ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ (News)

2022-ի առաջին աշխատանքային օրերը

Հաջողություն ենք մաղթում մեր սաներին,

ուսուցիչներին էլ` բեղուն ու արդյունավետ աշխատանք:

Բարի ու բովանդակալից աշխատանքային տարի…

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ (News)

Պատրաստում ենք կավե տնակներ

Հունվարի 24-ին և 25-ին մեր սաների ծնողների համար նախատեսվում է կավե տնակների պատրաստման վարպետաց դաս: Հաճելի և ջերմ մթնոլորտում պատրաստվելու են «Կավե Տնակներ»։

Տեղերը սահմանափակ են։

Ցանկացողները նախապես գրանցվեն իրենց նախընտրած ժամի համար։

24․01․2022– ժամեր` 10։00-12։00 և 13։30-16։00…

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ (News)

Շնորհավոր Նոր Տարի

Թող խաղաղություն ու անդորր տիրի յուրաքանչյուր օջախում և ողջ աշխարհում:

Թող անսպասելի ու հրաշքներով լի տարի լինի

Թող ամեն մանրուքը սիրելու, ամեն պահը նորից ու նորից ապրելու ցանկության տարի լինի։

Ընտանեկան երջանկությունը, սերը, ուժեղ կամքով հաղթանակներ գրանցելը մեր ձեռքերում է …

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ (News)

Ամանորյա միջոցառում


Դեկտեմբերի 24-ը տոնական էր Աուտիզմ ազգային հիմնադրամի «Իմ Ուղին» կենտրոնում։ Մեր սաներին հյուր էր եկել Ձմեռ պապը, իսկ նրանք էլ իրենց երգով, պարով, ուրախությամբ ու հրճվանքով օրը լցրեցին վառ գույներով։

Միջոցառման պատասխանատվությունն իր ուսերին էր վերցրել մեր մասնագետ Նունե Մադոյանը։…

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ (News)

Մեր կենտրոնի արտթերապիստ Գայանե Սաֆարյանը համաշխարհային արտ ծրագրի մասնակից

Աուտիզմ ազգային հիմնադրամի: « Իմ Ուղին» ուսումնավերականգնողական մասնագիտական ուսուցման ցերեկային կենտրոնի արտթերապիստ Գայանե Սաֆարյանը մասնակցել է համաշխարհային արտ ծրագրի, որի շրջանակներում ներկայացվել է նշված կազմակերպության շահառուների նկարները։ Միջոցառմանը մասնակցել են 50 երկրի կողմից ներկայացրած աշխատանքներ։ Լավագույն 17 ընտրված աշխատանքներում տեղ …

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ (News)

Մեզ միավորում է արվեստը

Դեկտեմբերի 20-ին տեղի է ունեցել «Մեզ միավորում է արվեստը» խորագրով ցուցահանդես-վաճառք։ Ցուցահանդես-վաճառքին ցուցադրված էին նաև «Իմ ուղին» ուսումնավերականգնողական կենտրոնի սաների ձեռքի աշխատանքները։

Շնորհակալություն «Հայաստանի խուլերի միավորում» հասարակական կազմակերպությանը՝ ցուցահանդեսին մասնակցության հրավերի համար։

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ (News)

“Dvin Music Hall”-ի ամանորյա ցուցահանդես վաճառքին ներկայացած Աուտիզմ ազգային կենտրոնի սեղանը՝ մեր սաների ձեռքի աշխատանքներով։

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ (News)

Ամերիկայի ձայնի անդրադարձը մեր կենտրոնին։ 2020թ․

Հայաստան համահայկական հիմնադրամում մի մասնիկ էլ՝ աուտիզմով երեխաների ջանքերով: