Աշխարհահռչակ գիտնականներ, ամենատարբեր ոլորտների վառ ներկայացուցիչները բախվել են աուտիզմի համախտանիշին: որոշ գրավոր աղբյուրների համաձայն այս ցանկում են այնպիսի անուններ, ինչպիսիք են` Ալբերտ Էյնշտեյնը, Իսահակ Նյուտոնը, Բիլ Գեյթսը և այլք: Աուտիզմը դատավճիռ չէ, և եթե հաշվի առնենք նաև այն փաստը, որ «աուտիզմ» բառն առաջացել է լատիներենից և նշանակում է ներփակվել ինքդ քո մեջ, ուրեմն սա ավելի շատ հոգևիճակ է: Այսօր Աուտիզմի, տարածվածության, Հայաստանում գործող վերականգնողական կենտրոնի և «Աուտիզմ ազգային հիմնադրամ»-ի մասին էլ կզրուցենք մեր հյուրերի հետ:
Տաղավարում են Աուտիզմ Ազգային Հիմնադրամի հոգեբարձուների խորհրդի անդամ և ծնող Սոնա Պետրոսյանը, Աուտիզմ Ազգային Հիմնադրամի փոխտնօրեն Կարինե Հարությունյանն ու հաշմանդամություն ունեցող և աուտիզմով ապրող մարդմանց համար գրանցված մենեջեր Ադամ Հոլմսը: