Ամռան երկրորդ ամիսը շատ հագեցած ու հետաքրքիր էր ․․․
Երևանի պետական ջազ նվագախմբի ղեկավար Armen Hyusnunts. My Way Educational,Rehabilitation and Vocational Training Day Care Center սաների և զարգացման առաձնահատկություններ ունեցող երեխաների և դեռահասների համար հրաշալի համերգ էր կազմակերպել, սաները ծանոթացան նվագախմբում հնչող երաժշտական գործիքներին, , լսեցին տարբեր ջազային կատարումներ, ծանոթացան ջազային կոմպոզիտորների հետ,մեծ բավականություն ստացան համերգից։
Մեր ուսումնավերականգնողական կենտրոնի սաներն հյուրընկալվել են նաև Ostrich Garden -ում, որտեղ կարող ես քեզ առավել մոտ զգալ բնությանը։
Սաները շրջել են տարածքով, իրենց ձեռքով թխել են, ամենահամե՜ղ լավաշն ու ճաշակել են այն։
Էրգոթերապիայում խոհանոցային հմտությունների ուսուցման շրջանակներում մեր սաները սովորում են ինքնուրույն պատրաստել ուտելիք։ Այն հնարավորություն է տալիս անձին զարգացնել շարժողական, տակտիլ և միջավայրում կողմնորոշման հմտությունները։ Ծրագրի շրջանակներում սովորում են կազմել բաղադրատոմս և ուտելիք պատրաստելու հերթականությունն անվտանգ միջավայրում։