Որքան շուտ երեխաները ստանան մասնագիտական աջակցություն և անհրաժեշտ թերապիաներ, այնքան ավելի լավ։ Աուտիզմ ախտորոշում ունեցող երեխաների ծնողների մեծամասնությունը հենց շատ վաղ տարիքից զգում են, որ իրենց երեխաների զարգացման մեջ ինչ–որ բան տարբեր է։

Երեխայի Առողջության և Մարդու Զարգացման Ազգային Ինստիտուտը (NICHD) Թվարկում է 5 վարքագծեր, որոնք նախանշան են հետագա հետազոտությունների անհրաժեշտության համար։

Մինչ 12 ամսական հասակը չի գղգղում։

Մինչ 12 ամսական հասակը չի օգտագործում ժեստեր / մատնացույց անել, ձեռքով հաջողություն անել, բռնել/

Մինչ 16 ամսական հասակը չի ասում առանձին բառեր։

Մինչև 24 ամսական հասակը ինքնուրույն, երկու բառով բառակապակցություն չի ասում։

Ցանկցած տարիքում դիտարկվում է լեզվի, խոսքի կամ սոցիալական հմտությունների ցանկացած կորուստ։

Այս հինգ «կարմիր դրոշակներից»– որևէ մեկի առկայությունը դեռ չի նշանակում, որ Ձեր երեխան ունի աուտիզմ։ Քանի որ, խանգարման ախտանշանները շատ տարբեր են, այսպիսի վարքագծերի դրսևորման դեպքում նախընտրելի է, որ երեխան բազմամասնագիտական խմբի կողմից գնահատվի։

ԱՈՒՏԶԻՄԻ ՎԱՂ ԱԽՏԱՆՇԱՆՆԵՐ

Չի ցուցաբերում աչքի կոնտակտ(օր՝․ չի նայում Ձեզ կերակրվելիս)

Չի ժպտում, երբ ժպտում են իրեն։

Չի արձագանքում իր անվանը, կամ իրեն ծանոթ ձայներին։

Աչքերով չի հետևում առարկաներին, իրերին։

Հաղորդակցվելու համար չի օգտագործում ժեստեր, որևէ բան մատնացույց չի անում, ձեռքը չի թափահարում ցտեսություն անելու համար։

Չի հետևում ժեստին, երբ մատնանշում եք որևէ բան։

Ձեր ուշադրությունը գրավելու համար ձայներ չի արձակում։

Չի նախաձեռնում գրկախառնություն կամ չի արձագանքում փաթաթվելուն։

Չի ընդօրինուակում Ձեր շարժումներն ու դեմքի արտահայտությունները։

Ձեռքերը չի մեկնում Ձեզ, որպեսզի գրկեք նրան։

Չի խաղում այլ մարդկանց հետ կամ չի կիսում հետաքրքրություններն ու ուրախությունը, հաճույքը։

Չի խնդրում օգնություն, կամ չի դիմում առաջնային անհրաժեշտ պահանջմունքների համար /ջուր խմել, սանհանգույցից օգտվել և այլն/։

Կարևոր է նշաել, որ ոչ բոլոր ախտանշաններն են առկա բոլոր երեխաների մոտ, ովքեր ունեն Աուտիզմ։Նաև աշխտանշանների արտահայտման ժամանակը, ինտենսիվությունը և աստիճանները ևս տարբերվում եմ և բոլորի մոտ նույն կերպ չեն արտհայվում։
Spread the love