Ախտորոշում

ԱՈՒՏԻԶՄԻ ԱՇԽՏՈՐՈՇՈՒՄԸ

Աուտիզմի վաղ ախտորոշումը չափազանց կարևոր է արդյունավետ միջամտություն ստանալու համար։

Աուտիստիկ սպեկտրի խանգարումներ ունեցող երեխաները, ովքեր ստանում են միջամտություն դեռ այն տարիքում, երբ գլխուղեղը առավել հարմարվող է, ցուցաբերում են ամենամեծ բարելավումը։ Նույնիսկ, եթե ախտորոշումը կատարվում է դեռահասության կամ հասուն տարիքում, միջամտություններ իրականացնելն այնուամենայնիվ օգտակար է՝ ուղեղի շարունակական պլաստիկության պատճառով։ .

* Վերջին 15 տարիների հետազոտությունները ցույց են տալիս, որ ինտենսիվ վաղ միջամտությունը նախադպրոցական 2 տարիների ընթացքում և օպտիմալ կրթական միջավայրերի ապահովման պարագայում, բավականին լավ արդյունք են ապահովում երեխաների մեծ մասի մոտ։

ԵՐԵՔ ՏԵՍԱՆԵԼԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԱԽՏԱՆԻՇ ԿԱ, ՈՐՈՆՔ ԲՆՈՒԹԱԳՐՈՒՄ ԵՆ ԱՈՒՏԻՍՏԻԿ ՍՊԵԿՏՐԻ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐԸ․

Սոցիալական հարաբերությունների խաթարում

Հաղորդակցման հմտությունների և խոսքի խաթարում

Սահմանափակ հետաքրքրություններ և վարքային խանգարումներ

Որոշ աշխտանիշներ կարող են լինել մեղմ, թեթև արտահայտված, մյուսներն առավել ակնառու և վառ արտահայտված։ Այս ախտանիշների քանակն ու դրսևորումների ծանրությունն է հանգեցնում ծնողի կամ մասնագետի մոտ անհանգստության և կարիք՝ հետագա զննման համար։

1. Սոցիալական փոխազդեցության որակական խանգարում, որն արտահայտվում է հետևյալներից առնվազն երկուսով․

  • Ոչ խոսքային վարքագծերը, ինչպես օրինակ աչք–աչք կոնտակտը, հայացքը, դեմքի արտահայտությունները, մարմնի կեցվածքը և ժեստերի կիրառումը, որոնք օգնում են սոցիակալական փոխազդեցությունների կարգավորման, էապես տուժած են
    • Հասակակիցների հետ տարիքին համապատասխան փոխհարաբերություններ զարգացնելու դժվարություններ կամ ձախողումներ
      • Այլ մարդկանց հետ հաճույքով, հետաքրքրություններով կամ ձեռքբերումներով կիսվելու ինքնաբուխ ձգտման բացակայություն (օրինակ՝ հետաքրքրություն ներկայացնող առարկաներ ցույց տալու, բերելու կամ մատնանշելու բացակայությունը)
        • Փոխադարձ զգացմունքները ցույց տալու կամ հուզական, սոցիալական կապ ապահովելու դժվարություններ կամ բացակայություն

2. Հաղորդակցման որակական խանգարումներ, որոնք դրսևորվում են հետևյալներից առնվազն մեկով.

  • Խոսակցական լեզվի իսպառ բացակայություն կամ հապաղում, ընդ որում չի ուղեկցվում այն փոխհատուցելու փորձերով, որոնք ուղղված են օգտագործելու այլընտրանքային հաղորդակցման այնպիսի միջոցներ, ինչպիսիք են ժեստերը, կամ դիմախաղը
    • Դժվարություններ են դիտվում այլ անձանց հետ խոսակցություն սկսելու, նախաձեռնելու կամ խոսակցության թեմայի մեջ մնալու ժամանակ
      • Լեզուն, խոսքը կարծրատիպային են կամ կրկնվող, յուրօրինակ արտահայտչամիջոցներով
        • Առկա են դժվարություններ զարգացման մակարդակին համապատասխան, ինքնաբուխ կամ սոցիալական իմիտացիոն խաղ ձևավորելու մեջ

3. Վարքի, հետաքրքրությունների և գործունեության սահմանափակ, կրկնվող և կարծրատիպային ձևերի առկայություն, որոնք դրսևորվում են հետևյալներից առնվազն մեկով.

  • Մշտապես հետաքրքրվում կամ զբաղված են լինում սահմանափակ, ստերեոտիպ և կրկնվող գործողություններով, որոնք բնորոշ չեն տարիքին թե՛ ինտենսիվությամբ և թե՛ կենտրոնացվածության մակարդակով
    • Ակնհայտորեն ոչ ճկուն վարքագծերի դրսևորում առօրյա փոփոխությունների հանդեպ, ծիսական/ ռիտուալիստիկ/ վարքագծերի առկայություն
      • Կարծրատիպային կամ կրկնվող շարժումների առկայություն/օրինակ` ձեռքերի կամ մատների թափահարում, ամբողջ մարմնով ճոճվել, պտտվել տեղում և այլն/
        • Մշտական հետաքրքրվածություն կամ զբաղված լինելը որևէ առարկայի մի մասով/ օրինակ՝խաղալ միայն մեքենայի անիվներով/
Շատ կարևոր է մանրակրկիտ գնահատում կատարել՝ ճիշտ ախտորոշում դնելու համար, այդ իսկ պատճառով պետք է հաշվի առնել բոլոր ասպեկտները՝ հաղորդակցական, լեզվական և շարժողական հմտությունները, դպրոցական կատարողականությունը, խոսքի առանձնահատկությունները և ընդհանուր մտածողության կարողությունները։

Երեխայի մոտ ախտորոշվում է Աուտիստիկ Սպեկտրի Խանգարում

Երեխայի մոտ արդեն ախտորոշվել է Աուտիստիկ Սպեկտրի Խանգարում. դա անսպասելի և ծանր նորություն է ընտանիքների համար: Ախտորոշումն իմանալուց հետո, ծառայությունների հետ կապված բազմաթիվ բարդ հարցեր են բխում ընտանիքների առջև։ Աուտիզմ Ազգային Հիմնադրամում մեր սկզբնական նպատակն է համոզվել, որ Ձեր կողմից բարձարցված ցանկացած հարց ստանա սպառիչ և օգտակար պատասխան։

Որպեսզի հասկանաք Ձեր երեխային և նրա առանձնահատկությունները Ձեր ընտանիքի և առօրյա միջավայրի համատեքստում՝ գնահատումները սկսվում են մեր թիմի կողմից Ձեր երեխայի զարգացման ամբողջական գնահատմամբ: Այս ստանդարտացված գնահատումները հարմարեցված են Ձեր երեխայի տարիքին և գործունեության մակարդակին:

Գնահատումներից հետո, մենք տրամադրում ենք գրավոր հաշվետվություն մեր կատարած բացահայտումների վերաբերյալ։ Նաև ծնողները կարող են ստանալ խորհրդատվություն և հնարավորություն կունենան հարցադրումներ անել համապատասխան մասնագհետներին։ Ձեր երեխայի համար կկազմվի անհատականացված միջամտության պլան կամ առաջարկությունների ցանկ։

Մենք առաջարկում ենք խիստ անհատականացված, նորարարական մոտեցումներ և ծառայություններ, որոնք միտված են լուծելու յուրաքանչյուր անհատի անմիջական կարիքները: Մեր պրոֆեսիոնալ անձնակազմը հետևում է Կիրառական վարքագծի վերլուծության (ABA) սկզբունքներին՝ օգնելու երեխաներին ինքնուրույն գործել և առավելագույնի հասցնել իրենց ներուժը:

Եթե անհանգստացած եք Ձեր երեխայի զարգացման ընթացքով կամ ցանկանում եք գտնել բուժման/վերականգնողական ծառայություններ, ապա դիմեք մեր կենտրոն՝ զանգահարելով +374 10 580 733 հեռախոսահամարին։

Spread the love