Սիրելի՛ կանայք և աղջիկներ,
ջերմորեն շնորհավորում ենք ձեզ տոնի առթիվ:
Գարնանային այս օրն աշխարհը լցնում է բարությամբ, երջանկությամբ և սիրով։
Թանկագին կանայք, շնորհակալություն ձեր սիրո, ջերմության, հոգատարության, իմաստնության, մեր աշխարհն ավելի գեղեցիկ, լուսավոր, ներդաշնակ և բարի դարձնելու ձեր ունակության համար:
Սիրելի մայրեր, անգնահատելի է ձեր դերը հայ ընտանիքի ամրության, մեր ժողովրդի և նրա ստեղծած արժեքների հարատևության, ազգապահպանության գործում: Մեծ է ձեր ավանդը մեր կյանքում, անփոխարինելի է ներուժը՝ կրթության, գիտության, մշակույթի, առողջապահության և այլ ասպարեզներում:
Սիրելի կանայք, ձեր նկատմամբ սիրո և ակնածանքի ակունքներն առաջին հերթին բխում են մայրության աստվածատուր ձեր առաքելությունից։ Դուք Ձեր երեխաների ամենամեծ պաշտպանն եք, Ձեր ընտանիքների՝ ամուր սյունը։
Ձեզ մաղթում ենք մայրական և ընտանեկան անսահման երջանկություն, մասնագիտական ձեռքբերումներ և քաջառողջություն։
Թո՛ղ իրականան ձեր բոլոր նվիրական երազանքները։
Պահպանեք Ձեզ ու Ձեր հարազատների առողջությունը…