ԱՈՒՏԻԶՄԻ ԱՇԽՏՈՐՈՇՈՒՄԸ
Աուտիզմի վաղ ախտորոշումը չափազանց կարևոր է արդյունավետ միջամտություն ստանալու համար։
Աուտիստիկ սպեկտրի խանգարումներ ունեցող երեխաները, ովքեր ստանում են միջամտություն դեռ այն տարիքում, երբ գլխուղեղը առավել հարմարվող է, ցուցաբերում են ամենամեծ բարելավումը։ Նույնիսկ, եթե ախտորոշումը կատարվում է դեռահասության կամ հասուն տարիքում, միջամտություններ իրականացնելն այնուամենայնիվ օգտակար է՝ ուղեղի շարունակական պլաստիկության պատճառով։ .
* Վերջին 15 տարիների հետազոտությունները ցույց են տալիս, որ ինտենսիվ վաղ միջամտությունը նախադպրոցական 2 տարիների ընթացքում և օպտիմալ կրթական միջավայրերի ապահովման պարագայում, բավականին լավ արդյունք են ապահովում երեխաների մեծ մասի մոտ։
Սոցիալական հարաբերությունների խաթարում
Հաղորդակցման հմտությունների և խոսքի խաթարում
Սահմանափակ հետաքրքրություններ և վարքային խանգարումներ
1. Սոցիալական փոխազդեցության որակական խանգարում, որն արտահայտվում է հետևյալներից առնվազն երկուսով․
- Ոչ խոսքային վարքագծերը, ինչպես օրինակ աչք–աչք կոնտակտը, հայացքը, դեմքի արտահայտությունները, մարմնի կեցվածքը և ժեստերի կիրառումը, որոնք օգնում են սոցիակալական փոխազդեցությունների կարգավորման, էապես տուժած են
- Հասակակիցների հետ տարիքին համապատասխան փոխհարաբերություններ զարգացնելու դժվարություններ կամ ձախողումներ
- Այլ մարդկանց հետ հաճույքով, հետաքրքրություններով կամ ձեռքբերումներով կիսվելու ինքնաբուխ ձգտման բացակայություն (օրինակ՝ հետաքրքրություն ներկայացնող առարկաներ ցույց տալու, բերելու կամ մատնանշելու բացակայությունը)
- Փոխադարձ զգացմունքները ցույց տալու կամ հուզական, սոցիալական կապ ապահովելու դժվարություններ կամ բացակայություն
- Այլ մարդկանց հետ հաճույքով, հետաքրքրություններով կամ ձեռքբերումներով կիսվելու ինքնաբուխ ձգտման բացակայություն (օրինակ՝ հետաքրքրություն ներկայացնող առարկաներ ցույց տալու, բերելու կամ մատնանշելու բացակայությունը)
- Հասակակիցների հետ տարիքին համապատասխան փոխհարաբերություններ զարգացնելու դժվարություններ կամ ձախողումներ
2. Հաղորդակցման որակական խանգարումներ, որոնք դրսևորվում են հետևյալներից առնվազն մեկով.
- Խոսակցական լեզվի իսպառ բացակայություն կամ հապաղում, ընդ որում չի ուղեկցվում այն փոխհատուցելու փորձերով, որոնք ուղղված են օգտագործելու այլընտրանքային հաղորդակցման այնպիսի միջոցներ, ինչպիսիք են ժեստերը, կամ դիմախաղը
- Դժվարություններ են դիտվում այլ անձանց հետ խոսակցություն սկսելու, նախաձեռնելու կամ խոսակցության թեմայի մեջ մնալու ժամանակ
- Լեզուն, խոսքը կարծրատիպային են կամ կրկնվող, յուրօրինակ արտահայտչամիջոցներով
- Առկա են դժվարություններ զարգացման մակարդակին համապատասխան, ինքնաբուխ կամ սոցիալական իմիտացիոն խաղ ձևավորելու մեջ
- Լեզուն, խոսքը կարծրատիպային են կամ կրկնվող, յուրօրինակ արտահայտչամիջոցներով
- Դժվարություններ են դիտվում այլ անձանց հետ խոսակցություն սկսելու, նախաձեռնելու կամ խոսակցության թեմայի մեջ մնալու ժամանակ
3. Վարքի, հետաքրքրությունների և գործունեության սահմանափակ, կրկնվող և կարծրատիպային ձևերի առկայություն, որոնք դրսևորվում են հետևյալներից առնվազն մեկով.
