ԱՈՒՏԻԶՄ ՈՒՆԵՑՈՂ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ԻՆՔՆԱԽՆԱՄՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ
 THE CHALLENGES OF OCCUPATIONAL THERAPY INTERVENTION IN SUPPORTING ADOLESCENTS WITH AUTISM TO ACCOMPLISH SELF-CARE       ACTIVITIES

Հոդվածի հեղինակներ՝ Ծովինար Սիմոնյան, Զարուհի Հարությունյան

Հոդվածը տպագրվել է “Armenian Journal of Special Education”-ի 6-րդ հատորի 2-րդ համարում:

 Հոդվածի ամբողջական տարբերակը հասանելի է այստեղ


Տվյալ հետազոտության նպատակն էր ուսումնասիրել այն մարտահրավերները, որոնց ամեն օր առնչվում են աուտիզմի համախտանիշ ունեցող պատանիներն իրենց առօրյա ինքնախնամքի գործողությունները կատարելիս և էրգոթերապևտիկ միջամտության տեսանկյունից վերհանել դրանց հաղթահարման առավել արդյունավետ ուղիները: Կատարված հետազոտության արդյունքները ևս մեկ անգամ հասատատեցին այն փաստը, որ աուտիզմի համախտանիշ ունեցող պատանիներն իրենց առօրյա ինքնախնամքի գործողություններում դեռևս հանդիպում են բավականին լուրջ դժվարությունների ինչը հիմնականում պայմանավորված է անձնային կարողություններով և հմտություններով, որոնք պատանեկան տարիքում չեն զարգացվել:
Հաշվի առնելով այն, որ ՀՀ-ում աուտիզմ ունեցող պատանիների ինքնախնամքի կազմակերպման խնդիրները բավարար ուսումնասիրված չեն, ինչպես նաև լուսաբանված չեն այն մարտահրավերները, որոնց բախվում են պատանիները, ավելի քան արդիական է ուսումնասիրել աուտիզմի համախտանիշ ունեցող պատանիների ինքնախնամքի, կենցաղավարման գործողությունների կատարման մարտահրավերները և էրգոթերապևտիկ միջամտության տեսանկյունից վերհանել դրանց հաղթահարման առավել արդյունավետ ուղիները: Իրականացված հետազոտության արդյունքները կարող են ծառայել որպես ամուր հիմք և առաջնային քայլ լինել աուտիզմի համախտանիշ ունեցող պատանիների ինքնախնամքի գործողությունների կատարման հմտությունների ամրապնդման դժվարությունների հետ առնչվող էրգոթերապիստների համար, ովքեր էրգոթերապևտիկ միջամտության ընթացքում փնտրում են հաղթահարման արդյունավետ մոտեցումներ: Հետազոտության արդյունքները ցույց տվեցին այն, որ կան այնպիսի էրգոթերապևտիկ մոտեցումների համադրում, ինչպես նաև տարբերակված մոտեցումների կիրառում, որոնք դրական ազդեցություն են ունենում աուտիզմի համախտանիշ ունեցող պատանիների հատկապես ինքնախնամքի գործողությունների կատարման զարգաման համար:
Աուտիզմի համախտանիշ ունեցող պատանիների մասնակցությունն ինքնախնամքի և կենցաղավարման գործողություններում հաջողված կլինի, եթե ծնողները նվազեցնեն իրենց գերխնամքը և հնարավորություն տան պատանիներին ինքնուրույն կամ ուղղորդմամբ իրականացնել առօրյա ինքնախնամքի գործողությունները՝ հետևելով էրգոթերապիստի խորհրդատվությանը և/կամ միջամտությանը: Աուտիզմի համախտանիշ ունեցող պատանիները կարող են լավագույն արդյունքների հասնել իրենց առօրյա ինքնախնամքի գործողություններում, երբ նրանք զգան իրենց ինքնուրույնությունը, անկախությունը, ակտիվ ներգրավվածությունը տվյալ գործողությանը և ստանան անհրաժեշտ ծավալով աջակցություն ծնողների/խնամակալների կողմից: Իհարկե, աուտիզմի համախտանիշ ունեցող պատանիների առօրյա ինքնախնամքի գործողություններում մասնակցության հաջողությունը կախված է նաև անձնային դժվարություններից, սակայն համագործակցության արդյունքում կարելի է հասնել առավելագույնի:

THE CHALLENGES OF OCCUPATIONAL THERAPY INTERVENTION IN SUPPORTING ADOLESCENTS WITH AUTISM TO ACCOMPLISH SELF-CARE ACTIVITIES

Spread the love