
Աուտիզմի մասին հաճախ տրվող հարցեր
Ի՞նչ է աուտիզմը
«Աուտիզմը զարգացման նյարդաբանական առանձնահատկություն է: Աուտիզմը լայն սպեկտր է։»
Արդյո՞ք բոլորն ունեն բացառիկ տաղանդներ
«Բացառիկ տաղանդով օժտված է միայն նրանց մի փոքր մասը, իսկ մյուսներն ունեն տարբեր ուժեղ և թույլ կողմեր՝ ինչպես բոլոր մարդիկ։»
Հույզերի արտահայտումը
«Աուտիզմ ունեցող մարդիկ ունեն շատ խորը էմոցիաներ։ Պարզապես նրանք դա արտահայտում են իրենց յուրահատուկ եղանակով, որը ոչ միշտ է հասկանալի շրջապատող մարդկանց։»
Վաղ միջամտության դերը
«Աուտիզմ ունեցող երեխաների վաղ միջամտությունը վճռորոշ դեր ունի հետագա զարգացման մեջ։ Այն դնում է երեխայի ինքնության և հասարակություն արդյունավետ ինտեգրվելու հիմքը։»
