100 ԳԼԽԱՐԿ
100 ԶԻՆՎՈՐԻ
100 ԱՈՒՏԻԶՄՈՎ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ
Այս նախագծի նպատակն է ապացուցել, որ մենք բոլորս կարող ենք ուժեղ սոցիալական համայնքի մի մասը լինել՝ չնայած մեր ֆիզիկական, մտավոր կամ հոգեբանական խնդիրներին ու հաշմանդամությանը: Թիկունքը կա, թիկունքում պետք է ներգրավվեն բոլորը՝ անկախ իրենց ֆիզիկական, մտավոր ու հոգեբանական վիճակներից։
Ծրագիրը միտված է «հասարակություն և բանակ» ամրապնդմանը, «թիկունք֊թիկունքի» գաղափարախոսությունն առաջ մղելու և հասարակության յուրաքանչյուր անդամի դերն ու նշանակությունը կարևորելուն:
«Տաք Սրտերից՝ Տաք Գլխարկներ» ծրագրի շրջանակում «Աուտիզմ Ազգային Հիմնադրամի» «Իմ Ուղին» մասնագիտական ուսուցման ցերեկային կենտրոնի սաները, որոնք «Աուտիզմ» ախտորոշում ունեն, նախաձեռնել էին մեր զինվորներին գլխարկներ նվիրել, որոնք գործել էին իրենք՝ թերապևտների և ծնողների օգնությամբ: ՀՀ Պաշտպանության նախարարություն դիմելուց հետո, հետադարձ կապը չուշացավ։
Մեր գործած բոլոր գլխարկները ( շուրջ 120) փոխանցվեցին բնակլիմայական ցուրտ պայմաններում մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողներին։
Զինվորների անակնկալ պատասխանը մեր սաներին շատ ոգևորիչ ու հուզիչ էր. նախաձենությունից անակնկալի եկած՝ նրանք իրենց ձեռքով գրված ջերմ ու սիրառատ շնորհակալական նամակներ փոխանցեցին մեզ։
«Իմ Ուղին» կենտրոնում նամակները հադիսավոր պայմաններում փոխանցվեցին մեր սաներին, իսկ տնօրենությունը՝ ի դեմս կենտրոնի Երիտասարդների ծրագրի ուսումնական մասի ղեկավար Ինեսսա Հարությունյանի, պարգևատրվեց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ֊մայոր Էդվարդ Ասրյանի շնորհակալագրով և հուշանվերով, որը հանձնվեց կենտրոնին։ «Իմ Ուղին» կենտրոնի համար մեծ պատիվ էր հյուրընկալել ՀՀ ՊՆ ԶՈՒ ԲՀԱ վարչության պետի տեղակալ, գնդապետ Արթուր Ադամյանին և ավագ սպա, փոխգնդապետ Արմինե Հովհաննիսյանին։
Հատուկ շնորհակալություն «AWESOME FOUNDATION» հիմնադրամին https://www.awesomefoundation.org/en/chapters/yerevan և ՀՀ Պաշտպանության Նախարարությանը։