«ԱՈՒՏԻԶՄ ԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ»
«Իմ ուղին» սոցիալ-հաբիլիտացիոն, կրթական և մասնագիտական ուսուցման ցերեկային կենտրոնը
սիրով հրավիրում է Ձեզ մասնակցելու սույն թվականի ապրիլի 2-ին` ժամը 14:00-ին, կայանալիք աուտիզմի իրազեկման համաշխարհային օրվան նվիրված «Ես ձեզ նման չեմ: Ես ձեզնից մեկն եմ» խորագրով միջոցառմանը, որին ելույթ կունենան «Իմ Ուղին» կենտրոնի սաները:
Միջոցառման շրջանակներում կազմակերպվելու է դրամահավաք կենտրոնի սան՝ Արցախից բռնի տեղահանված, աուտիզմ ունեցող 9 տարեկան Միքայել Պողոսյանի և վերջինիս կրտսեր եղբոր` Դավիթի համար, որն ունի զարգացման գլոբալ հապաղում: Միջոցառման արդյունքում հանգանակված գումարը և հիմնադրամի շահառուների ձեռքի աշխատանքների վաճառքից ստացված ողջ հասույթը տրամադրվելու է եղբայրների ընտանիքին` վերականգնողական կենտրոն հաճախելու տրանսպորտային ծախսերը հոգալու համար:
ՀԱՄԵՐԳ ԵՎ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ «ԻՄ ՈՒՂԻՆ» ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
«Ես ձեզ նման չեմ: Ես ձեզնից մեկն եմ»
2024թ․Ապրիլի 02-ին ժամը 14։00-ին աուտիզմի համաշխարհային իրազեկման օրվա կապակցությամբ «Աուտիզմ ազգային հիմնադրամի» «Իմ Ուղին» սոցիալ-հաբիլիտացիոն, կրթական և մասնագիտական ուսուցման ցերեկային կենտրոնում իրականացվելու է միջոցառում` համերգ և ցուցահանդես-վաճառք։
Համերգին կմասնակցեն «Իմ Ուղին» ցերեկային կենտրոնի սաները՝
• Արևիկ Սիմոնյան,
• Գեորգի Խաչիկյան,
• Գևորգ Իսկանդարյան,
• Դավիթ Ղազարյան,
• Հրաչ Տոնոյան,
• Նարե Տեր-Գրիգորյան,
• Ռաֆայել Մարտիրոսյան,
• Վարդան Այվազյան,
• Տիգրան Իսպիրյան,
• Ֆելիքս Խաչատրյան,
• Երգչախումբ։
https://www.facebook.com/imughi