- Մշտապես հետաքրքրվում կամ զբաղված են լինում սահմանափակ, ստերեոտիպ և կրկնվող գործողություններով, որոնք բնորոշ չեն տարիքին թե՛ ինտենսիվությամբ և թե՛ կենտրոնացվածության մակարդակով
- Ակնհայտորեն ոչ ճկուն վարքագծերի դրսևորում առօրյա փոփոխությունների հանդեպ, ծիսական/ ռիտուալիստիկ/ վարքագծերի առկայություն
- Կարծրատիպային կամ կրկնվող շարժումների առկայություն/օրինակ` ձեռքերի կամ մատների թափահարում, ամբողջ մարմնով ճոճվել, պտտվել տեղում և այլն/
- Մշտական հետաքրքրվածություն կամ զբաղված լինելը որևէ առարկայի մի մասով/ օրինակ՝խաղալ միայն մեքենայի անիվներով/
- Կարծրատիպային կամ կրկնվող շարժումների առկայություն/օրինակ` ձեռքերի կամ մատների թափահարում, ամբողջ մարմնով ճոճվել, պտտվել տեղում և այլն/
- Ակնհայտորեն ոչ ճկուն վարքագծերի դրսևորում առօրյա փոփոխությունների հանդեպ, ծիսական/ ռիտուալիստիկ/ վարքագծերի առկայություն
Երեխայի մոտ ախտորոշվում է Աուտիստիկ Սպեկտրի Խանգարում
Երեխայի մոտ արդեն ախտորոշվել է Աուտիստիկ Սպեկտրի Խանգարում. դա անսպասելի և ծանր նորություն է ընտանիքների համար: Ախտորոշումն իմանալուց հետո, ծառայությունների հետ կապված բազմաթիվ բարդ հարցեր են բխում ընտանիքների առջև։ Աուտիզմ Ազգային Հիմնադրամում մեր սկզբնական նպատակն է համոզվել, որ Ձեր կողմից բարձարցված ցանկացած հարց ստանա սպառիչ և օգտակար պատասխան։
Որպեսզի հասկանաք Ձեր երեխային և նրա առանձնահատկությունները Ձեր ընտանիքի և առօրյա միջավայրի համատեքստում՝ գնահատումները սկսվում են մեր թիմի կողմից Ձեր երեխայի զարգացման ամբողջական գնահատմամբ: Այս ստանդարտացված գնահատումները հարմարեցված են Ձեր երեխայի տարիքին և գործունեության մակարդակին:
Գնահատումներից հետո, մենք տրամադրում ենք գրավոր հաշվետվություն մեր կատարած բացահայտումների վերաբերյալ։ Նաև ծնողները կարող են ստանալ խորհրդատվություն և հնարավորություն կունենան հարցադրումներ անել համապատասխան մասնագհետներին։ Ձեր երեխայի համար կկազմվի անհատականացված միջամտության պլան կամ առաջարկությունների ցանկ։
Մենք առաջարկում ենք խիստ անհատականացված, նորարարական մոտեցումներ և ծառայություններ, որոնք միտված են լուծելու յուրաքանչյուր անհատի անմիջական կարիքները: Մեր պրոֆեսիոնալ անձնակազմը հետևում է Կիրառական վարքագծի վերլուծության (ABA) սկզբունքներին՝ օգնելու երեխաներին ինքնուրույն գործել և առավելագույնի հասցնել իրենց ներուժը:
Եթե անհանգստացած եք Ձեր երեխայի զարգացման ընթացքով կամ ցանկանում եք գտնել բուժման/վերականգնողական ծառայություններ, ապա դիմեք մեր կենտրոն՝ զանգահարելով +374 10 580 733 հեռախոսահամարին։