Սոցիալական հմտությունները այն տերմինն է, որը վերաբերում է ուրիշների հետ փոխազդելու անհատի կարողությանը: Սոցիալական հմտություններ ասվածը բավականին լայն հասկացություն է, որն իր մեջ ներառում է շատ տարբեր այլ կարևոր հմտություններ, որոնք կարող են առաջին հայացքից չպատկանել սոցիալական հմտություններ ասվածին, սակայն իր մեջ կարող է ներառել․
• Սոցիալական կանոնների հասկանալը,
• «Մարմնի լեզուն» ճիշտ հասկանալ և կիրառելը,
• Իրավիճակին համապատասխան, հասկանալի խոսքի կիրառումը,
• Կարեկցելու կարողության ձևավորում և այդ իրավիճակին համապատասխան վարքաձևի կիրառում, այսինքն՝ այն հնարավորություն է ընձեռում անհատին աշխարհը տեսնել և հասկանալ այլ մարդու տեսանկյունից
• Այլ անձանց հետ շփվելիս կիրառել իրավիճակին համապատասխան ձայնի տոն և ձայնի բարձրություն։
Խոսքային գործընթացի և հաղորդակցման դժվարություններ ունեցող շատ անձինք ունեն սոցիալական շփման, փոխազդեցության դժվարություններ։ Կարևորելով սոցիալական հմտությունների դերն ու նշանակությունը, փաստենք, որ դրանք կարևոր են թե՛ պարզապես սոցիալական իրավիճակներում, թե՛ դպրոցում և թե այլ հաստատություններում նմանատիպ իրավիճակներում հայտնված անձանց հետ հարաբերություններ ստեղծելու և պահպանելու տեսանկյունից։ Այդ հմտությունները շարունակում են զարգանալ ի պատասխան նոր ստեղծված իրավիճակների, որոնց անձը հանդիպում է կյանքի բոլոր ոլորտներերում առկա փոփոխվող պայմանների դեպքում։ Մասնագետները ունեն հնարավորություն օգնելու բարելավել խոսքային գործընթացի և հաղորդակցման դժվարություններ ունեցող անձանց սոցիալական հմտությունները և այս ուղղությամբ հասնել հաջողությունների։ Դուք կարող եք քննարկել անձանց/այցելուի հետ, թե ինչու են մեզ անհրաժեշտ սոցիալական հմտությունները և բացատրել, թե ինչպես են մեծահասակներն ամեն օր կիրառում այդ սոցիալական հմտություններն աշխատավայրում, հեռախոսով խոսելիս, գնումներ կատարելիս և ընկերների հետ զրուցելիս։ Խոսքային գործընթացի և հաղորդակցման դժվարություններ ունեցող անձինք իրենք էլ կարող են օրինակներ բերել և կիսվել իրենց անձնական փորձով։ Ստորև ներկայացվում են մի քանի ընդհանրական սոցիալական հմտություններ, որոնք մասնագետները կարող են կիրառել և սովորեցնել անձանց/այցելուներին․
• Պահել հերթը, կանգնել հերթի մեջ,
• Հաղորդակցման ժամանակ կիրառել աչքի կոնտակտ,
• Հասկանալ զրուցակցին և կիրառել իրավիճակին համապատասխան դեմքի արտահայտություն,
• Կիրառել մարդկանց անունները,
• Օգնել ուրիշներին,
• Կարողանալ խաղի ժամանակ հաղթել և ուրախանալ այդ հաջողություններով, և կամ պարտվել ու միաժամանակ ընդունել պարտությունը,
• Համագործակցել,
• Օգնություն խնդրել,
• Կիրառել համապատասխան տոնայնություն և ձայնի բարձրություն,
• Կարողանալ հաղթահարել կոնֆլիկտները և ելք գտնել,
• Զարգացնել «ակտիվ լսելու ունակություն», այսինքն՝ ունակ լինել լսելու դիմացինին,
• Խոսել թեմայի շուրջ, մնալ խոսակցության թեմայի շրջանակներում,
• Կարողանալ իրականացնել գաղափարների և մտքերի փոխանակում,
• Համբերատար սպասել։
Երբ խոսքային գործընթացի և հաղորդակցման դժվարություններ ունեցող անձը առաջընթաց է գրանցում սոցիալական հմտությունների ուսուցման մեջ, կարելի է ստեղծել ավելի ընդգրկուն և բարդ փոխազդեցության հմտություններ, ինչպիսիք են ՝
• Հարաբերությունների ստեղծում և պահպանում ընտանիքի, ընկերների և այլոց հետ, Խոսակցությանը մասնակցելը,
• Թիմային աշխատանքին միանալը, թիմում աշխատելու կարողությունը,
• Մտածողության և ուսուցման զարգացումը,
• Հույզերի ըմբռնումն ու կառավարումը,
• Խնդիրների լուծումը և կոնֆլիկտների հաղթահարումը,
• Աշխատավայրում հաջողությունների հասնելը: