«Կարգավորումը մի բան է, որի վրա ենթագիտակցորեն աշխատում ենք բոլորս: Մենք բոլորս էլ բախվում ենք այնպիսի հանգամանքների, որոնք ժամանակ առ ժամանակ ստուգում են մեր սահմանները՝ այսինքն թե ինչպես ենք արձագանքում այդ հանգամանքներին: Եթե մենք կարողանանք հասկանալ, թե երբ ենք դառնում ավելի քիչ կանոնակարգված, անհանգիստ և «կարգավորումից դուրս», ապա կարող ենք ինչ-որ բան անել դրա դեմ՝ կառավարելու մեր զգացմունքները և համապատասխան «գոտում» հայտնվելու: Ոմանց համար սա ավելի բնական է, բայց ոմանց համար ավելի շատ ուշադրություն և պրակտիկա պահանջող հմտություն է: Սա է «Կարգավորման գոտիների» (կամ կարճ ասած՝ գոտիների) նպատակը: – Լիա Կույպերս, «Կարգավորման Գոտիներ» հասկացության հեղինակ:
Կարգավորման գոտիները մշակվել են սովորեցնելու երեխաներին/անհատներին տարբեր սոցիալ-էմոցիոնալ հմտություններ՝ սկսած վաղ հուզական հմտություններից և անցնելով ինքնակարգավորման և սոցիալական իրավիճակներում համապատասխան արձագանք մշակելու հմտությունները: Կարգավորման գոտիները ստեղծում են մի համակարգ, որի շնորհիվ անձը կարող է դասակարգել թե ի՞նչ է զգում մարմինը ու զգացմունքները չորս գունավոր գոտիների միջոցով, որոնց հետ նա հեշտությամբ կարող է նույնականանալ: Ավելին…