«Աուտիզմ և զարգացման խանգարումներ ունեցող երեխաների մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրում» ՀՀ ԿԳՄՍՆ դրամաշնորհային ծրագրի շրջանակներում իրականացվող «Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնին տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների աջակցություն» ծրագրի իրականացման ընթացքում տեղի ունեցավ հանդիպում Հանրապետական մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի ղեկավար Լիլիթ Մնացականյանի հետ։
Հանդիպման ընթացքում «Աուտիզմ» ազգային հիմնադրամի «ԻՄ ուղին» ուսումնավերականգնողական կենտրոնի նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաների ծրագրի ղեկավար Հայկանուշ Դիլանյանը և արտաքին կապերի հանրային իրազեկման գծով ղեկավար Ինեսսա Հարությունյանը քննարկեցին երկու կենտրոնների միջև իրականացվելիք ծրագրերը։ Քննարկվեցին և պլանավորվեցին համագործակցության ձևաչափերը, առաջարկվեցին աշխատանքների հիմնական ուղղությունները, հանդիպումների ժամանակացույցը, թեմաները և այլ հարցեր։
Հավելենք, որ դեռևս 2019 թ.֊ից «Իմ Ուղին» կենրոնի և ՀՄԿ֊ի միջև կնքվել է համագործակցության հուշագիր, որի նպատակն է նպաստել համընդհանուր ներառական կրթության արդյունավետության բարձրացմանը և ուսումնական հաստատությունների մանկավարժահոգեբանական խմբի տեսական և գործնական գիտելիքների և հմտությունների զարգացմանը։
Շնորհակալություն ենք հայտնում ՀՄԿ տնօրեն Լիլիթ Մնացականյանին ջերմ ընդունելության և արդյունավետ հանդիպման համար։