Աուտիզմ Ազգային Հիմնադրամի «Իմ ուղին» Սոցիալ-Հաբիլիտացիոն, կրթական և մասնագիտական ուսուցման ցերեկային կենտրոնը մատուցում է աուտիզմ և այլ զարգացման խանգարումներ ունեցող երեխաներին և դեռահասներին հետևյալ ծառայությունները։
ՍԿԶԲՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
- Հարցազրույց ծնողների հետ,
 - Երեխայի կամ դեռահասի վարքի դիտարկում,
 - Երեխայի կամ դեռահասի նախնական գիտելիքների և ունակությունների գնահատում և անհատական ծրագրի կազմում։
 
ՎԱՐՔԱՅԻՆ ԹԵՐԱՊԻԱ
- ԿՎՎ-ն հնարավորություն է տալիս բարելավել երեխայի և դեռահասի կյանքի որակը նվազեցնելով, փոփոխելով և ի վերջո բացառելով բացասական, խոչնդոտող վարքային դրսևորումները միաժամանակ նպխաստելով դրական վարքաձևերի ձևավորմանը և ամրապնդմանը։
 
ԼՈԳՈՊԵԴԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Տարբեր սոցիալական իրավիճակներում աուտիզմ համախտանիշ ունեցող երեխաների կամ դեռահասների տարրական հաղորդակցման հմտությունների և խոսքի ձևավորում և զարգացում,
 - Լսողական ուշադրության և ընկալման զարգացում,
 - Խոսքի ընկալման զարգացում հուզա-իմաստային մեկնաբանությանմ իջոցով, հրահանգների կատարում,
 - Մանր մոտորիկայի ձևավորում և զարգացում,
 - Խոսքի օրգանների շարժունակության ձևավորում և զարգացում,
 - Ոչ խոսքային հաղորդակցման զարգացում (ժեստային հաղորդակցություն, PODD և PECS համակարգեր)։
 
ԷՐԳՈԹԵՐԱՊԻԱ
Օկուպացիոն թերապիան ներառում է աշխատանք մի քանի ոլորտներում՝
- Զգայական ինտեգրացիա,
 - Զբաղվածություն,
 - Կենցաղային հմտությունների ձեռքբերում, ինքնախնամք
 - Գնումներ խանութից, ուտեստների պատրաստում,
 - Ժամանց, պար, ռիթմիկա,
 - Աշխատանքային հմտությունների ձեռքբերում։
 
ԱՐՏԹԵՐԱՊԻԱ
Նկարչաթերապիայի հիմնական գործառույթները՝
- Կատարսիսային (մաքրող, բացասական հույզերից ազատող),
 - Կարգավորող (նպաստում է նյարդահոգեկան լարվածության իջեցմանը, հոգեսոմատիկ գործընթացների կարգավորմանը, դրական հոգեհուզական վիճակի մոդելավորմամբ),
 - Հաղորդակցական (ապահովում է շփման խանգարումների շտկում, համապատասխան միջանձնային վարքի և ինքնագնահատականի ձևավորում)։
 
ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԹԵՐԱՊԻԱ
- Երաժշտական ստեղծագործությունների ունկնդրում,
 - Ծանոթացում երաժշտական գործիքներին,
 - Տարբեր երաժշտական գործիքների տիրապետում,
 - Երգեցողություն,
 - Երաժշտության ներքո ռիթմիկ շարժումների կատարում,
 - Երաժշտության զուգակցում կատարվող աշխատանքի հետ
 - Երաժշտական թերապիայի կիրառման նպատակը
 - Խթանում է շարժողական գործընթացները,
 - Շտկում և զարգացնում է զգայական ունակությունները ու հնարավորությունները,
 - Խթանում է խոսքի զարգացումը,
 - Կարգավորում է խոսքի տեմպը, ռիթմը, շեշտադրությունը, տեմբրը, արտահայտչականությունը
 
ԱԴԱՊՏԻՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱ (խմբային և անհատական)
- Շարժական խաղերի ընթացքում կանոններին հետեվելուն, խմբակիցների հետ վարժությունների կատարմանը, շարժումների կազմակերպմանն ու շարժողական հնարավորությունների ընդլայմանը,
 - Խմբային աշխատանքների ժամանակ շեշտը դրվում է համագործակցության և թիմային աշխատանքի վրա՝ նպատակ ունենալով երեխայի կամ դեռահասի մոտ զարգացնել ինքնավստահության և խմբային պատկանելիության զգացում։
 
ԿԻՆԵԶԻՈԹԵՐԱՊԻԱ
- Կինեզիոթերապիայի միջոցով օգնում է վերականգնել մարմնի բնականոն շարժունակությունը,
 - Կինեզիոթերապիայի միջոցով բուժում և վերականգնում է մկանները և հոդերը,
 - Կինեզիոթերապիայի միջոցով ոսկրամկանային համակրգի տարբեր բնածին և ձեռք բերովի շեղումների, որոշ հիվանդությունների, վնասվածքների շտկում՝ առանց օրգանիզմին վնաս հասցնելու,
 - Բուժական մարմնամարզութունը և ֆիզիկական վարժությունները առանց բարդ սարքավորումների կիրառման ունեն ընդհանուր դրական ազդեցություն երեխաների և դեռահասների ողջ օրգանիզմի վրա:
 
ԿԱՎԱԹԵՐԱՊԻԱ (խմբային և անհատական)
- Կավաթերապիայի միջոցով հնարավոր է դառնում դրական ազդել անձի տրամադրության, մտածողության, երևակայության վրա։
 - Նվազեցնել նյարդա-հոգեկան լարվածությունը, հաղթահարել վախերն ու անվստահությունը։
 - Սեփական ձեռքով պատրաստած իրն ոչ միայն գեղագիտական հաճույք է պատճառում անձին, այլև բարձրացնում ինքնագնահատականը, սեփական հնարավորությունների ու կարողությունների հանդեպ վստահությունը։
 - Զարգացնում է մոտորիկան, մանր մկանները։
 - Զարգացնում է երևակայությունը, պատկերավոր մտածողությունը, աշխատասիրությունը։
 - Ձևավորում է գեղեցիկը տեսնելու, զգալու, գնահատելու, արարելու ցանկությունը և կարողությունը։
 
ԵՐԿԱՐՕՐՅԱ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅՈՒՆ (խմբային)
- Յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 1630 - 1930 Կենտրոնն իրականացնում է երկարօրյա հետևյալ զբաղվածությունները`
 - Կինո և մուլտիպլիկացիոն դիտումներ,
 - Զարգացնող զանազան խաղեր, նկարչություն,
 - Զբոսանք,
 - Հեքիաթների և երաժշտության լսումներ ու պարեր։
 
ՀԱՆԳՍՏՅԱՆ ՕՐԵՐԻՆ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅՈՒՆ (խմբային)
- Հանգստյան օրերին (շաբաթ, կիրակի) ժամը 1000 - 1700 Կենտրոնն իրականացնում է հետևյալ զբաղվածությունները`
 - Կինո և մուլտիպլիկացիոն դիտումներ,
 - Զարգացնող զանազան խաղեր, նկարչություն,
 - Զբոսանք,
 - Հեքիաթների և երաժշտության լսումներ ու պարեր
 
