Դեկտեմբերի 1-3-ը. հայտնի են «Կողք կողքի» 4-րդ փառատոնի անցկացման օրերը
«Կողք կողքի» 4-րդ միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնը կանցկացվի դեկտեմբերի 1-3-ը:
Փառատոնը կիրականացնի «Կողք կողքի» կրթամշակութային հասարակական կազմակերպությունը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հովանու ներքո:
Փառատոնի հովանավորն է «ArLeAM» ընկերությունը: Գործընկերներն են՝ Գաֆէսճեան արվեստի կենտրոնը, «Երևանի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը», «Աուտիզմ» ազգային հիմնադրամը:
«Կողք կողքի» միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնի նպատակն է բացահայտել զարգացման առանձնահատկություններով երեխաների և պատանիների ստեղծագործական ներուժը: Մեկ հարթակում՝ մեկ գաղափարի շուրջ համախմբել առանձնահատուկ կարողություններ ունեցեղ ստեղծագործող երեխաներին և դեռահասներին՝ նպաստելու և աջակցելու նրանց ստեղծագործական ունակությունների զարգացմանն ու կատարելագործմանը։
Փառատոնի շրջանակում կիրականացվեն մի շարք միջոցառումներ՝ ցուցահանդես, թատերական ներկայացում, վարպետության դասեր, համերգներ և այլն: