ԱՈՒՏԻԶՄ ԻՄ ՈՒՂԻՆ ԱՆԻ ՀԻՄՆԱԴՐԱՄ

«ԱՈՒՏԻԶՄ ԻՄ ՈՒՂԻՆ ԱՆԻ ՀԻՄՆԱԴՐԱՄ» ԲՀ ստեղծվել է 18.11.2022թ.։

 

Հիմնադրամի նպատակներն են՝

  • աջակցություն ցուցաբերել աուտիզմ և զարգացման այլ խանգարումներ ունեցող անձանց և նրանց ընտանիքներին,
  • ստեղծել անհրաժեշտ պայմաններ աուտիզմ և զարգացման այլ խանգարումներ ունեցող անձանց առաջին բուժօգնության, բուժման, վերականգնման, կրթության, մասնագիտական ուսուցման և զբաղվածության, սոցիալական ադապտացիայի համար.
  • իրականացնել միջոցառումներ մասնագետների որակավորման բարձրացման համար, կազմակերպել սեմինարներ և վերապատրաստման այլ միջոցառումներ.
  •  աուտիզմ և զարգացման այլ խանգարումներ ունեցող անձանց համար աջակցել հատուկ ուղղորդման և խնամք-օգնության կազմակերպմանը,
  • հատուկ կարիքներով մարդկանց համար ստեղծել  աշխատատեղեր և/կամ աջակցել զբաղվածության խնդրի լուծմանը,
  • ստեղծել պատշաճ պայմաններ աուտիզմ և զարգացման այլ խանգարումներ ունեցող անձանց համար գիշերային կացություն ապահովելու նպատակով (ինչպես ժամանակավոր, այնպես էլ անժամկետ հիմունքներով)՝ ընդօրինակելով միջազգային լավագույն փորձը,
  • աուտիզմ և զարգացման այլ խանգարումներ ունեցող անձանց համար ստեղծել սանիտարահիգիենիկ միջավայր սնվելու և կենսական կարիքներ հոգալու նպատակով,
  • սպորտային, ժամանցային կենտրոններում, ճամբարներում, հանգստյան տներում աուտիզմով և զարգացման այլ խնդիրներով անձանց ժամանցի և հանգստի կազմակերպումը,
  • աուտիզմի հիմնախնդիրներին հասարակության ուշադրությունը հրավիրելու նպատակով մամուլի և գիտահանրամատչելի հեռուստառադիոհաղորդումների միջոցով իրազեկման աշխատանքների իրականացումը,
  • ուսուցողական տեսանյութերի, հեռուստահաղորդումների, ֆիլմերի, գրականության ստեղծումը,
  • ստեղծել և/կամ աջակցել Արհեստավարժ մասնագետների, հատուկ մանկավարժների, խնամողների, ուղեկցողների ինստիտուտի կայացմանը,
  • արհեստավարժ մասնագետների, հատուկ մանկավարժների և այլ  մասնագետների և խնամողների, ուղորդողների վերապատրաստման կազմակերպումը և աջակցումը, մոնիթորինգը և գնահատումը,
  • հիմնադրամի նպատակների իրագործման համար լրացուցիչ ֆոնդերի հայթայթման միջոցառումների իրականացումը,
  • համագործակցությունը ՀՀ առողջապահության, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի և աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութունների հետ, ինչպես նաև բժշկական և այլ հաստատությունների ու կազմակերպությունների հետ աուտիզմ և զարգացման այլ խանգարումներ ունեցող անձանց ժամանակավոր կամ մշտական կացարանը անհրաժեշտ բժշկական սարքավորումներով և խնամքի պարագաներով ապահովմանն աջակցելու նպատակով, նպաստել բժիշկների ու նեղ մասնագետների ներգրավմանը,
  • աուտիզմ և զարգացման այլ խանգարումներ ունեցող անձանց համար տրանսպորտային միջոցների ձեռքբերում, նրանց տեղաշարժի ապահովում,
  • աջակցել աուտիզմ և զարգացման այլ խանգարումներ ունեցող անձանց համար ժամանակակից հատուկ սարքավորումների և անհրաժեշտ դեղորայքների ներմուծմանը ՀՀ, աջակցել ՀՀ-ում միջազգային արդի հատուկ զարգացման մեթոդաբանությունների և ծրագրերի ներդրմանը,
  • աջակցել աուտիզմ և զարգացման այլ խանգարումներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանման գործին,
  • ապահովել շահառուների ժամանցի կազմակերպման համար ծրագրեր:

Հիմնադրամի գործունեության առարկան է՝

  • Հիմնադրամի նպատակների իրականացմանն ուղղված ծրագրերի, ծառայությունների, բարեգործական և այլ միջոցառումների մշակում կազմակերպում և իրականացում,
  • Համագործակցություն տեղական և օտարերկրյա կազմակերպությունների, ֆիզիկական և/կամ իրավաբանական անձանց, պետական կառավարման և/կամ տեղական ինքնակառավարման մարմինների, ՊՈԱԿ-ների, ՀՈԱԿ-ների, հիմնադրամների և/կամ այլ կառույցների և/կամ դրանց պաշտոնատար անձանց հետ:

Հիմնադրամի հնարավոր շահառուներ են համարվում՝

  • Աուտիզմ և զարգացման այլ խանգարումներ ունեցող անձինք, նրանց ընտանիքների անդամները, ախտորոշման, բուժման, կրթման, մասնագիտական ուսուցման, զբաղվածության, շտկման, խնամքի, սպասարկման և ռեաբիլիտացիայի բնագավառներում աշխատող մասնագետները և կազմակերպությունները:
«ԱՈՒՏԻԶՄ ԻՄ ՈՒՂԻՆ ԱՆԻ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ի տեսլականի նախագիծ

Ճգնաժամային ժամանակավոր կացության կենտրոն աուտիզմ և այլ զարգացման խանգարումներ ունեցող անձանց համար

Աուտիզմ և այլ խանգարումներով մարդկանց հիմնախնդիրը հնարավորությունների սահմաններում ինքնուրույն կյանքի անցումն է:

Ճգնաժամային ժամանակավոր կացության կենտրոնի ծրագիրը կլրացնի շատ կարևոր միջանկյալ օղակ՝ այն է հատուկ կարիքներ ունեցող մարդկանց ընտանիքից դուրս ինքնուրույն կյանքի անցման փուլը: ժամանակավոր կացությունը պետք է իրենից ներկայացնի մասնագիտական խնամքի ներքո կացության հնարավորություն՝ 1 օրից մինչև 30 օր ժամանակահատվածով: Ծրագիրը կօժանդակի հատուկ կարիքներ ունեցող մարդկանց ընտանիքներին և կնախապատրաստի շահառուներին անկախ կյանքի անցնելու համար:

Ծրագրի հիմնական շահառուները հանդիսանալու են Աուտիզմ ազգային հիմնադրամի «ԻՄ ՈՒՂԻՆ» ուսումնավերականգնողական և մասնագիտական ուսուցման ցերեկային կենտրոնի սաները: Ժամանակավոր կացության կենտրոնը կհանդիսանա շահառուների համար անհատական զարգացման և վարքային ծրագրերի շարունակությունը: Ժամանակավոր կացության կենտրոնը գտնվելու է «ԻՄ ՈՒՂԻՆ» մասնագիտական ուսուցման մասնաշենքի անմիջական հարևանությամբ, ինչը թույլ կտա շահառուին օգտվել ուսուցման, զբաղվածության և թերապիաների ծրագրերից՝ արդեն իսկ ստեղծված և գործող ինֆրաստրուկուրայից:

Ճգնաժամային ժամանակավոր կացության կենտրոնի շենքը լինելու է 3-հարկանի, ունենալու է վերելակ, ընդհանուր նախատեսվում է ունենալ 30 սենյակ՝ յուրաքանչյուրը 27 ք.մ.: Յուրաքանչյուր սենյակը  նախատեսված է մեկ շահառուի համար, և անհատական ուղղորդող խնամակալի համար, սենյակները հագեցված են լինելու սանհանգույցով, փոքր խոհանոցով, կահույքով, հեռուստացույցով և տեսախցիկներով: Յուրաքանչյուր հարկը կունենա սպասարկող անձնակազմի համար նախատեսված սենյակ շուրջօրյա 2-ական խնամք ապահովող աշխատակիցների համար, նաև լինելու է բժիշկի սենյակ կենտրոնին կցված բժիշկի և բուժքույրի համար: Կենտրոնի 1-ին հարկում նախատեսվում է մեծ խոհանոց և հատուկ թերապիայի համար լողավազան նաև 6 սենյակ, յուրաքանչյուրը անհատական դրսից մուտքով, հարմարեցված հենաշարժողական խնդիրներով շահառուների համար: Շենքին կից լինելու է բարեկարգված և հարմարեցված այգի: Ծածկված միջանցքը կմիացնի «ԻՄ ՈՒՂԻՆ» մասնագիտական ուսուցման կենտրոնը ժամանակավոր կացության կենտրոնի հետ, ապահովելով շահառուների մուտքն ու ելքը:

