Սիրելի կանայք, մայրեր և քույրեր,
Աուտիզմ ազգային հիմնադրամի «Իմ ուղին» ուսումնավերականգնողական կենտրոնը սրտագին մաղթանքներով շնորհավորում է Ձեզ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ`մաղթելով ընտանեկան ջերմություն, հավերժ կանացի հմայք, լիարժեք երջանկություն և անսպառ սեր:
Մայրական սիրուց է սկսվում մեր առաջին քայլերը, նրա օրհնությամբ` մեր նախաձեռնությունները, իսկ նրա աղոթքներով` մեր հաջողությունները: Մայրը ընտանիքի դիմագիծն է: Կնոջ անսահման բարությունն ու համբերությունը գրավական է, որպեսզի ընտանիքներում թևածի սերն ու երջանկությունը:
Սիրելի՛ կանայք և աղջիկներ, ցանկանում ենք ձեզ հավերժ գեղեցկություն, երիտասարդություն, առողջություն, անսահման երջանկություն և անմար ժպիտներ:
Շնորհավոր…