Ապրիլի 2-ին, «Իմ Ուղին» սոցիալ-հաբիլիտացիոն, կրթական և մասնագիտական ուսուցման ցերեկային կենտրոնում կայացած միջոցառման ընթացքում կազմակերպվել էր «Իմ Ուղին» կենտրոնի սաների ձեռքի աշխատանքների ցուցահանդես վաճառքը։ Յուրաքանչյուր տարվա ցուցահանդե-վաճառքից գոյացած հասույթը նպատակ ունի օգնելու կենտրոնի շահառուներից մեկին։
Այս տարվա ցուցանդես-վաճառքի ողջ հասույթը, ինչպես հայտարարվել էր, տրամադրվեց Արցախից բռնի տեղահանված, աուտիզմ ունեցող 9 տարեկան Միքայել Պողոսյանին և վերջինիս կրտսեր եղբորը` Դավիթին, որն ունի զարգացման գլոբալ հապաղում: Այս գումարը կապահովի եղբայրների` ճանապարհածախսը «Իմ ուղի» կենտրոն հաճախելու և վերականգնողական շարունակական թերապիաները ստանալու համար:
Շնորհակալ ենք, որ մեր կենտրոնի կողքին ենք...