Ժամանակավոր կացության կենտրոնը հնարավորություն կունենա տարեկան սպասարկել բազմաթիվ շահառուների: Շահառուների ծնողների/խնամակալների հետ կնքվելու է պայմանագիր, նախընտրություն ունենալու են «ԻՄ ՈՒՂԻՆ» ուսումնավերականգնողական և մասնագիտական ուսուցման ցերեկային կենտրոնի սաները: Առաջնահերթությունը տրվելու է ժամանակավորապես ճգնաժամային իրավիճակում հայտնված ընտանիքներին: Ճգնաժամային իրավիճակ համարվելու է ընտանիքում նոր երեխայի ծնունդը, ընտանիքի անդամի վախճանը. ծնողի, խնամակալի կամ ընտանիքի այլ անդամի հիվանդությունը, գերհոգնածությունը, բժշկական միջամտության կամ ռեաբիլիտացիայի անհրաժեշտությունը, ինչպես նաև գործուղման անհրաժեշտությունը: Կենտրոնում կացությունը կհանդիսանա սաների անհատական զարգացման և ընտանիքից դուրս ինքնուրույն կյանքի անցման կարևորագույն փուլը: 

Ճգնաժամային ժամանակավոր կացության կենտրոնի հիմնական ընթացիկ ծախսերը հոգալու համար ծառայությունները լինելու են վճարովի,  ինչպես նաև հիմնադրամը աշխատելու է ներգրավել բարերարներ և փնտրել ալտերնատիվ ֆինանսական հոսքեր:

Շենքային պայմանները ներկա պահին

Նախագծային շենքը

Հանգանակություն

Աուտիզմ Իմ Ուղին Անի հիմնադրամը միջոցներ է հայթայթում Հայաստանում առաջին ճգնաժամային ժամանակավոր կացության կենտրոնի կառուցման համար: 
Ստորև նշված է հաշվեհամարը, որին կարող եք նվիրատվություն կատարել Կազմակերպիչներ՝ աուտիզմ ունեցող երեխաների ծնողները, շնորհակալություն են հայտնում նախագծում ձեր անգնահատելի ներդրման համար:
ՀՀ դրամով փոխանցելու համար

ՇԱՀԱՌՈՒԻ ԲԱՆԿ՝
Ամերիաբանկ ՓԲԸ
ՇԱՀԱՌՈՒԻ ՀԱՇԻՎ՝
1570079422850100
ՇԱՀԱՌՈՒ՝
«ԱՈՒՏԻԶՄ ԻՄ ՈՒՂԻՆ ԱՆԻ ՀԻՄՆԱԴՐԱՄ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ
ՆՊԱՏԱԿ *՝
* Պարտադիր է լրացման համար

ԱՄՆ դոլարով փոխանցելու համար

INTERMEDIARY BANK:
CITIBANK NA, NEW YORK
SWIFT (BIC):
CITIUS33
BENEFICIARY’S BANK:
AMERIABANK, YEREVAN
BENEFICIARY’S BANK SWIFT (BIC):
ARMIAM22
BENEFICIARY’S ACCOUNT:
1570079422850101
BENEFICIARY’S NAME:
AUTISM MY WAY ANI FOUNDATION CHARITABLE FOUNDATION
DETAILS OF PAYMENT *
* Mandatory for filling

Եվրոյով փոխանցելու
համար

INTERMEDIARY BANK։
Raiffeisen Bank International AG, Vienna
SWIFT (BIC)։
RZBAATWW
BENEFICIARY’S BANK։
AMERIABANK, YEREVAN
BENEFICIARY’S BANK SWIFT (BIC)։ ARMIAM22
BENEFICIARY’S ACCOUNT։
1570079422850146
BENEFICIARY’S NAME։
AUTISM MY WAY ANI FOUNDATION CHARITABLE FOUNDATION
DETAILS OF PAYMENT *։
* Mandatory for filling

Spread the love