Հուլիսի 20-30-ը Հայաստանում անց են կացվում Համա-Հ.Մ.Ը.Մ-ական 11-րդ մարզախաղերը։
1981-ից անցկացվող Համահոմենընթմենական մարզախաղերն արդեն չորրորդ անգամ տեղի են ունենալու Հայաստանում (հուլիսի 20-30): 16 երկրի ավելի քան 850 մասնակից եկել է Երևան՝ մրցելու 12 մարզաձևում: Խաղերի հիմնական նպատակն աշխարհասփյուռ հայ երիտասարդության համախմբումն է:

Համա-ՀՄԸՄ-ական 11-րդ մարզախաղերի բացման արարողության մեկնարկը տրվել է Ծիծեռնակաբերդի բարձունքից հուլիսի 22-ին: Անմար կրակից վառվել է մարզախաղերի ջահը և փոխանցումավազքով հասցվել Ազատության հրապարակ, որտեղ էլ տեղի է ունեցել բացման հանդիսավոր արարողությունը։

‹‹Աուտիզմ ազգային հիմնադրամի››-ի ‹‹Իմ Ուղին›› ուսումնավերականգնողական և մասնագիտական ուսուցման ցերեկային կենտրոնի սաները ևս մասնակցել են Համա-ՀՄԸՄ-ական 11-րդ մարզախաղերին։
‹‹ Հրաշք ›› մարզախաղերի վերջում մեր սաները ստացան իրենց հուշամեդալները։

