
Այսօր Երեխաների պաշտպանության միջազգային օրն է՝ տոն, որը մեզ հիշեցնում է աշխարհի ամենամաքուր ու անկեղծ էակների կողքին լինելու մեր պարտավորության մասին։ Մեր հարթակի համար այս օրն ունի առանձնահատուկ խորհուրդ։Մենք հավատում ենք, որ յուրաքանչյուր երեխա լույս է բերում այս աշխարհ՝ յուրովի, իր սեփական գույներով ու յուրահատուկ ընկալումներոv, իսկ աուտիզմ ունեցող երեխաները մեզ սովորեցնում են նայել աշխարհին այլ տեսանկյունից, նկատել այն, ինչը հաճախ վրիպում է սովորական աչքից, և սիրել անպայմանականորեն։ Նրանց աշխարհը տարբեր է, բայց հենց այդ տարբերությունն է հարստացնում մեր կյանքը։Մեր ամենամեծ նպատակն է ստեղծել մի միջավայր, որտեղ յուրաքանչյուր երեխա կզգա իրեն պաշտպանված, սիրված և ընդունված այնպիսին, ինչպիսին կա։ Պաշտպանել երեխաներին՝ նշանակում է նաև հասարակության մեջ սերմանել ընդունում, հանդուրժողականություն և հավասար հնարավորություններ բոլորի համար։
Շնորհավորում ենք մեր բոլոր հրաշք բալիկներին և նրանց անդադար աջակցող, ուժեղ ու նվիրված ծնողներին։
Թող ձեր տներում միշտ տիրի խաղաղություն, ջերմություն և փոխադարձ ըմբռնում։
Շնորհավոր հունիսի 1:

