
Սիրելի՛ երեխաներ, ծնողներ ու խնամակալներ,
Այսօր գիտելիքի, նոր սկսվող հնարավորությունների և երազանքների իրականացման օրվա մեկնարկն է։ Սեպտեմբերի 1-ը ևս մեկ անգամ հիշեցում է, որ յուրաքանչյուր երեխա՝ յուրովի, յուրահատուկ ու անսահման կարողություններով, ունի սովորելու, զարգանալու և աշխարհը գունավորելու իր իրավունքը։
Մենք հավատում ենք, որ յուրաքանչյուր քայլը՝ լինի այն փոքր կամ մեծ, կարևոր է։
Թող այս ուսումնական տարին լինի լույսով, ջերմությամբ, համբերությամբ և հաջողություններով լի։
Մենք մեր աջակցությամբ միշտ ձեր կողքին ենք։


