Աուտիզմի ազգային հիմնադրամ
Աուտիզմ Ազգային Հիմնադրամի «Իմ ուղին» Սոցիալ-Հաբիլիտացիոն, կրթական և մասնագիտական ուսուցման ցերեկային կենտրոնը ք. Երևան գործող, աուտիզմ ախտորոշում և այլ զարգացման խանգարումներ ունեցող երեխաների, դեռահասների և մեծահասակների կրթական, վերականգնողական, մասնագիտական դասընթացներ և զբաղվածություն ապահովող հաստատություն է:
Ներկայումս կենտրոնը ապահովում է 200 շահառուների համար վերականգնողական, կրթական, սոցիալականացման և մասնագիտական վերապատրաստման ծառայություններ:
Կենտրոնն իրականացնում է 2 տարիքային խմբերի համար հատուկ ծրագիր` 1.5-ից 14 տարեկան երեխաների համար աշխատանքները իրականացվում են ԿՎՎ/ABA (Կիրառական Վարքային Վերլուծություն) ծրագրի շրջանակներում, որի հիմքում ընկած է վարքի դիտարկումը, գնահատումը և դրա մոդիֆիկացիան սոցիալական միջավայրին:
Արդյունքում յուրաքանչյուր երեխայի համար կազմվում է անհատական ուսուցման ծրագիր: Մատուցվում են հետևյալ թերապիաները՝
- ԿՎՎ-ծառայություններ (Վարքային թերապիա)
- Վերբալ վարքի միջամտություն
- Խոսքային թերապիա
- Արտ-թերապիա
- Օկուպացիոն թերապիա
- Ադապտիվ ֆիզ. դաստիարակություն (ԱՖԴ)
- Երաժշտական թերապիա
- Վերապատրաստումներ ծնողների և մասնագետների համար
Իրականացվում է նաև երեխաների գիտելիքների և հմտությունների գնահատում VB-MAPP և ABLLS-R գնահատման գործիքներով:
«Դեռահասների և երիտասարդների զբաղվածության և մասնագիտական ուսուցման ծրագիրը» իր տեսակով միակն է տարածաշրջանում, որը ծառայություն է տրամադրում աուտիզմ ունեցող անձանց առանց տարիքային սահմանափակման։ Ծրագրի շրջանակներում սաները ծանոթանում են զբաղվածության տարբեր տեսակների հետ, ձեռք են բերում ինքնուրույն կյանքի հմտություններ, ներգրավվում կրթական, մշակութային, ճանաչողական, ժամանցային և այլ հասարակական ծրագրերում ։
Մատուցվում են հետևյալ թերապիաները՝
- ԿՎՎ-ծառայություններ (Վարքային թերապիա)
- Արտ-թերապիա
- Օկուպացիոն թերապիա
- Երաժշտական թերապիա
- Պարային թերապիա
- Խոսքային թերապիա
- Ադապտիվ ֆիզ. դաստիարակություն (ԱՖԴ)
- Սոցիալականացման ծրագիր
- Հոգեբանական ծառայություն
- Հոգեբուժական ծառայություն
- Սոցիալական աշխատանք
- Մասնագիտական հմտությունների ուսուցում
- Կավագործություն
- Խոհարարական հմտությունների ուսուցում
- Վերապատրաստումներ ծնողների և մասնագետների համար.
Աուտիզմի ազգային հիմնադրամ
Առաքելություն
Աուտիզմ և զարգացման այլ խանգարումներ ունեցող անձանց` երեխաների, դեռահասների, չափահասների և նրանց ընտանիքների կյանքի որակի բարելավում:
Նպատակներ
Բարձրացնել աուտիզմ և զարգացման այլ խանգարումներ ունեցող մարդկանց խնդիրների վերաբերյալ հանրային իրազեկումը;
Պաշտպանել աուտիզմ և զարգացման այլ խանգարումներ ունեցող մարդկանց իրավունքները;
Նպաստել աուտիզմ և զարգացման այլ խանգարումներ ունեցող մարդկանց ներառմանը և սոցիալիզացիային;
Տրամադրել բարձրագույն չափանիշներին համապատասխանող շտկողական և զարգացման թերապիաներ, կրթական, մասնագիտական ուսուցման և սոցիալիզացիային ուղղված ծառայություններ յուրաքանչյուր տարիքային խմբի համար՝ սիրո, ապահով, հոգատար և չկուն մթնոլորդում;
Նպաստել զարգացմանը;
Ստեղծել բարձր որակի ժամանցային հնարավորություններ;
Ներգրավել իմաստավորված գործունեության մեջ;
Նպաստել անհատական ունակությունների բացահայտմանը;
Ներգրավել Մասնագիտական ուսուցման ծրագրում;
Նպաստել հասարակությունում ներառմանը և ընդգարկմանը՝ ապագա զբաղվածության հնարավորության համար նախապայմանների ստեղծմամբ;
Նպաստել հանրության կողմից լիարժեք և գնահատված հասարակության անդամ դառնալուն:
Փիլիսոփայություն
Մենք լիահույս ենք, որ աուտիզմ ախտորոշում ունեցող ամեն անձ ունի որակյալ և երջանիկ կյանքի և հասարակության լիարժեք և գնահատված անդամ դառնալու իրավունքը: Մենք ձգտում ենք հզորացնել աուտիզմով անձանց՝ զարգացման, կրթական, մասնագիտական ուսուցման, սոցալիզացիային ուղղված և ժամանցային ծրագրերում ներգրավելու միջոցով:
Պարտականություններ
Աուտիզմի ազգային հիմնադրամը պարտավորվում է ստեղծել պատշաճ պայմաններ աուտիզմ և այլ զարգացման խանգարումներ ունեցող մարդկանց կյանքի բարելավման համար, տրամադրելով բարձրագույն չափանիշներին համապատասխանող խմբակային և անհատական շտկողական և զարգացման թերապիաներ, կրթական, հմտությունների բացահայտման, մասնագիտական ուսուցման և սոցիալիզացիային, ներառմանը և որակյալ ժամանցին ուղղված ծառայություններ՝ յուրաքանչյուր տարիքային խմբի համար՝ մասնագիտական, սիրո, ապահով, հոգատար, աննախապաշար և չկուն մթնոլորտում: