղարվեստի աշխարհում։ Քրտնաջան աշխատանքը, նվիրվածությունն ու մեծ սերը դեպի իր որդին և նրա արվեստը նոր դռներ բացեցին Էդվինի համար։ ԵՎ ահա, 2017թ-ին մեր տաղանդավոր սանը մասնակցում է Աբովյան քաղաքի գեղարվեստի դպրոցում կազմակերպված ցուցահանդեսի՝ որին հաջորդում է Էդվինի երկրորդ ցուցահանդսը՝ Հայաստանի Նկարիչների միությունում։

Նույն ժամանակահատվածում էդվինը ստանում է մի շարք պատվոգրեր, այդ թվում ՝ «Տարվա թանգարանների այցելու»՝ «Մենք կարող ենք» համերգ-ցուցահանդեսին ակտիվ մասնակցություն ունենալու համար։
2018թ–ին էդվինը ընդունվում է Փ․ Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի «Գեղանկարչություն» բաժին։ Սա այն ձեռքբերում է, որն անսահման սպասված էր, ոգևորող և ոգեշնչող։ Էդվինի մասնակցությունը քոլեջի առօրյային և դասերին արդյունավետ կազմակերպելու համար սկսվում է համագործակցություն քոլեջի ուսուցիչների և «Իմ ուղին» կենտրոնի մասնագետների միջև։
Էդվինը «ԻՄ ուղին» կենտրոն հաճախող առաջին սաներից էր, ով ընդունվեց միջին մասնագիտական կրթական հաստատություն և մասնագետների աջակցությամբ դրսևորեց անհավանական հաջողություններ, արդյունքում, 2018թ.-ի մարտի 30-ին տեղի ունեցավ էդվին Հովսեփյանի երրորդ ցուցահանդեսը՝ Աբովյանի պետական քոլեջի ցուցասրահում։
2018 թվական բեղուն էր Էդվինի համար, նա մասնակցում է Փարիզում կայացած «Draw me Peace» ցուցահանդեսին և ստանում մասնակցության վկայական։
2021թ-ի ապրիլի 6-ին «Իմ ուղին» Սոցիալ-Հաբիլիտացիոն, կրթական և մասնագիտական ուսուցման ցերեկային կենտրոնում տեղի է ունենում էդվինի գեղարվեստական ցուցահանդեսը, այնուհետև մասնակցում է Փ․ Թեհրլեմեզյանի անվան Գեղարվեստի Պետական Քոլեջում իրականացվող ցուցադեսին` «Հին Երևան» խորագրով», որին հաջորդում է նաև անահտական ցուցահանդեսը։
2023-թ-ին Էդվինը ավարտում է Փ․ Թերլեմեզյանի անվան Գեղարվեստի Պետական քոլեջը և անցկացնում ավարտական ցուցահանդես, որտեղ էդվինի աշխատանքները առանձնանում են իրեն շրջապատող աշխարհի յուրահատուկ ընկալմամբ և վառ գույներով։ Նույն ժամանակահատվածում կայանում է անհատական ցուցահանդես Աբովյան քաղաքի հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանում։
Աուտիզմ Ազգային Հիմնադրամի «Իմ ուղին» Սոցիալ-Հաբիլիտացիոն, կրթական և մասնագիտական ուսուցման ցերեկային կենտրոնում Էդվինը մասնակցում է կավաթերապիայի դասերին, որտեղ ցուցաբերում է իր ֆանտաստիկ ունակությունները գեղեցիկը զգալու և դրան ձև ու բովանդակություն պարգևելու միջոցով։ Համալիր մասնագիտական աջակցությունը նպաստել են հաղորդակցման հմտությունների բարելավմանը, որի շնորհիվ Էդվինն ակտիվորեն ներգրավվում է սոցիալական ներառման ծրագրերին և ձեռք բերում ընկերներ։
Էդվինի գործերին ծանոթանալու և նրա արվեստին աջակցելու համար կարող եք այցելել Էդվինի անհատական Ֆեյսբուքյան էջ «էդվինի աչքերով» https://www.facebook.com/groups/342997972562833
Էդվիննն այժմ հիասքանչ գործեր է անում կենցաղային իրերի վրա, որոնք վաճառվում են։ Ձեռք բերելով Էդվինի աշխատանքները առաջին հերթին ունենում եք չքնաղ իրեր՝ Էդվինի աննկարագերի գեղեցիկ նկարազարդումներով, միևնույն ժամանակ աջակցում երիտասարդ արվեստագետին` ունենալու աշխատանք և շարունակելու ստեղծագործել։
Էդվին Հովսեփյանը լինելով տաղանդավոր նկարիչ, արվեստագետ` այնուամենայնիվ բախվում է մի շարք դժվարությունների։ Հնարավոր չէ անտարբեր անցնել դրանց կողքով, իրականությունն այն է, որ Աուտիզմն ունի ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմեր։ Էդվինն ապրում է իր մայրիկի և տատիկի հետ, ունի նրանց մշտական աջակցության կարիքը իր առօրյան կազմակրեպելու, կենցաղավարությունն իրականացնելու և տրանսպորտից օգտվելու հարցում։ Այո, սա է իրականությունը։
Սա է պատճառը, որ Էդվինը մշտապես գտնվում է հանրության ուշադրության կենտրոնում, և, պատահական չէ, որ բազմաթիվ ԶԼՄ֊ներ են անդրադարձել մեր սիրելի նկարչի գործունեությանը, որոնց կարող եք ծանոթանալ` անցնելով ստորև նշված հղումներով՝
https://armeniasputnik.am /20230402/
https://www.1tv.am/en/video/Living-Together-Edvin-Hovsepyan/133495


Spread the love