Ապրիլի 2-ը ամբողջ աշխարհում նշվում է որպես աուտիզմի իրազեկման միջազգային օր:
«Աուտիզմ» անվանումը գալիս է հունարեն ”autos” բառից: «Աուտիզմը» (հունարեն «autos» բառից) թարգմանաբար նշանակում է՝ «ինքս», հոգեկան վիճակ է, որը բնորոշվում է ինքնամփոփությամբ, այսինքն՝ աուտիստ երեխան ինքնին, կարծես, արտաքին աշխարհից պարսպապատված է պատով:Աուտիզմն ախտորոշումն առավել շատ հանդիպում է տղաների մոտ, այդ պատճառով աուտիզմի խորհդանշական գույնը կապույտն է։ Աղջիկների մոտ աուտիզմը հազվադեպ է լինում՝ 5-7 դեպք 100 մարդուն։
Աուտիզմը որպես անկախ խանգարում առաջին անգամ նկարագրել է Լ. Կանները 1942 թվականին, 1943 թվականին ավելի մեծ երեխաների մոտ նմանատիպ խանգարումներ նկարագրել է Գ. Ասպերգերը, իսկ 1947 թվականին՝ Ս. Ս. Մնուխինը։
Եթե ախտորոշումը կատարվել է մինչև 1,5 տարեկանը, և ժամանակին ձեռնարկվել են համալիր ուղղիչ միջոցառումներ, ապա 7 տարեկանում, ամենայն հավանականությամբ, ոչ ոք չի էլ մտածի, որ տղայի կամ աղջկա մոտ ժամանակին աուտիզմ է ախտորոշվել։ Սովորական դպրոցում սովորելը, դասը մեծ անհանգստություն չի պատճառի ո՛չ ընտանիքին, ո՛չ երեխային։
Աուտիզմին բնորոշ են`
• խնդիրներ սոցիալական փոխհարաբերությունների ոլորտում,
• ստերիոտիպային վարք,
• խոսքային խանգարումներ (էխոլալիա, մուտիզմ և այլն),
• զգայական ոլորտի խանգարումներ:
Աուտիզմ ունեցող մարդիկ ապրում են ուրիշ՝ առավել բարի աշխարհում։
Սեր են նվիրում ու ցանկանում սեր ստանալ։
Աուտիզմ ունեցող անձիք կարող են աշխատել ու ապրել երջանիկ։
Մեր սերը, շատ բան կփոխի աուտիզմ ունեցող մարդկանց կյանքում․․․
Օգնի’ր զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաններին ավելի շատ օգտվել կյանքի ընձեռած հնարավորություններից` կատարիր նվիրատվություն հենց մեր կայքում`