Աուտիզմ Ազգային Հիմնադրամի «Իմ ուղին» Սոցիալ-Հաբիլիտացիոն, կրթական  և մասնագիտական  ուսուցման ցերեկային  կենտրոնը մատուցում է աուտիզմ և այլ զարգացման խանգարումներ ունեցող երեխաներին և դեռահասներին հետևյալ ծառայությունները։

ՍԿԶԲՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

  • Հարցազրույց ծնողների հետ,
  • Երեխայի կամ դեռահասի վարքի դիտարկում,
  • Երեխայի կամ դեռահասի նախնական գիտելիքների և ունակությունների գնահատում և անհատական ծրագրի կազմում։

ՎԱՐՔԱՅԻՆ ԹԵՐԱՊԻԱ

  • ԿՎՎ-ն հնարավորություն է տալիս բարելավել երեխայի և դեռահասի կյանքի որակը նվազեցնելով, փոփոխելով և ի վերջո բացառելով բացասական, խոչնդոտող վարքային դրսևորումները միաժամանակ նպխաստելով դրական վարքաձևերի ձևավորմանը և ամրապնդմանը։

ԼՈԳՈՊԵԴԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Տարբեր սոցիալական իրավիճակներում աուտիզմ համախտանիշ ունեցող երեխաների կամ դեռահասների տարրական հաղորդակցման հմտությունների և խոսքի ձևավորում և զարգացում,
  • Լսողական ուշադրության և ընկալման զարգացում,
  • Խոսքի ընկալման զարգացում հուզա-իմաստային մեկնաբանությանմ իջոցով, հրահանգների կատարում,
  • Մանր մոտորիկայի ձևավորում և զարգացում,
  • Խոսքի օրգանների շարժունակության ձևավորում և զարգացում,
  • Ոչ խոսքային հաղորդակցման զարգացում (ժեստային հաղորդակցություն, PODD և PECS համակարգեր)։

ԷՐԳՈԹԵՐԱՊԻԱ

Օկուպացիոն թերապիան ներառում է աշխատանք մի քանի ոլորտներում՝

  • Զգայական ինտեգրացիա,
  • Զբաղվածություն,
  • Կենցաղային հմտությունների ձեռքբերում, ինքնախնամք
  • Գնումներ խանութից, ուտեստների պատրաստում,
  • Ժամանց, պար, ռիթմիկա,
  • Աշխատանքային հմտությունների ձեռքբերում։

ԱՐՏԹԵՐԱՊԻԱ

Նկարչաթերապիայի հիմնական գործառույթները՝

  • Կատարսիսային (մաքրող, բացասական հույզերից ազատող),
  • Կարգավորող (նպաստում է նյարդահոգեկան լարվածության իջեցմանը, հոգեսոմատիկ գործընթացների կարգավորմանը, դրական հոգեհուզական վիճակի մոդելավորմամբ),
  • Հաղորդակցական (ապահովում է շփման խանգարումների շտկում, համապատասխան միջանձնային վարքի և ինքնագնահատականի ձևավորում)։

ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԹԵՐԱՊԻԱ

  • Երաժշտական ստեղծագործությունների ունկնդրում,
  • Ծանոթացում երաժշտական գործիքներին,
  • Տարբեր երաժշտական գործիքների տիրապետում,
  • Երգեցողություն,
  • Երաժշտության ներքո ռիթմիկ շարժումների կատարում,
  • Երաժշտության զուգակցում կատարվող աշխատանքի հետ
  • Երաժշտական թերապիայի կիրառման նպատակը
  • Խթանում է շարժողական գործընթացները,
  • Շտկում և զարգացնում է զգայական ունակությունները ու հնարավորությունները,
  • Խթանում է խոսքի զարգացումը,
  • Կարգավորում է խոսքի տեմպը, ռիթմը, շեշտադրությունը, տեմբրը, արտահայտչականությունը

ԱԴԱՊՏԻՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱ (խմբային և անհատական)

  • Շարժական խաղերի ընթացքում կանոններին հետեվելուն, խմբակիցների հետ վարժությունների կատարմանը, շարժումների կազմակերպմանն ու շարժողական հնարավորությունների ընդլայմանը,
  • Խմբային աշխատանքների ժամանակ շեշտը դրվում է համագործակցության և թիմային աշխատանքի վրա՝ նպատակ ունենալով  երեխայի կամ դեռահասի մոտ զարգացնել ինքնավստահության և խմբային պատկանելիության զգացում։

ԿԻՆԵԶԻՈԹԵՐԱՊԻԱ

  • Կինեզիոթերապիայի միջոցով օգնում է վերականգնել մարմնի բնականոն շարժունակությունը,
  • Կինեզիոթերապիայի միջոցով բուժում և վերականգնում է մկանները և հոդերը,
  • Կինեզիոթերապիայի միջոցով ոսկրամկանային համակրգի տարբեր բնածին և ձեռք բերովի շեղումների, որոշ հիվանդությունների, վնասվածքների շտկում՝ առանց օրգանիզմին վնաս հասցնելու,
  • Բուժական մարմնամարզութունը և ֆիզիկական վարժությունները առանց բարդ սարքավորումների  կիրառման ունեն ընդհանուր դրական ազդեցություն երեխաների և դեռահասների ողջ օրգանիզմի վրա:

ԿԱՎԱԹԵՐԱՊԻԱ (խմբային և անհատական)

  • Կավաթերապիայի միջոցով հնարավոր է դառնում դրական ազդել անձի տրամադրության, մտածողության, երևակայության վրա։
  • Նվազեցնել նյարդա-հոգեկան լարվածությունը, հաղթահարել վախերն ու անվստահությունը։
  • Սեփական ձեռքով պատրաստած իրն ոչ միայն գեղագիտական հաճույք է պատճառում անձին, այլև բարձրացնում ինքնագնահատականը, սեփական հնարավորությունների ու կարողությունների հանդեպ վստահությունը։
  • Զարգացնում է մոտորիկան, մանր մկանները։
  • Զարգացնում է երևակայությունը, պատկերավոր մտածողությունը, աշխատասիրությունը։
  • Ձևավորում է գեղեցիկը տեսնելու, զգալու, գնահատելու, արարելու ցանկությունը և կարողությունը։

ԵՐԿԱՐՕՐՅԱ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅՈՒՆ (խմբային)

  • Յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 1630 - 1930 Կենտրոնն իրականացնում է երկարօրյա հետևյալ զբաղվածությունները`
  • Կինո և մուլտիպլիկացիոն դիտումներ,
  • Զարգացնող զանազան խաղեր, նկարչություն,
  • Զբոսանք,
  • Հեքիաթների և երաժշտության լսումներ ու պարեր։

ՀԱՆԳՍՏՅԱՆ ՕՐԵՐԻՆ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅՈՒՆ (խմբային)

  • Հանգստյան օրերին (շաբաթ, կիրակի) ժամը 1000 - 1700  Կենտրոնն իրականացնում է հետևյալ զբաղվածությունները`
  • Կինո և մուլտիպլիկացիոն դիտումներ,
  • Զարգացնող զանազան խաղեր, նկարչություն,
  • Զբոսանք,
  • Հեքիաթների և երաժշտության լսումներ ու պարեր

Վճարովի ծառայությունները մատուցում են ոլորտի բազմամյա փորձառություն ունեցող լավագույն մասնագետները, ովքեր պարբերաբար վերապատրաստվում են Հայաստանում և արտերկրում։

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար զանգահարել 094-91-00-91 կամ 043-22-20-11 հեռախոսահամարներով՝ ծրագրի ղեկավար Աննա Հովսեփյանին:

Spread the love