
Հաճախ մենք աուտիզմի մասին խոսում ենք մասնագիտական եզրույթներով՝ մոռանալով ամենակարևորը՝ անձնական փորձառությունը։ Մեր կենտրոնի սան Վանուշ Հակոբյանը որոշել է կոտրել կարծրատիպերը և իր խոսքերով բացատրել, թե ինչ է նշանակում ապրել աուտիզմով, ինչն է իրեն ուրախացնում և ինչ աջակցություն է ակնկալում շրջապատից։

