«Աուտիզմ Ազգային Հիմնադրամը» մշտապես աջակցում է իր անձնակազմի նոր գիտելիքների ձեռքբերման և աշխատանքային գործիքակազմն արդի նյութերով ու գիտելիքներով համալրելու գործընթացին։ Մեծ պատիվ ունենք արդեն երկրորդ անգամ համագործակցելու «Թերապիստներ Հայաստանի Համար» կազմակերպության հետ։
Դեկտեմբերի 1-ին, ժամը՝ 9.30 թրեյնինգ։ «Աուտիզմ Ազգային Հիմնադրամի» անձնակազմի համար Նատալի Հալաջյանը և Քրիստինե Մովսիսյանը կիրականացնեն «Հաղորդակցում և տեսողական օգնող հարմարանքներ» թեմայով մասնագիտական թրեյնինգ:
Շնորհակալություն ենք հայտնում «Թերապիստներ Հայաստանի Համար» կազմակերպության հիմնադիր տնօրեն Արմինե Բաբիկյանինին` մշտապես մեր կողքին լինելու և աջակցելու համար: