Մեր մասին

Աուտիզմի ազգային հիմնադրամ

Աուտիզմ Ազգային Հիմնադրամի «Իմ ուղին» Սոցիալ-Հաբիլիտացիոն, կրթական և մասնագիտական ուսուցման ցերեկային կենտրոնը ք. Երևան գործող, աուտիզմ ախտորոշում և այլ զարգացման խանգարումներ ունեցող երեխաների, դեռահասների և մեծահասակների կրթական, վերականգնողական, մասնագիտական դասընթացներ և զբաղվածություն ապահովող հաստատություն է:

Ներկայումս կենտրոնը ապահովում է 200 շահառուների համար վերականգնողական, կրթական, սոցիալականացման և մասնագիտական վերապատրաստման ծառայություններ:

Կենտրոնն իրականացնում է 2 տարիքային խմբերի համար հատուկ ծրագիր` 1.5-ից 14 տարեկան երեխաների համար աշխատանքները իրականացվում են ԿՎՎ/ABA (Կիրառական Վարքային Վերլուծություն) ծրագրի շրջանակներում, որի հիմքում ընկած է վարքի դիտարկումը, գնահատումը և դրա մոդիֆիկացիան սոցիալական միջավայրին:

Արդյունքում յուրաքանչյուր երեխայի համար կազմվում է անհատական ուսուցման ծրագիր: Մատուցվում են հետևյալ թերապիաները՝

  • ԿՎՎ-ծառայություններ (Վարքային թերապիա)
  • Վերբալ վարքի միջամտություն
  • Խոսքային թերապիա
  • Արտ-թերապիա
  • Օկուպացիոն թերապիա
  • Ադապտիվ ֆիզ. դաստիարակություն (ԱՖԴ)
  • Երաժշտական թերապիա
  • Վերապատրաստումներ ծնողների և մասնագետների համար

Իրականացվում է նաև երեխաների գիտելիքների և հմտությունների գնահատում VB-MAPP և ABLLS-R գնահատման գործիքներով:

«Դեռահասների և երիտասարդների զբաղվածության և մասնագիտական ուսուցման ծրագիրը» իր տեսակով միակն է տարածաշրջանում, որը ծառայություն է տրամադրում աուտիզմ ունեցող անձանց առանց տարիքային սահմանափակման։ Ծրագրի շրջանակներում սաները ծանոթանում են զբաղվածության տարբեր տեսակների հետ, ձեռք են բերում ինքնուրույն կյանքի հմտություններ, ներգրավվում կրթական, մշակութային, ճանաչողական, ժամանցային և այլ հասարակական ծրագրերում ։

Մատուցվում են հետևյալ թերապիաները՝

  • ԿՎՎ-ծառայություններ (Վարքային թերապիա)
  • Արտ-թերապիա
  • Օկուպացիոն թերապիա
  • Երաժշտական թերապիա
  • Պարային թերապիա
  • Խոսքային թերապիա
  • Ադապտիվ ֆիզ. դաստիարակություն (ԱՖԴ)
  • Սոցիալականացման ծրագիր
  • Հոգեբանական ծառայություն
  • Հոգեբուժական ծառայություն
  • Սոցիալական աշխատանք
  • Մասնագիտական հմտությունների ուսուցում
  • Կավագործություն
  • Խոհարարական հմտությունների ուսուցում
  • Վերապատրաստումներ ծնողների և մասնագետների համար.
Հիմնական նպատակներ

Աուտիզմի ազգային հիմնադրամ

Առաքելություն

Աուտիզմ և զարգացման այլ խանգարումներ ունեցող անձանց` երեխաների, դեռահասների, չափահասների և նրանց ընտանիքների կյանքի որակի բարելավում:

Նպատակներ

  • Բարձրացնել աուտիզմ և զարգացման այլ խանգարումներ ունեցող մարդկանց խնդիրների վերաբերյալ հանրային իրազեկումը;

  • Պաշտպանել աուտիզմ և զարգացման այլ խանգարումներ ունեցող մարդկանց իրավունքները;

  • Նպաստել աուտիզմ և զարգացման այլ խանգարումներ ունեցող մարդկանց ներառմանը և սոցիալիզացիային;

  • Տրամադրել բարձրագույն չափանիշներին համապատասխանող շտկողական և զարգացման թերապիաներ, կրթական, մասնագիտական ուսուցման և սոցիալիզացիային ուղղված ծառայություններ յուրաքանչյուր տարիքային խմբի համար՝ սիրո, ապահով, հոգատար և չկուն մթնոլորդում;

  • Նպաստել զարգացմանը;

  • Ստեղծել բարձր որակի ժամանցային հնարավորություններ;

  • Ներգրավել իմաստավորված գործունեության մեջ;

  • Նպաստել անհատական ունակությունների բացահայտմանը;

  • Ներգրավել Մասնագիտական ուսուցման ծրագրում;

  • Նպաստել հասարակությունում ներառմանը և ընդգարկմանը՝ ապագա զբաղվածության հնարավորության համար նախապայմանների ստեղծմամբ;

  • Նպաստել հանրության կողմից լիարժեք և գնահատված հասարակության անդամ դառնալուն:

Փիլիսոփայություն

Մենք լիահույս ենք, որ աուտիզմ ախտորոշում ունեցող ամեն անձ ունի որակյալ և երջանիկ կյանքի և հասարակության լիարժեք և գնահատված անդամ դառնալու իրավունքը: Մենք ձգտում ենք հզորացնել աուտիզմով անձանց՝ զարգացման, կրթական, մասնագիտական ուսուցման, սոցալիզացիային ուղղված և ժամանցային ծրագրերում ներգրավելու միջոցով:

Պարտականություններ

Աուտիզմի ազգային հիմնադրամը պարտավորվում է ստեղծել պատշաճ պայմաններ աուտիզմ և այլ զարգացման խանգարումներ ունեցող մարդկանց կյանքի բարելավման համար, տրամադրելով բարձրագույն չափանիշներին համապատասխանող խմբակային և անհատական շտկողական և զարգացման թերապիաներ, կրթական, հմտությունների բացահայտման, մասնագիտական ուսուցման և սոցիալիզացիային, ներառմանը և որակյալ ժամանցին ուղղված ծառայություններ՝ յուրաքանչյուր տարիքային խմբի համար՝ մասնագիտական, սիրո, ապահով, հոգատար, աննախապաշար և չկուն մթնոլորտում:

20120

Հիմնադրման
տարեթիվ

100
+

տարվա
փորձ

700
+

Պատրաստված
մասնագետներ

2000
+

գոհունակ
շահառուներ

Spread the love