Մանր մոտորիկա, մարդու կոորդինացված գործողությունների ամբողջություն՝ ուղղված ձեռքերի բազուկների և ձեռքերի ու ոտքերի մատների մանր, ճշգրիտ գործողությունների կատարում։ Հասնում է նյարդային, մկանային և ոսկրային, ինչպես նաև, սովորաբար, տեսողական համակարգի[1] կոորդինացիայի։ Ձեռքերի և մատների հմտություններում հաճախ օգտագործվում է ճկունություն տերմինը։
Մանր մոտորիկան մոտորիկայի տեսակներից մեկն է։
Մանր մոտորիկային է վերաբերում մեծ քանակությամբ տարբեր գործողություններ պրիմիտիվ ժեստերից սկսած, ինչպես օրինակ, առարկաներ բռնելը, մինչև շատ մանրակրկիտ գործողություններ, որոնցով, օրինակ պայմանավորված է մարդու ձեռագիրը։
Անատոմիայի տեսանկյունից գլխուղեղի կեղևի շարժողական պրոյեկցիայի մակերեսի մոտ մեկ երրորդը զբաղեցնում է ձեռքերի բազուկների պրոյեկցիան, որը տեղակայված է խոսքի օջախին շատ մոտ[2]։ Այդ իսկ պատճառով երեխայի խոսքի զարգացումն անքակտելիորեն կապված է մանր մոտորիկայի զարգացման հետ։
Մատների մոտորիկայի և խոսքի ֆունկցիայի միջև կապն հաստատվել է երեխաների և դեռահասների ֆիզիոլոգիայի Ինստիտուտի կողմից արված հետազոտություններով։ Հետազոտությունների թվում կարելի է նշել Լ․ Վ․ Անտակովա-Ֆոմինային, Մ․ Մ․ Կոլցովին, Ե․ Ի․ Իսենին։
Կենցաղում ամեն րոպե մարդուց պահանջվում է կատարել մանր մոտորիկայի ինչ-որ գործողություններ․ կոճակների կոճկում, մանր իրերի հետ գերծողություններ կատարել, գրել, նկարել և այլն, այդ իսկ պատճառով նրա կյանքի որակը ուղղակիորեն կախված է դրա զարգացումից։
Մանր մոտորիկան զարգանում է բնական ճանապարհով սկսած վաղ մանկական տարիքից ընդհանուր մոտորիկայի հիմքի վրա։ Սկզբում երեխան
Հացահատիկների(չաշխատող հղում) հետ խաղերը օգտակար են մանր մոտորիկայի զարգացման համար
սովորում է բռնել առարկաներ, հետագայում առաջ են գալիս ձեռքից ձեռք տեղափոխելու հմտություններ, այսպես ասած, ունելային բռնելակերպ և այլն, երկու տարեկանում նա արդեն կարող է նկարել, ճիշտ բռնել վրձինն ու գդալը։ Նախադպրոցական ու վաղ դպրոցական տարիքում մոտորային հմտություններ դառնում են ավելի բազմազան և բարդ։ Մեծանում են գործողությունների այն մասը, որը պահանջում է երկու ձեռքերի համաձայնեցումը։
Մանր մոտորիկայի զարգացումը կարելի է արագացնել տարբեր միջոցներով, ինչպես օրինակ,
խաղեր մանր առարկաներով-փազլ, մոզաիկա, կոնստրուկտորներ, ուլունքներ և այլն
մատների խաղեր
ձեռքերի բազուկների ու մատների մերսում և այլն
ծեփագործություն
Տարեցների մոտ մանր մոտորիկայի զարգացումն ունի մեծ նշանակություն գլխուղեղի կեղևի աշխատունակության ապահովման համար, և, որպես արդյունք, կյանքի որակի ապահովման համար։ Բացի այդ տարեց մարդիկ, որոնք ունեցել են տարբեր տրավմաներ և հիվանդություններ և դրանք էլ բերել են գլխուղեղային գործոինեության շեղումներ, մանր մոտորիկայի համար տարվող միջոցառումները նպաստում են հոգեկան առողջության լավացմանը և ընդհանուր առմամբ կենտրոնական նյարդային համակարգի գործունեության վերականգմանը։
Գոյություն ունի մանր մոտորիկայի շեղումների երեք հիմնական տեսակ․
գործողությունների իրականացմանն ուղղված ազադակների փոխանցման շեղումներ օրինակ գլխուղեղի օրգանական վնասվածքներ, ինսուլտ, գլխի տրավմա ազադակների փոխանցման խանգարումներ օրինակ Պարկինսոնի հիվանդության դեպքում, հետինսուլտային վիճակ
ազադակների ընդունման և իրականացման խանգարումների ԴՑՊ -ի (Մանկական ուղեղային կաթված), վերջույթների վնասման, ճկունության ոչ բավարար զարգացման և այլ դեպքերում:
Ինչպես նաև մանր մոտորիկայի խանգարումներ կարող են դիտարկվել ՍԴՎԳ Ուշադրության դեֆիցիտի և հիպերակտրվության սինդրոմ, տեսողության խանգարումներիդիսարտիայի, աուտիզմի, սպինոցերեբրալ ատակսիա և այլ դեպքերում։